1995 թվականի փետրվարի 15-ին լուսավորության նախարարությունում տեղի ունեցավ Ա. Բլեյանի մամլո ասուլիսը, որին ներկա էր նաև «Մենք» խմբագրությունը: Ասուլիսից հետո «Մենք»-ը հետաքրքիր հարցազրույց ունեցավ Ա. Բլեյանի հետ: Բայց այս անգամ ոչ թե որպես համալիրի տնօրենի, այլ որպես լուսավորության նախարարի: Լավ էր…

  1. Ի՞նչ է Ձեզ համար նախարարի կոչումը՝ կարեւոր պաշտո՞ն, թե՞…

— Իմ գործը, իմ աշխատանքը, ամենօրյա իմ անելիքը…

  1. Ներկայումս Ձեզ ավելի շատ նախարա՞ր եք համարում, թե՞ հա­մալիրի տնօրեն:

— Ես միշտ ինձ կրթության գործի կազմակերպիչ եմ համարել եւ շարունակում եմ համարել: Իսկ մնացած բոլորը կառույցներ են:

  1. Ձեր նախորդ հարցազրույցում ասացիք, որ Ձեզ լավ եք զգում ապահով ու խնամված վայրերում: Ինչպիսի՞ն է այդ առումով նախարարությունը:

— Այդ առումով այստեղ հիմնականում խոպան է. անմշակ տարածք, գուրգուրանքի, փայփայանքի, մշակման կարոտ: Այնպես որ առայժմ ճշտում ենք, որ սա մեր պարտեզն է, այսպիսին է մեր պարտեզն այսօր:

  1. Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել այսօրվա մանկական լրատվութ­յունը եւ «Մենք»-ի դերը նրա մեջ:

— Մանկական լրատվությունը կուզենայի տեսնել այնպիսին, ինչպի­սին «Մենք»-ն է՝ ազատ, մտածող, խոսքին տիրապետող, խոսքի միջոցով միտք փոխանցող, մտքի պահանջ ունեցող:

  1. Ի՞նչ կուզենայիք ասել պատանի լրագրողներին որպես նախա­րար:

— Որպես նախարար ես մնում եմ ձերը, նախկինը, ձեր գործընկերը: Ուզում եմ, որ նախարարին, վարչապետին, հանրապետության նախա­գահին. փողոցում քայլող յուրաքանչյուրին մոտենաք որպես գործըն­կեր. գտնեք գործ, որ կարող եք դիմացինի միջոցով դիմացինի հետ անել:

  1. Երբ դուք միայն համալիրի տնօրեն էիք, բոլոր ուսուցիչները չէին, որ հավանություն էին տալիս Ձեր ծրագրին, իսկ այժմ, երբ դուք նաեւ նախարար եք, Ձեզ այլ ծրագրեր առաջարկո՞ւմ կամ Ձեր ծրագ­րին առարկո՞ւմ են:

— Իհարկե, նորմալ է. երբ առարկում են: Եվ քանի որ երկար տարիներ, հատկապես վերջին չորս տարիներին մի տեսակ անշարժ վիճակ է եղել, եւ այդ անշարժ վիճակը ավելի մեծ վնաս է տվել դպրոցին, ուստի մենք ուզում ենք բարեփոխումներ մտցնել եւ բարենպաստ միջավայր ստեղծել: Երբ որ յուրաքանչյուրը ընդունի այդ բարեփոխման անհրաժեշտությունը. փորձի հասկանալ այդ ծրագիրը, դարձնի իրենը, պատաս­խանատու զգա իրեն այդ ծրագրի իրագործման համար եւ ճշտի իր անելիքը այդ բարեփոխումների մեծ ծրագրում:

Հարցազրույցը վարեցին Ռաֆայել Հովակիմյանը, Գագիկ Մելքումյանը

ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի «Ծիր կաթին» երկշաբաթաթերթ
«Մենք» հավելված, 1995, Մարտ:
Թիվ 13

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընկերությունը տարիք չի սիրում…

Տիար Բլեյան, ինչպես Դուք էիք մեզ ասում՝ ձեր հովանու ներքո, մենք էլ Ձեզ ենք ասում՝ Ձեր հովանու ներքո զգում ենք ավելի հասկացված, պատասխանատու, պարտավորված ու պաշտպանված, շնորհակալ ենք: Փետրվարի 22-ին

Եղիշե Չարենց «Բալլադ սիրո»

Արփենիկի հիշատակին Երբ առաջին անգամ բացվեց Սիրո գարուն արևավառ, — Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ Բացված կյանքում և ինձ համար, — Ինչպես գարնան առու անբիծ, Ինչպես սիրո քնքուշ քնար,

Նիկոլի կերպարը պետք է մտնի կառավարական կաբինետներ․ չպետք է մսխենք ձեռքբերածը…

1in.am Լուսինե Բադալյանի զրույցը կրթահամալիրի տնօրենի հետ։ Զրուցատեղի՝ ջերմոց-լաբորատորիա. կրթահամալիրի քոլեջ։