Օրեր շարունակ մեր իրականության մեջ փնտրում եմ Կամենդատյան Միքայելին… Քույրիկին գտա՝ Լիդիային, հարցնում եմ՝ ո՞ւր է կորել, ուրիշ իրականությո՞ւն է տեղափոխվել… Ախր 2015-2016-ին օրն առանց Միքայելի՞, այն էլ՝ մի քանի անգամ, տարբեր լեզուներով ու պատվիրակությունների հետ. պրծում չկար… Իսկ 2016-2017-ին՝ չկա ու չկա: Եվ ահա, հանդիպում ենք իրականության բլոգում, իր ստեղծած մոլորակում… Մեջ եմ բերում, կարդացե՛ք. «Հյու Էվերետտը պնդում էր, որ բոլոր պատմությունները և ապագաները իրական են, ուղղակի կատարվել են կամ կատարվելու են մեզ զուգահեռ իրականության մեջ… Եթե էներգիան բաժանումից հետո ցրվի տիեզերքներով (universes), ապա էներգիայի պերտուրբացիան (օբյեկտի ուղեծրի կրած փոփոխությունները այլ մարմինների ձգողականության փոխազդեցության պատճառով) մի տիեզերքում, պետք է զգալի լինի մյուսում, որը ցավոք սրտի դեռ ապացուցված չէ: Այդ պատճառով բազում իրականությունների թեորեմը թվում է ինքնակործան»: Ոչի՜նչ, որ ուսերդ թոթվեցիր, ընթերցող, ինչպես ես, կարևոր է, որ այս իրականության մեջ գտնվեց մեր Միքայելը… Իսկ քվանտային ֆիզիկայով տարված, կեցցես, իմ կրտսեր բարեկամին սիրով կհանդիպեցնեմ կրտսեր հարազատիս՝ Յուրա Բլեյանի, Սլավոնական համալսարանի ավարտական կուրսի ուսանողի հետ, որ զբաղվում է քվանտային ֆիզիկայով՝ քիչ է, որոշել է շարունակել այս զբաղմունքը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում… նվիրել իրեն այս իրականությանը, իսկական գիտությանը… Գուցե հոկտեմբերը՝ իր աշնանային արձակուրդներով հենց այդ ժամանա՞կն է, Միքայել, Աշոտ Տիգրանյան, կրթահամալիրում տեղ բացելու գիտության սիրահար պատանիների համար. բազում իրականությունների մեկտեղումը՝ ստեղծագործական հավաքի տեսքով ոչ միայն ինքնակործան չէ, այլև լավագույն նվերն է մեր պետական ինքնուրույնության շրջանը կազմող քսանհինգամյակին…

Սեբաստացի մոլը նոր գույներով ու ներկայացմամբ Մայր դպրոցի այգում:
Ֆոտոշարքը՝ Արմինե Թոփչյանի:

Նունե Մովսիսյանը, իր անմոռանալի տպավորություններով և օրերով Սևանում, իր «Գրապտույտ»-ով, մեր պատանիների հետ, պարզվում է՝ գտել է իմ երիտասարդական շրջանի ստեղծած մոլորակ-իրականությունը՝ Սևանի Արեգունյաց աշխարհը… Շնորհակալ եմ, լքել-հեռացել էի, դուք ինձ, կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ, վերադարձրիք… Ես արդեն գիտեմ սեպտեմբերի 21-ից սկսած՝ «Արեգունի լեռներ» նախապատրաստական փուլի իմ անելիքը, Նինա Կարապետյան… Որքա՜ն եմ շնորհակալ…

Օրագիրը խոստովանություններո՞վ է նաև արժեքավոր. ես հիմա կտրվել եմ, անգամ, Բանգլադեշից, ու այլ իրականության մեջ եմ ապրում… Ես կա՞մ-չկա՞մ… Որքա՞ն կտևի այս թափառումն իմ ու ինչո՞վ կավարտվի… ձեռքբերումո՞վ, Միքայել, ինքնակործանմա՞մբ… Կրթահամալիրը, իր բազում միաժամանակյա իրականություններով՝ ֆիզիկական թե վիրտուալ, mskh.am-ի աշխարհներում, ուսուցչի-սովորողի բլոգային ինքնուրույնությամբ-դրսևորմամբ ստեղծված-նախագծված է հենց այդպիսի բազում իրականություններով գոյության համար…

Բակային աշխատանքներ:
Հիմնական դպրոց, 4-5-րդ դասարաններ:

Ես մոտեցա սեպտեմբերի 21-ի իմ գրին… որի վերնագիրը կարող եմ հիմա հրապարակել. անկախության իմ հոմանիշը՝ ինքնուրույնություն… Ինքնուրույնության քսանհինգ տարի, կյանքը, որպես անհատական ու հավաքական ինքնադրսևորման հարթակ…

Իսկ Դավիթ Բլեյանը երեկ օրը մեզ հետ անցկացրեց իր համար միանգամայն նոր երկու աշխարհներում. նախ՝ շենգենյան վիզա ստանալու համար եղավ Գերմանիայի դեսպանատանը, հետո՝ հեռուստատեսությունում, «Արարատ TV» աշխարհում… Ես հիանում էի Դավիթ Բլեյանի ինքնուրույն դրսևորումներով՝ հետաքրքիր-հասուն-ինքնաբուխ… Առանց Դավթի ես գլուխ չէի հանի…

Հարավային դպրոց:
Լանջերի կանաչապատում:

Մեր «брат» Օնիկ Դավթյանը կյանքը դրեց՝ իր իրականությունը մեզ պարտադրելու համար… երկաթներով-«բոլգարկա» սղոցներով ու եռակցումով… Իրեն այսպես չխնայողի համար մենք ո՞վ էինք… Գիտե՞ք՝ Մայր դպրոցի վերացող նկուղներից մեկում, իբր բոլորիցս գաղտնի, քանի՜ տոննա մետաղի ջարդոն էր հավաքել, քանի՜ ժամ, ի՜նչ ջանքով… Ի՞նչ պիտի աներ… Հազա՜ր ողորմի

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 796

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա ո՞ւմ որոշումներ կայացնելու ժամանակն է…

Նազենի կրտսեր Հովհաննիսյանին ընտանիքով կարոտել ենք ու փախցնում ենք օրվա վերջում Բանգլադեշից տուն… Դավիթը երանության մեջ է, իր քույրիկի հետ իր սենյակում-աշխարհում փակված, որ ոչ ոք ոչ մի րոպե իրենից

Գետերի գրկախառնումով, ուխտի ճանապարհ որպես․․․

Մաքրելով, երգով, քայլքով ուրախ, Բյուրականից Օրգով անցումով, Աղձքով Ագարակ, քարափային անցումով Ոսկեհատ-Ոսկեվազով։ Ամբերդ գետի հունով մինչև Քասախ ու Ամբերդ գետերի գրկախառնում Ամբերդ գյուղի ընդարձակ դաշտում։ Իմ գրից անընդհատ, պատումից ո՜նց

Հեշտ մի՛ հանձնվեք։ Յոլա մի՛ գնացեք։ Только не это…

Իրիկունով տուն եմ մտնում… Երբ հյուրասենյակում, Դավթի, Արմինեի հետ տարված ենք զրույցով, Աստղիկը՝ օրորոցում, Դավիթն իմ խնդրանքով փոխում է մուլտերի իր ալիքը «Եվրոնյուզ»՝ ինչպես ինքն է ասում, իմ մուլտերի ալիքը…