Նոր Տարին սկսում եմ նոր գրքեր կարդալով, Ձմեռ Պապին օգնելու մղումով։ Տասնյակ նոր հրատարակության նվերներ եմ վերցրել գրախանութից ու մինչև բաժանելը թերթում եմ․․․
«Իմաստության արկղիկ» հին չինական առակներ ․․․ «Էդիտ Պրինտ»-ի 2016-ի հրատարակածը համընկավ Հայէկոնոմ բանկի նվեր-օրացույցի հետ։

Ուրեմն հիշեք՝ «ով իր հարևանի հետ բարեկամություն անել չի ուզում, նա հեռավոր բարեկամի օգնության վրա թող հույս չդնի․․․»։ Ես չգիտեի, որ այս իմաստությունը չինական է, բայց այն Նոր ուղուն քաջածանոթ է։ Հովհաննես Թումանյանն ունի «Մոտիկ հարևանը և  հեռու բարեկամը» վերնագրով հոդվածում, որ իմ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» 1992 թ ժողովածուի վերջնագիրն է։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը` հեռուների։ Մինչդեռ սրան հակառակ` ժողովրդական իմաստությունն ասում է. « Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը».  Թումանյանն է ասում, մինչդեռ հայերը սրան ավելացրել են՝ հարևան էլ կա, հարևան էլ․․․
Առակը չինական փոքր է ու թող լինի իմ առաջին համեստ, ամանորյա նվերը իմ ընթերցողին՝ սեբաստացի, ոչ սեբաստացի։

Տարին սկսում ենք շփոթո՞վ։ Արմինե մայրիկ-ուսուցիչը պնդում է, որ հունվարի առաջին օրերը,  որպես բլոգ-օրագրի տոնական թողարկում նվիրված լինեն միայն Դավիթ Բլեյանին՝ նրա շաղ տված մտքերի հավաքածուներ լինեն․հա՛մ ափսոս են, հա՛մ տոնական-հումորով, հետաքրքիր․․․ նվերի պես․․․ Դավիթն էլ թե.
— Հերիք է իմ մասին գրեք այդպիսի բաներ, հերիք է իմ մասին խոսաք․․․

Լսե՛ք երեկ, հին տարվա վերջին օրով, իրիկունով ինչե՜ր է խոսում․
— Շուշոն շուշի է․․․
— Ես չեմ կարոտել Շուշոյին, ուղղակի ես ուզում եմ տեսնել Շուշիկին։
— Պա՜պ, ի՞նչ ասել է՝ կարոտել․․․

Կեսգիշերին, երբ շուրջբոլորը հնչում են հրավառություն-պայթյունները, Արմինեն իրարանցման մեջ է, Դավիթը մեկ էլ․
— Երկիրը հիմա ահռելի փորձությունների միջով է անցնում․․․
— Պա՜պ, էս նոր տարին սովորական երևույթ է․․․

— Մարդը կարո՞ղ է կապիկից առաջանալ, Դավի՜թ․․․
-Չէ՛, մարդը մարդ է, կապիկը՝ կապիկ։

— Փափկասուն կաթնասուն,
Մայրենի – վայրենի։
Այսպիսի բանաստեղծություն է նվիրում է Դավիթը մայրիկին, բրնձե տաք-տաք շիլան ուտելով․․․ տնից դուրս գալուց, Խարբերդ, Վահանին շնորհավորելու գնալուց առաջ․․․  Ձեռնոցներով, գլխարկով, վերարկուով` մարդու շիլա ուտելը բռնել էր։ Տաթևը իր հաստատած անվանդույթի ուժով նշում է Վահանի ծննդյան ամեն ամսվա օրը։

— Մա՜մ, դու ո՞ր թվին ես ծնվել․․․ բա հայրիկը՞․․․ բա ես ո՞ր թիվ եմ․․․
— Հը՞, 2011․․․ իմ թիվը ձեր թվերից շատ է․․․ դրանից շատ էլ կա՞։
— 2016․․․ Վահանի ծննդյան թիվը քո թվից շատ է, Դավի՜թ։

2015-2016-ին ծնված սեբաստացի ամանորյա կերպարներ:

#893

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր անդուռ աշխարհի բանալիները, մուտքեր-ելքերը…

Մեր ճամբարները բանգլադեշյան կան-գործում են որպես երևանյան փաստեր… Նրանց մասին խոսում են ողջ Երևանում, նրանք շարունակ հանրայնացվում են… Երեկ Դպրոց-պարտեզի քսաներկու հոգանոց ճամբարով, որ ղեկավարում են Քրիստինե Հովսեփյանն ու Բաբկեն Փաշինյանը,

Միշտ ուզեցել եմ, շատ եմ ուզեցել, այնքան, որ…

Միշտ ուզեցել եմ, որ կրթահամալիրն ունենա ճարտարապետական նախագծային արհեստանոց-լաբորատորիա, որ այդտեղ ծնվեն, քննարկվեն-գծագրվեն նախագծերի տեսք ստանան այն գործերը, որոնք միասին պիտի իրականացվեն… Հայերիս համար, ավա՜ղ, շատ հաճախ, նախագծման փուլը կա՛մ

Երևանի կենտրոնը հետաքրքիր դարձավ, ձգող. իմաստ մտավ քաղաքացու կյանք…

Ամեն օր՝ արդեն 370-րդ անգամ (իմ գիրը հաշվիչ ունի), մեկ տարին անցկացրած կրթահամալիրի տնօրենի բլոգն իր պատմությունն ունի՝ օրվա դեպքերով, իրադարձություններով, «չի կարող պատահի»-ներով, դժվարություններով… Երեկ Սուսան Մարկոսյանը հանկարծ առողջական խնդիր