Ես առայժմ երաժշտությունն եմ լսում. Մոցարտն ինձ վեր է տանում աշխարհիկ կյանքից… Երբ Մոցարտ է հնչում, կիրակի է. հոգվույս տոն… Ես տեսանյութը առանց երաժշտության փորձեմ նայել…

Իմ բլոգի շաբաթ օրվա գիրը, հիմարություն ունեցա երեկ կարդալու, չհավանեցի: Ուժեղ ցանկություն ունեցա, մեղա-մեղա՜, հանելու գիրը շարքից: Անիրավությունը սաստվեց. հիմա նորից կարդացի, խաղաղվեցի. մոլուցքը տեղ չպիտի ունենա այլևս, «թթու պապիկ» (Դավթի մի դիմելաձև ևս…) , որ կիրակին վայելք լինի  գործընկերներիդ համար՝ քո շաբաթում…

Այսօր իմ քրոջ աղջիկ-քույրիկի` Սուսան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Հուզվեցի` կայքում կարդալով իմ գործընկերների շնորհավորանքները: Եվ սա, և այն փաստը, որ իմ, իմ եղբայրների, քույրերի զավակները` սեբաստացիներ Տաթևը, Աննան, Էդիտան, Լիլիթը, Առնոլդը, Նազենին, … իրենց քույր Սուսանի և կրտսեր քույրիկ Նազենիի հետ են նշում ծնունդը` կիրակի իմ օրվան տոնականություն են հաղորդում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես, իհարկե, երջանիկ հայր եմ…

1999թ. մայիսի 13-ին դուրս եկա Մայր դպրոցից` Մամուլի տանը ժամը 14:00-ին նախօրոք հայտարարված ասուլիսն անցկացնելու համար… Ինձ մոտեցան հատուկ հագնված սևազգեստավորներ և խնդրեցին նստել իրենց մեքենան… Ես չուզեցի տեսարան սարքել,

Սեբաստացի պարտեզ, ողջույն Գյումրիից…

Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած

Ես գետնախնձոր եմ… Դու կարո՞ղ ես տիար տնօրենին բժշկել…

Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց. — Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ… Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն