Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է

  • — կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց  իրավունքoների պաշտպանության համար.

 

  • — կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

Մրցանակի թեկնածուին առաջադրում են կրթահամալիրի աշխատողները, դպրոցների, քոլեջի սովորողները, ծնողները: Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ:

Ուրբաթ՝ մարտի 17-ին, ժամը 16:15 «Տիգրան Հայրապետյան» ընթերցարանում հրավիրվում է մասնաժողովի արտահերթ նիստ՝ մրցանակակիրների որոշելու համար:

Խնդրում եմ մինչև հինգշաբի՝ մարտի 16-ը, ժամը 18:00 gevorg@mskh.am հասցեով ուղարկել մրցանակակիրների թեկնածուների հիմնավորված առաջարկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքային շաբաթ օրվա ասելիք-լսելիքը

Նախագծային ճամբարի 2-րդ շաբաթը կրթահամալիրում Կրթահամալիրի դպրոց-ճամբարի՝ հունվարի 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի աշխատանքային ծրագիրը-աշխատակարգը, նախագծային խմբերի, ջոկատների օրվա անելիքը խնդրում եմ համապատասխանեցնել այս բովանդակությանը. դպրոցի գիտագործնական հավաք. մյուս բոլոր դպրոցների

Երկու սուրհանդակ

«Արվեստը» 7-11-րդ դասարանում «Արվեստը» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական  ծրագրերի ուսումնական պլաններով որոշված առարկա է 7-11-րդ դասարաններում։ Այն, 7-9-րդ դասարաններում, ըստ ուսումնական պլանի. «ընդգրկում է կինո, թատրոն, կերպարվեստ դասընթացները, կազմակերպվում է

Պահանջում եմ կրթական միջավայրը բերել պատշաճ վիճակի

Այցելեցի այսօր Գեղարվեստի կրտսեր դպրոց և տխրությամբ արձանագրեցի, որ 2-4 տարեկանների խումբը (դաստիարակ՝ Բուրիկ Հովսեփյան, օգնական՝ Լիանա Գարախանյան) պահեստի է վերածված՝ փնթի, լիքը անպետք գույքով, երկու խմբերի տարածքը՝ չմաքրած ապակիներով, հարավային