1. «Արվեստը» 7-11-րդ դասարանում

«Արվեստը» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական  ծրագրերի ուսումնական պլաններով որոշված առարկա է 7-11-րդ դասարաններում։ Այն, 7-9-րդ դասարաններում, ըստ ուսումնական պլանի. «ընդգրկում է կինո, թատրոն, կերպարվեստ դասընթացները, կազմակերպվում է թատրոնի-կինոյի դիտման, թանգարան-ցուցադրություն այցելության,  ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական նախագծերի միջոցով»:

Խնդրում եմ դպրոցների ղեկավարներին՝  Մարգարիտ Սարգսյանին և Մարթա Ասատրյանին տեղեկանք ներկայացնել՝ սեպտեմբերին ինչ ուսումնական նախագծեր են իրականացվել, ով է ղեկավարել-կազմակերպել այդ նախագծերը, ինչ արդյունքներ կան։

2015-2016 ուստարում 10-11-րդ դասարաններում «Արվեստը» ընդգրկում է Աստվածաշնչի գիտելիքի, ծիսական մշակույթի, մշակութային ժամանակակից կյանքի, ժամանակակից արվեստի (ճարտարապետություն և քաղաքաշինություն, կերպարվեստ, կինո, թատրոն, գրականություն) դասընթացներ։

Ավագ դպրոց-վարժարանի դասացուցակում 10-11-րդ դասարաններում (հինգ դասարան) «Արվեստը» դրվում է նույն ժամին (ուրբաթ՝ ժամը 12:55-13:35)։ Սովորողը կարող է իր ընտրած հերթականությամբ մեկական կիսամյակ մասնակցել առաջարկվող դասընթացներին, առանց դասացուցակը փոխելու։

Դասընթացները վարում են մշակույթի ոլորտում իրենց համապատասխան գործունեությամբ հայտնի մարդիկ, գործող արվեստագետներ, ում առաջարկում ենք մշակել և վարել կրթահամալիրի 10-11-րդ դասարանցիներին ուղղված դասընթաց։

Դասընթացները կազմակերպվում են ծրագրով որոշված մասնագիտական միջավայրում։

  1. Փոփոխություն ուսումնական օրացույցում

Կրթահամալիրի 2015-2016 ուստարվա ուսումնական օրացույցում մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի ամենաշաբաթյա պարապմունքները և ամենշաբաթյա ընդհանուր մեդիապարապմունք-համերգը տեղափոխվել են։ Այսուհետ կլինի.

  • Չորեքշաբթի` ժամը 15.15-16.00 — ընդհանուր մեդիապարապմունք-համերգ
  • Ուրբաթ` մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց
    ժամը 12.00-13.00` երկարացված օրվա կազմակերպիչների
    ժամը 14.00-15.00` դաստիարակների
    ժամը 15.15-16.15` դասավանդողների

Այսպիսով՝ հերթական սեմինարները կլինեն հոկտեմբերի 2-ին, հերթական մեդիապարապմունքը՝ հոկտեմբերի 7-ին։ Իսկ սեպտեմբերի 30-ին, ինչպես որոշված էր նախօրոք, կրթահամալիրի աշխատողների ամենամսյա ժողովն է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չոր թվերի՝ ցուցանիշների լեզուն

Հատուկ «Դպիրի» համար իմ գիր-շարքը շարունակում եմ, պայմանով-խնդրանքով, որ անցնեք շարքի առաջին հրապարակումով․․․ Շնորհակալ եմ կրթահամալիրի մանկավարժական ակումբին՝ փետրվարի 18-ի հանդիպմանը Նոր ուղի ամբողջականին՝ քաղաքական, քաղաքացիական, մանկավարժական գործունեությանը անդրադարձի համար․․․ Ավելի լավ ճանաչելուն է

Մինչև կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր պաշտոնի համար մրցույթը

Այսօր հանդիպեցի կրթահամալիրի խորհրդի նախագահի հետ, քննարկեցինք կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղերի մասին հայտարարության,  մրցույթի հետ կապված հարցեր։ Պայմանավորվեցինք, որ խորհուրդն այդ նպատակով նիստ կանի նոյեմբերի 10-ին։ Ուզում եմ նորից

Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը պատշաճ կազմակերպելու մասին

Դպրոցների հարգելի ղեկավարներ, դասավանդողներ, այլ աշխատողներ. Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, հատկապես որ, ինչպես տեղեկացանք, առաջիկա չորս օրերին ոռոգման ջուր չենք ունենալու: Հիշեցնեմ, որ ճիմապատված