Ասել են՝ ամեն ինչ լավ է, երբ լավ էլ վերջանում է։
Ես ուրիշ շարունակություն առաջարկեմ՝ երբ լավ էլ շարունակվում է… Ու շարունակեմ՝ առաջիկա օրերի համար այս խորագրով։

Ի՜նչ լավ է, որ իմ ծննդյան օրը գոնե այսօր ավարտվում է. գիտեք՝ իրականում իմ ծննդյան օրը սկսվում է սեպտեմբերի 4-ին, շարունակվում 5-ին, հասնում 6, և այս հարստության համար ես պարտական եմ իմ մորը։ Լավ է, որ ծննդյան թոհուբոհի-շնորհավորանքների մեջ՝ ֆեյսբուքում, փոստով, հեռախոսով թե գրկախառնությամբ-ձեռքսեղմումով, թե մտքում, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ինձ այս առիթով ևս կարևորելու համար, ես մնացի իմ առօրյա-աշխատանքային պոստում, իմ հոգսերի հետ… լուծումներով շարունակվեցի… Իմացա՞ք՝ կիրակի օրը նաև եղա Արևմուտքի դպրոցում, արագացնելու համար 6 տարեկանների ուսումնական սրահների նորոգում-թարմացումը։ Մեր բոլոր 254 հինգ-վեց տարեկան սեբաստացիները 2017-2018 ուստարում, նորամուտների շքերթի են հաջորդ շաբաթ. համեցեք, տեսեք-տարածեք Հայաստանով մեկ սեբաստացիական դպրոց-պարտեզի միջավայրում ուսումնական լուսավոր-ընդարձակ-հարմար հեղինակային սրահային լուծումները… Նվերները չմոռանաք։

Սովորողների աշնանային դպրոց…
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Ի՜նչ լավ է, որ երկարօրյա ուսուցման մեր բոլոր 450 սեբաստացիները նախագծային ուսուցման շաբաթում հայտնվեցին շուրջտարյա տարատարիք ուսումնական ճամբարում՝ լողով բացօթյա, պարտիզապուրակային խնամքով, ճամբարային նախաձեռնություններով ու դրանց իրագործման բերած քաղցր սպասումով անակնկալների… Այստեղ էլ առանց նորամուտի չի լինի. համեցեք մյուս շաբաթ նախագծային ճամբարի ներկայացման. սա իրական լրացուցիչ կրթություն է՝  որպես այլընտրանք քաղաքում գործող երկարօրյայի դասապատրաստման ծառայություններին։

Ի՜նչ լավ է, որ մենք չտրվեցինք տապի ալարկոտությանը. արշավականի պես ենք քայլում՝ դպրոցից մինչև ավտոբուս օրվա վերջին ու ավտոբուսից դպրոցներ առավոտյան, հեշտ ենք անցնում-փոխում ուսումնական պարապմունքների հասցեները… Այս նախագիծն էլ հանրային պահանջ ունի՝ օգտվող 650 սովորող-մեծահասակ. Երևան քաղաքով ու մերձակա բնակավայրերում մեր մանկավարժությունն ընտրողների թիվը մեծացել է։ Հետևեք իմ գրին, որ բաց չթողնեք նախագծի հանրային ներկայացման հրավերը։

Միջավայրի ձևավորում, շարունակականություն…
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Երեկ երեկոյան, ես պատահաբար … տաբատով էի, մայրաքաղաքի ֆիզիկական կենտրոնում, Շուշան Բլեյանի ու նրա երգիչ-ուսանողական ընկերուհի Ռիմայի հետ, ու շորտավոր-բոկոտն մարդիկ չտեսա, երկա՜ր ամառվա այսպիսի սեպտեմբերով… Ի՜նչ լավ է, որ ես ամառային իմ թեթև ու բաց արդուզարդի, դինամիկ ընթացքի մեջ եմ… Մենակ հո չե՞մ։ Ինչո՞ւ միասին որպես նախագիծ չներկայացնենք ուսուցիչ սովորողի նոր համազգեստը՝ որպես այլընտրանք։ Համեցեք մեր սեպտեմբերյան ցուցադրությանը սեպտեմբերի 15-ի մեդիաուրբաթին։

Երկար-գործունաշուն բոլորիս…

Սպիտակասար… Լուսանկարները՝ Սիրանուշ Թումանյանի:

#1142

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդու ապրելու իրավունքի ապահովումը Մուհամեդին ու Քրիստոսի՞ն…

Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի

Երբ բացում ենք մատները, պարզում ձեռքերը․․․

Սեբաստացիական ողջույնը ծանոթ-անծանոթին՝ ափը ափին, երկու ափով միաժամանակ, գրկախառնություն սրանից. այսպես է ծնվել բարևի ծիսականացումը, դիմացինին քո վստահության հաստատումը․․․ Իսկ օրվա պատումի վերնագիրը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի գծման սրահի կլոր

Ինչ է նշանակում լինել․․․

Վերնագիրը, իր սկզբով, վերցրի լրագրողական համայնքի՝ 2016-ի իմ նախընտրած լրագրողից՝ սիրով․ մեր Արիանայի «Ճամփորդ»-ի 49-րդ համարում «Ի՞նչ է նշանակում լինել հայ» հրապարակումն է․․․ Ի՞նչ է նշանակում լիել հայ․ մտորում է Արիանան՝ սոցցանցերում