— Գայլը սիրում է, որ անընդհատ նապաստակին ուտի: Կորի գնա՛, չար գայլ, չես ամաչո՞ւմ՝ ընկել ես փոքրիկ նապաստակի ետևից…
Բոլոր 2,5-3 տարեկաննե՞րն են սիրում գայլի ու նապաստակի հայտնի արկածները դիտել։ Մեդիագրադարանի մեր հմայիչ Զառային ու կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարին առաջարկում եմ mskh.am-ի ֆիլմադարանում օր առաջ ունենալ 2-5 տարեկանների ծրագրային մուլտադարանը։

— Հայրիկ, վաղը կլողանամ, որ դու չնեղանաս:

— Ոտս ցավում է, – ասում է Դավիթը:
— Ինչո՞ւ:
— Պարտեզում ընկեր Կարինեի հետ շատ ենք աշխատել:
— Ի՞նչ եք արել:
— Հող ենք փորել, ծաղիկ ենք ջրել, ուրիշ լավ-լավ գործեր ենք արել…

— Մայրիկ, ես ու հայրիկը տղա ենք, իսկ դու աղջիկ ես…

Դավիթը մանգոյի հյութ շատ է սիրում: Մայրիկն արգելում է՝ «շատ եղավ»: Դավիթը թե.
— Մայրիկ, ոտքս շա՜տ ցավում է:
— Ինչո՞ւ:
— Կարող է մանգոյի հյութ խմեմ՝ ցավն անցնի:
Մայրիկը մանգոյի հյութ է լցնում: Դավիթը թե՝
— Շա՜տ-շա՜տ լցրու, որ միանգամից լրիվ ցավն անցնի…

— Հայրիկ, ուզում ես՝ նստի, ես քեզ համար իմ տեսած մուլտիկները պատմեմ, դու լսի…
Ու պատմում է…

— Ոտքերս կեր, մամա ջան, որ լավանան…

— Դավիթը մեծացել է…
— Չէ, դու ես մեծացել, պապիկ ես դարձել…

— Ծիծիկներդ ուզում եմ ուտեմ, մամա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բոլորին փոխենք, որ լավ լինի

 Այս անգամ խցանումից փախանք Դավիթ Բլեյանի հետ, ու՝ իրիկնային զբոսանք Երևանով… Դավիթը լավ է քայլում, բոլորին բարևում է՝ ծանոթ-անծանոթ չկա, բոլորն իրեն ճանաչում են, ու նա շփվում է բոլորի հետ,

Առանց տեսիլքի իրագործման ի՞նչ բեկում…

Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը. ահա: Դրանցից մեկում՝ Կուբայի Playa Paraiso-ում, եղել եմ 1977թ. հունվարին, ես ուսանողական ջոկատի կազմում… Պատմե՞լ եմ: Օրագրում իմ որոնում եմ հայտարարում՝ պարզելու համար… Իսկ կրթահամալիրի Բանգլադեշում, «Սեբաստիա»

Սովորեցրեք ձեր սեփականը

Սովորեցրեք ձեր սեփականը. ի՜նչ պարզ խորհուրդ է տալիս էս մեր ամերիկացի Հոլթը: Ինչքան մեծահասակ տատիկ-պապիկ կա՜, մեկը՝ իմ եղբայր Ստեփանը, որ «պարապությունից մեռնում ա»… Սովորեցրե´ք աջ ու ձախ, համեցեք կրթահամալիրի դպրոց-պարտեզներ