Որ ձյունը կհալվի միանգամից Երևանով մեկ, չգիտեի՞ք, ու կբացի մեղավոր ձյունը փողոցների-մնացած պուրակների ողջ  կեղտն ու փոշին՝ աղբը, գիտեի՞ք, չէ՞…
Մայրաքաղաքում՝ Չարենցի քաղաքում երեկ ներշնչանք չկար, ու… բերել էինք այն, ինչպես հայտնի միտինգներ էին մարդկանց տանում՝ ավտոբուս-միկրոավտոբուսներով, հեծանիվներով կրթահամալիրի Բանգլադեշից… Մենք, մեր ոտքով… մեր Չարենցով-ներշնչանքով եկել էինք Չարենցի պուրակ… Բայց որ Չարենցի պուրակը ճարտարապետորեն գրավիչ լուծված հարգելի քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի արձանով-պատվանդանով կեղտի մեջ կլինի, որ պատվանդանին հայտնված, կներեք, անհույս ծերացած մարդիկ-գրիչներ բազմաբերան այսքան ձանձրացնող կլինեն, ու այսպիսի բուրմունք դարձած ներշնչանքով միջավայրում չի լինի բարձրախոսն անջատել, որ մարդիկ միասին լինեն ու կարդան, լոկ կարդան Չարենց, որ միասին պարզապես ուրախանանք, իրար աչքալուսանք տանք… Անպատրա՞ստ էինք…Հեծանվորդների մեր դեսանտը, Վարդի ու Անդրանիկի Մարգարյան, տպավորիչ-սեբաստացիական, իսկական դեսանտ, փրկե՜ց…

Տոնախմբություն Չարենցի պուրակում:
Ֆոտոշարը՝ Գոհար Եղոյանի :

Դուք ոչնչի, երբեք չեք հասնի առանց տղամարդկության: Դա խելացիության մեծագույն որակն է, պատվից հետո:

Բարձրախոս-միկրոֆոնը պիտի մի կողմ դնել՝ հաստատ: Վերցնել ավելը՝ փոցխը, բահը, պատգարակը… աղբի տոպրակը, ձեռնոցներն ըստ անհրաժեշտության: Լվացվելը պարտադիր է: Պլանշետն ու բրդուճը` խուրջինում: Ու այս ամենը` կոկիկ-անփույթ-հավաք, ոչ մեծ խմբերով… Ազատ ընտրել քաղաքում հարթակը, պուրակը, անկյունը, արձանը… Մաքրել-սրբել-հավաքել անձայն… հետո լվացվել, թափ տալ փոշին, հարմար տեղավորվել, հանել պլանշետն ու կարդալ… Այս շաբաթ` Չարենց… Բրդուճի հերթն էլ կգա:

Իսկ Մաշտոցի պուրակից հետո, երբ արդեն ընտանեկան միջավայրում հրաժեշտ տվեցինք Չարենցի թանգարանի տնօրենին, աշխատողներին, ներկաներին ու բռնել էինք Բանգլադեշի տան ճանապարհը, Ծովակալ Իսակովով աջ արեցինք Սեբաստիա փողոցով ու… Բագրատունյանց կամրջի վրա սեբաստացի հեծանվորդները՝ Վարդը եզրափակում, Անդրանիկը առաջնորդում, մի շարքով… մի դյուժին… Տեսարան… Կոկիկ, հավաք… անձայն… Այսպես շարքով այս օրերին շարունակենք մեր գործնական հանդիպումների շքերթը…

Գարունը հրես կչքվի, ամառը վրա կտա. Չհասցնել չենք կարող… Յուրաքանչյուր մեր դպրոց մի-մի պարտեզ` իր լողափով, անցումներով… ամֆիթատրոնով բացօթյա… Չարենցի պուրակից այս օրերին ամֆիթատրոնը մնաց… շաբաթ օրվա Չարենցի խորանը՝ տուն-թանգարանում…

Հարավային դպրոցի  1-ին դասարանի հեծանվային պարապմունքներ:

Ուրախ սկսել ենք, ուրախ էլ ավարտենք այս պատմությամբ… Օրվա վերջին Մալաթիա-Սեբաստիա եկեղեցու ճանապարհին դիմացս է դուրս գալիս Տաթև Աբրահամյանը` Արևմուտքի մեր դպրոցի ղեկավարի կրկնակ փոխարինողը… Տեսքն էր՝ արտակարգ պատահարի… Գիտեք` ինչպես եմ արձագանքում՝ սու՜ր… ցավեցնող… Հատկապես, որ bleyan@mskh.am-ում չեմ եղել…

-Տաթև, ի՞նչ է եղել,- պահանջում եմ ես:
-Եղել է: Դպրոց-պարտեզի գերանն են տարել: Իրիկունը կար…

Ցերեկը լռեցԵրկինքը վառեց ոսկե բուրվառներ
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
Ախ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լուսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող

Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կգտնի

Ինձանից չնեղանաք հանկարծ. Արմինե Թոփչյանն անգամ, որ առցանց է, ամեն ինչ տեսնում-զգում է, ամենահաս է, հասկացել է-խոստացել՝ ոչ մի պարագայում չնեղանալ… Ես պարզապես մնացել եմ-խրվել Տերյանի աշխարհում և անցումն իմ չի ստացվում: Չեմ ուզում:

 

Շրջիկ ընթերցումներ Հարավային դպրոցի հարակից բակում, 6 տարեկաններ:
Լուսանկարները՝ Արաքս Հովհաննիսյանի:

Ֆոտոխմբագիր` Հասմիկ Պողոսյան

#976

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չմուշկով… Հիսուն տարի անց…

Երբ կրթահամալիրի Արևելքի, Արևմուտքի ու Հյուսիսի տարատարիք սովորողների քսան հոգիանոց խառը խումբը ուսուցիչների առաջնորդությամբ, բոլորը Հասմիկներ (Թոփչյան, Մաթևոսյան ու Սիմոնյան), ինչպես հինգերորդցի  Ասատրյան Նանեն ասաց՝ մեր Էլինան ինչո՞վ Հասմիկ չէ,

Հեղինակային հունիս, որ մայիսին է գալիս…

Անձրևոտ շաբաթ օր, անձրևոտ-քամոտ կիրակի ու գործերը՝ ճամփորդություններով-լեցուն-ուսումնական… անհետաձգելի: Հունիսն է՝ իր ողջ երկայնքով ամենասեբաստացիականը, մեր 2016-2017 ուստարվա 4-րդ շրջանը, ուսումնական մեր օրացույցով՝ նախագծային-ճամբարային-ստուգատեսային-բացօթյա-ճամփորդական-հայրենագիտական-մարզական… Հունիսյան կազմակերպումն է որոշիչ «Ամառ 2017»-ի

Կանաչ օր՝ կանաչ թեյով, կանաչ խնձորով, կանաչ նեխուրով․․․ Կանաչի վրա ման գաք 

Օրը սկսեցինք որոշված Դդմաշենի Սուրբ Թադևոս վանքում, հա, վանք՝ գործող, բաց, ուխտավորի համար․․․ Բլեյան դպրոցի հյուսիս-գեղարվեստի սեբաստացիների խումբը պայմանավորված մտավ գյուղը նշանավոր, որի եկեղեցին միայն 7-րդ դարի է, իսկ եկեղեցուց ձգվող գերեզմանները․․․