«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

– Պարոն Բլեյան, Դուք Հայաստանի անկախությունից ի վեր առաջին գումարման ԱԺ-ում եք եղել, պառլամենտարիզմի ակունքներում եք կանգնած: Այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ քաղաքական էլիտան մխրճվել է նախընտրական պայքարի մեջ և խոսվում է այն մասին, որ այս անառողջ մթնոլորտի, գաղափարների բացակայության, քրեաօլիգարխիայի ասպարեզ գալու հիմնական մեղավորը 25-ամյա այս շրջանն է, որից նոր սերունդը այդպես էլ չկարողացավ դուրս գալ: Համամի՞տ եք արդյոք:

— Ուրիշ մեղավոր չէր կարող լինել, որովհետև դա մեր 25 տարվա կյանքն է, չէ՞, և այդ կյանքի մեջ բոլորս ենք՝ մեր թուլություններով, թերություններով, ձախողումներով: Բայց ես այդքան չէի դրամատիկացնի ընդհանրապես: Մի վտանգ կա՝ գլխավոր վտանգ. վերջին շրջանում տիրապետող է դարձել փոսն ընկած մարդու մասին հայտնի անեկդոտի հոգեբանությունը՝ որ փոսն է ընկնում և ասում է՝ էս անգամ էլ փորձեմ, եթե չստացվի, վեր եմ կենալու, գնամ տուն: Այս բանը կա՝ հրաշքի սպասումը, որ մի հարվածով լուծես 25 տարվա առաջացած խնդիրները: Հեռուստատեսությամբ, որ հետևում ես ելույթներին, այդ ցանկությունը կա՝ եկեք, այս մի ամիսն է, այս անգամ էլ փորձենք: Ես միշտ ծիծաղում եմ, իսկ որ փորձեցիք, չստացվեց, հետո՞ ինչ ենք անելու: Տուն ենք գնալու, չէ՞: Այս վտանգը կա: Մենք մեր տանն ենք, ապրում ենք մեր տանը՝ իր բոլոր դժվարություններով: Հիմա ուզում եք անունը դրեք սոսկ մեխանիկական քվեարկություն, ուզում եք անունը դրեք ընտրություն, միևնույն է, սա հերթական մի բան է, ոչ կյանքն է ավարտվում, ոչ մեր ընտրելու պարտավորությունը: Կյանքը փոխելու միտումը շարունակական է: Շարունակելու ենք աշխատել և փորձել լուծել խնդիրները:

– Պարոն Բլեյան, իսկ գուցե այլ խնդիրներ պետք է օրակարգում դնել՝ ավելի լավ խորհրդարան ունենալ, ավելի որակյալ…

— Ես սիրում եմ տեքստերի հետ գործ ունենալ, օրագիր եմ պահում, և ապրիլին՝ ընտրությունների շրջանում, իմ օրագրի 1000-րդ օրը կլրանա: Իմ օրագրում փորձում եմ ձևակերպել շարունակական խնդիրները: Մեզ ներհայաստանյան համաձայնություն է անհրաժեշտ: Մենք գործ ունենք նոր տիպի խորհրդարանի հետ, և այդ խորհրդարանն էլ պետք է դառնա ներհայաստանյան համաձայնության գործիքներից մեկը, որը հնարավորություն կտա նաև արտաքին հարցերի շուրջ ևս շատ արագ գալ համաձայնության: Մեր անվտանգության հարցը երբեք չի կարող ստորադասվել, ուրեմն առանց ներհայաստանյան համաձայնությունների հնարավոր չէ արտաքին հարցերի շուրջ լուծումներ գտել: Կգա մի պահ, որ մեր ինքնապահպանության խնդիրը կստիպի համաձայնության գալ: Համաձայնության մթնոլորտը շատ կարևոր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
[youtube https://www.youtube.com/watch?v=O7nl-UR-xqs?controls=0&showinfo=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայտնի «Մետրոպոլիս» հաղորդաշարը՝ Երևանի մասին

Ֆրանս-գերմանական հանրահայտ ԱՐՏԵ հեռուստաընկերության «Մետրոպոլիս» հաղորդաշարը սեպտեմբերի 7-ի իր թողարկումը նվիրել է Երևանին: Երևանը ներկայացնելու համար հեռուստաընկերությունն ընտրել է քաղաքի մի քանի երիտասարդ ներկայացուցիչների՝ արվեստի տարբեր բնագավառներից: Հուլիսի 15-ին հաղորդման

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն

Կենդանի դպրոցն իր կենդանի նախարարով

Շարունակեմ։ 1994թ. չի կարելի համեմատել ո՛չ 1996-ի հետ, ո՛չ 2004-ի… առավել ևս՝ 2014-ի… ՀՀ լուսավորության նախարար նշանակման օրը ես գնում եմ նախարարություն՝ Խորենացի փողոցի հայտնի շենքը, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ, որ արդեն քանի տարի