Ամենևին մի՛ երդվիր. թող քո խոսքը լինի «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ: Մեր ընտանիքի՝ Շուշիի բարեկամներ Խաչատրյան-Նալբանդյաններին ասել էի՝ այո՛, 2014-ին Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ կլինենք Արցախում, կհյուրընկալվենք Շուշիի՝ ինձ հարազատ դարձած իրենց տանը… Արմինեին էի ասել, որ այս տարի վերջապես կտեսնի Արցախը՝ իր աչքերով…Ամռանը չստացվեց, ինչպես միշտ՝ աշխատանքային եղավ, գումարած՝ խնայում էի Դավթին… 320 կմ ճանապարհ մի ուղղությամբ, թող մի քիչ էլ տղամարդանա… Բայց Մարթա Ասատրյանի և էկո-հայրենագիտական ակումբի կողմից կրթական կամուրջների բանուկացումը, Ստեփանակերտի քաղաքապետարանի և Արցախի կրթության նախարարության հստակ հրավերը որոշակի դարձրին այցելությունը: Ոչ մի անկատար խոստում, ոչ մի կիսատ գործ՝ հրապարակային հայտարարել եմ, չէ՞, իմ բլոգում… Արտաշատ քաղաքի մոտ նորակառույց մեծ եկեղեցին լավ է երևում, չգիտեմ ինչպես՝ լսելի են եկեղեցու զանգերը… Մասիսը շարունակ մեզ հետ է, մոտենում-հեռանում է, տեղ-տեղ այնքա՜ն է մոտ… Ես լցվում եմ երախտագիտության զգացումով, ես հուզվում եմ, ես սարին այս շատ եմ կապված. Երևանում, հիմա՝ Արարատյան դաշտի միջով մինչև Զանգակատան բարձունք, ես շարունակ փնտրում-գտնում-սիրում եմ Արարատին… Իմ հայացքը, այո՛, մշտահմա, փոխանցում եմ Արարատ աշխարհի ժառանգին… Կանգնած ենք Արփա գետի ափին: Չենք շտապում, ժամը երեքին է Ստեփանակերտում իմ հանդիպումը Ստեփանակերտ քաղաքի տասներեք դպրոցների կազմակերպիչ-փոխտնօրենների հետ… Մենք մոտենում ենք Արցախին քայլ առ քայլ, կարծես ոտքով ենք անցնում ճանապարհը… Մենք նորից դադար ենք առնում Խնձորեսկի հողերում. Արմինեն նկարում է կապտավուն զանգակ ծաղիկներով զարդարված դաշտեր: Չիջնել, չնկարելը հիմարություն է: Հասել ենք: Արցա՞խ, թե՞ Հայաստան. հասել ենք:

Քաշաթաղ-Շուշի ճանապարհին անտառները շա՜տ, բոլորին էլ աշունը ներկել է նախշուն… Մի խորոտ, համեղ ալոճի թուփ գտանք՝ այնքա՜ն քաղցր, որ մինչև Ստեփանակերտ հասնելը Դավիթը մոռացավ իր մոշի-մոռի մասին… Ձմերուկից պրծավ, ամեն թփից մոշ-մոռ է ուզում… մինչև Արցախ մտնելը: Ըստ Վահրամի, Գորիսում մոշ-մորին ցուրտը տարել է: Ստեփանակերտ չմտած՝ մի հասած պտուղներով մոշուտ նկատեց Վահրամը… Դավիթը իր հավեսը մոշից հանեց, կարմրեց ու այդպես՝ ներկած-մոշոտ մռութով մտավ մայրաքաղաք, որ Շահումյանի անվան հրապարակում լվացվի, բայց սա, պայմանավորվել ենք, այլ գրի նյութ է, չնայած, մի օրվա դեպքեր են, որ մեզ հետ են պատահել:

Տեղ գյուղում անսպասելի գյուղամիջում մեզ շրջապատեց ոչխարի սուրուն այնպես, որ մեր մեքենան մնաց որպես ոչխարի գետի ընթացքին հետևող քար…

Շուշիի գրավման, Արցախում հյուրընկալած սովորողների և ընտանիքների հետ մեր կլոր սեղանի մասին պատմությունը, մեղավոր եմ, տեղափոխեցի այլ գիր… պատումի ձևը դեռ գլխի էլ չեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես այլևս հեծյալ եմ

Մեդիա կենտրոնում թողնելով աշխատասեր-անդադրում Գևորգ Հակոբյանին ու Սուսան Մարկոսյանին՝ ես հեծյալ վարգեցի ժամը 19.23: Ուղիղ մեկ ժամ տևեց իմ վերադարձը կրթական կենտրոնից աշխարհագրական կենտրոն. ես ճանաչեցի իմ ամենօրյա ճանապարհը՝ իր

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն

Քանի կանք, վառենք, որ մնանք, Սոֆի, խանդավառ…

Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է,