— Պապ, ուզում եմ աշխարհի ամեն ինչը ունենամ…
— Էդ ո՞նց, Դավիթ,- հարցնում եմ…
— Նամակ կգրեմ Ձմեռ պապին, աշխարհի ամեն ինչը կդարձնի խաղալիք, կնվիրի ինձ, կունենամ…
— Էդքա՜ն հեշտ, միանգամից աշխարհի ամեն ինչի տերը դառնա՞ս… Դավի՛թ…
— Իմը աշխարհի լաբորատորիան է, հայրի՛կ…
Իսկ լաբորատորիան փոխառեց-յուրացրեց «Դպիր»-ում մայրիկ Արմինեի հրապարակման վերնագրից՝ Նախագծային ճամբարը՝ հեղինակային մանկավարժության փորձարկման լաբորատորիա
— Դավիթ, արի միասին կարդանք մայրիկի գրածը իր-մեր լաբորատորիայի մասին…
— Չէ, պապ, դու Ստեփան հորեղբորը զանգի, տեսնեմ՝ իմ նախագծին ինքը կմասնակցի՞…
— Պա՛պ, գիտե՞ս, իմ աշխարհում դեռ նոր տարի է… Արի տես՝ իմ կառուցվող քաղաքում տոնածառ եմ հավաքել… Իմ աշխարհում, որ միշտ ուրախ լինի պապ…
Իսկ Ստեփան հորեղբայրը, իհարկե, համաձայնեց Դավթի «Իմ աշխարհը՝ լաբորատորիա» նախագծի նորոգման արհեստանոցի վարպետը դառնալ։

Վարպետության դաս Հյուսիսային դպրոց-պարտեզում. վարում է կրթահամալիրի ՏՏ մասնագետ Տիգրան Պարսիլյանը։

«Վերապատրաստման քառօրյակը մոտենում է ավարտին:
Այս կարճ ժամանակահատվածում հասցրի թե՛ սովորել, թե՛ զարմանալ, թե՛ հուզվել»։ Կարդացեք Ալլա Քոչարյանի նամակը իր մասին։ «Ալլան ճաշակով հագնվում է, ճաշակով հարաբերվում, առանց վերամբարձության, հստակ, ժպտերես: Այսպիսի բանասերները քիչ են»,- գրում է Մարգարիտ Սարգսյանը: Հակիրճ, այո, ու … ամբողջական, ինչպես Հերմինե Անտոնյանի դիջիթեքյան շաբաթվա դիմումը, որ յուրաքանչյուրը առավելագույնս մասնակցի հայտերի հանրային գնահատման աշխատանքներին։

«Կրթությունը հետաքրքրություններից և ներքին մղումից դուրս՝ բռնություն է: Ցանկացած պատճառաբանությամբ բռնության դիմել չի կարելի»: Սա Միջին դպրոցի գիտագործնականի կլոր սեղանին Մարիետ Սիմոնյանի ու իր 8-րդ դասարանցի սաների 20 քարտանոց ներկայացման քարտերից մեկում կարդացի՝ Արսեն Խաչատրյանի անունից: Պիտի հասցնեն մեր ուսուցիչներն ու սովորողները հանրակրթական դիջիթեքին որպես ամենաընթերցվող հայտեր ներկայացնել իրենց 2016-2017 ուստարվա 1-ին ուսումնական շրջանի հեղինակային ջանքերը, գիտագործնականի կլոր սեղանի ներկայացումները, որ հրապարակեցին մեծ պատասխանատվությամբ ծնողների-սովորողների ակտիվ մասնակցությամբ, իսկ նրանք ովքեր չեն հասցրել «Դպիր»-ի հրապարակումները, հոդվածները, պիտի ստուգատեսյան ճամբարի այս բազմազբաղ շրջանում ժամանակ գտնեն, հավաքեն մանկավարժությամբ ստեղծած իրենց փշուրները… Ափսոս է, չկորչեն գնան…

