Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը հրապարակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դարձավ տարատեսակ քննադատությունների առարկա: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, խոսելով այդ ձեռնարկի մասին, նշեց, որ այն իրականում իր մեջ նորություն չի պարունակում որպես լրացուցիչ ձեռնարկ.  «Ես ուշադիր նայեցի նաև կրթության և գիտության նախարարության կայքում տեղադրված տեքստը: Որևէ նոր բան չկա: Սա Ռուբինա Փիրումյանի առաջին ձեռնարկը չէ, ամեն տարի էլ լինում են այդպիսիք: Ամեն մարդ ուզում է իր գրածն ընդարձակել, որովհետև կա´մ պետք է հանեն շրջանառությունից, կա´մ պետք է ընդարձակեն: Ես համաձայն չեմ դրա հետ: Իմ վերաբերմունքը պարզ է ՝ կա պատմության դասընթաց»:

Աշոտ Բլեյանի դիտարկմամբ՝ ամենավտանգավորը հանրային մտածողության խնդիրն է, և այն, որ այսօր ապրող  մարդու հայացքն է պակասում մեզ: «Սովորողին ի՞նչ են ուզում դարձնել: Ամենավտանգավորն ուրիշ բան է այստեղ, մեզ այսօր ապրող մարդու հայացքն է պակասում: Ռուբինա Փիրումյանը մեզ արդեն քանի տարի է՝ իր պապերի հայացքն է պարտադրում, արդեն քանի տարի է պարտադրում է մեզ դա նաև մեր կրթական համակարգը: Բայց չէ՞ որ կա գլխավոր խնդիր, որ այսօրվա քաղաքացին ցեղասպանվածի հոգեբանությամբ չապրի, ինքը  զոհ չէ, ինքն ապրելու խնդիր ունի, ծնելու խնդիր ունի… Դա սովետ է»: 

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ ինչ-որ միջոցներ են ծախսում նման ձեռնարկների ստեղծման վրա, որոնք, սակայն, չեն արտացոլում իրական խնդիրները. «Դե, գործ ա, անում են էլի մարդիկ, բայց այսօր ապրող հայաստանցին է դուրս մնում իր իրական խնդիրներով: Այսօրվա այն հայաստանցին, ով իր հայրենիքից չի՛ փախչի, չի՛ հայհոյի ադրբեջանցուն և լքի Հայաստանը, այլ նոր հայացքով կնայի ապագային»:

Աշոտ Բլեյանն այն  կարծիքին է, որ տասնյակ նման հեղինակներ կարող են մեծ ու փոքր բաներ անել, և անել հատկապես ընտրություններից առաջ, բայց կարևոր է հետևել, թե դրանք ում՝ ինչ են տվել, կամ ում են ինքնավսատահություն փոխանցել:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը չի կիսում տեսակետը, թե նմանատիպ ձեռնարկները կօգնեն ուսուցիչներին   Ցեղասպանության թեմայով զրույցներ ծավալելիս և միջոցառումներ կազմակերպեկլիս. «Ցեղասպանությունը  միջոցառո՞ւմ է, հա՞»,-հարցադրում է հնչեցնում նա՝  վստահեցնելով, որ պետք է ձևավորել ՀՀ ազատ, անկախ և ինքնիշխան քաղաքացի:

Աղավնի Սուքիասյան

Աղբյուրը՝ lurer.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արայիկ Հարությունյանը ինձ չի նշանակել, և ինքը երազում կտեսնի, որ ինքն ինձ նշանակում է և ինձ ազատում

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը՝ 250-300 հոգանոց և Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը և տեղեկացրել ենք կառավարությանը, որ մենք կրթահամալիրի իրավակազմակերպական ձևը ցանկանում

Գնանք արահետներ ստեղծելու անհատական ճանապարհներով…

Մեր խնդիրը անապագա ներկայի հաղթահարումն է… Ես պատրաստ եմ առավելագույն ներդրում ունենալու… 1in.am. Սիրանույշ Պապյանի հարցազրույցը

Արդյունքը այսօրն է…

«Նոյյան տապան» Հաղորդումը՝ Գայանե Առաքելյանի