Համով նախաճաշ կրթահամալիրի արևելքում…

Ես չեմ հիշում, որ իմ գրերում ձեզ պատմեմ իմ երազների մասին. կա՛մ չեմ տեսնում, կա՛մ տեսածս ցայգով-այգով կորչում-գնում է… Այսպես ինձ երազում հայտնվել էր մեր թղթային «Դպիր»-ի 1993-1997-ի խմբագիր, մեր մանկավարժական դասարանի տրամաբանության ուսուցիչ թարգմանիչ-խմբագիր Ռոբերտ Հովսեփյանը… Այս օրերի դպիրյան անցուդարձը, «Դպիր»-ի պատմության ու հեռանկարի, նրա կարևորության մասին խոսակցությունները, տեսեք, մինչև ո՜ւր հասան… Հրավիրենք մեր Ռոբերտին փետրվարյան մայրենիի ստուգատեսի օրերին Մարի Գաբանյանի նախաձեռնած մեծ կարևոր հավաքին… Իսկ այսօր ես արթնացա՝ մտածելով կրթահամալիրի հոգեբանական ծառայության՝ Հայաստանում դպրոցական առաջին հոգեբանական ծառայության ղեկավար Լևոն Ջռնազյանի մասին… Երևի մեր սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանի հետևողական բարեխիղճ ջանքերը բոլոր հնարավոր միջոցներով, որպես թերապիաներ, ինձ տարան մինչև հուսալի փորձագետ Լևոն գործընկերը: Գտնենք Լևոնին Թրամփի Ամերիկայում, մտնենք կապի մեջ…

Հյուսիսային դպրոց-պարտեզի շախմատի  չեմպիոնները

— Իմ աչքերում լույս կա, պապ…
Երբ շվարած հարցնում եմ Դավթին, թե ոնց է ժամեր հետո մեր լուսնոտ տղան իջնելու մահճակալից ու անցնելու իր նախագծային հարթակ-սենյակով, որի հատակին, ամբողջությամբ չթվարկեմ, իր նոր աշխարհի շինանյութերն են՝ մեքենաներ, լեգոներ, գծեր գնացքի, տուփեր…
— Ի՞նչ կա զարմանալու, պապ, ինչպե՞ս են մյուս գիշատիչ գազանները մութով անտառում շարժվում…
— Էս սենյակի թափթփված վիճակը օրինականացրիք, անունը դրեցիք նախագծային հարթակ,- իրիկնային զրույցը եզրափակում է Արմինե մայրիկը, ում երեկվա «Դպիրի» հրապարակումը ես աջ ու ձախ տարածում եմ…
Ժամեր հետո մարզական ստուգատեսին պատրաստ մեր տղան ցույց տվեց, որ իր աչքերի լույսի որակը բավարար է նախագծային հարթակով անվնաս անցնելու համար…

Ընթերցարան կիրակիից
Ես այլևս չեմ պատրաստվում հնազանդվել
Թարմ արյան սպասումով

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#914

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շրջանի ավարտը — սկիզբը ո՞րն է, եթե շրջան է

Հունիսի 4-ի այս օրը, որ որպես ընդարձակ-յուրահատուկ ընդհանուր պարապմունք՝ կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտների  Ցտեսություն-ցնծություն  ուսումնական նախագծով,

Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը…

Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը՝ թվով 1301-ը… Ի՜նչ հոբելյան բաց թողեցիք, սեբաստացիներ-ընթերցողներ բոլոր կարգի, տարված հիմա էլ տրնդեզով, որպես մեր իսկական հարսանիքի շարունակություն, որպես հունիսյան ազգագրական փառատոնի հարսանյաց շարքի

Սա թող մնա, որպես մի խոստովանություն, թվով 816-րդը

Դավիթ Բլեյանը մեծ պատրաստակաությամբ հավաքեց-մաքրեց իր սիրելի մարզական ներքնակն ու իր սիրելի մորաքրոջ ամուսին Վահրամի միջոցով ուղարկեց Արևմտյան դպրոց՝ իր ուսուցիչ- ընկեր Մարինեին ու ընկերներին հինգ տարեկան… Մարինեն կեցցե, իրեն