Դավիթ Բլեյանին կանչում եմ իրիկունը, տանը.
— Արի, արի, նոր գործիքներդ ցույց տուր, մայրիկի հետ էս ի՜նչ լավ բաներ եք առել… Տեսնեմ՝ ի՞նչ եք անելու…

Դավիթն իր մեքենաների հետ է, մեքենաների աշխարհում, կա՛մ հեծանվի վրա, կա՛մ մուլտիկի առաջ… Չի արձագանքում: Մայրիկի հետ գնել են մեծերի խումբ տանելու խոհարարական թաս, դանակ, փայտե տակդիր, բանան… Կոկիկ դասավորել են թղթե տոպրակի մեջ: Մրգի աղցան պիտի պատրաստեն խմբում:

— Դավիթ, փոքրերի խումբ էիր խոստացել մտնել, քո հին ընկերներին տեսնես, նվեր տանես, ընկեր Նորային փաթաթվես, ընկեր Գոհարի հետ ծանոթանաս, օգնես…
— Չեմ գնա, հայրիկ, փոքրերի խմբում ղժժում են, բարձր լաց լինում…
— Դավիթ, բա ո՞նց անես, որ լացի ձայնը կտրեն փոքրերը…
— Վրաները բարձր գոռամ…- «հմայիչ սրիկայի» նշանավոր ժպիտով…- կկտրեն…
— Ո՞նց,- շարունակում եմ,- բարձր գոռալով՝ կլինի լացի ձայն կտրե՞լ…
Էլի է պայծառանում Դավիթը…
— Հա, որ շատ բարձր գոռամ, իրանցից էլ բարձր, ի՞նչ պիտի անեն, ձայները կկտրեն… Մեծերի խմբում ոչ ոք չի լացում, չի գոռում, վաղը ես գնալու եմ իմ խումբ, հայրիկ:
— Այդպես կեղտոտ, առավոտյան չես լողացել…
— Կեղտերը հավաքվել են մի օրում… գլխիս վրա ու փորիկիս մեջ… գնամ՝ հայելու առաջ տեսնեմ…
— Որ չլողանամ, ի՞նչ կանես, հայրիկ…
— Կտխրեմ, շատ կտխրեմ ու չեմ իմանա՝ էլ ինչ անեմ…
— Հիմա մրսում եմ, հայրիկ… գնամ քնեմ… Առավոտն այսպես կանգնեմ ցնցուղի տակ (ցույց է տալիս), դու տեսնես, ուրախանաս… Կտանե՞ս ինձ քնելու…
Լավ առաջարկ է: Ու կարդալով Թումանյանի տողերը՝ բարի գիշեր.

Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրի՜կ, մենք իր ոռնոցի ձայնը կլսե՞նք

Դավիթ Բլեյանի հետ պայմանավորվել ենք. մեկ շաբաթով Մաշային ուղարկում ենք իր տատիկի մոտ, հեռավոր մի գյուղ, նրա արջին՝ հեռավոր անտառներ, թող առանց բռնության, առանց արհեստական կենցաղի ապրի ազատ, իր ընկեր

Ամենասքանչելի բանն աշխարհում անվերջ թվացող ճանապարհն է

Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր

Իսկական շաքարաքլորի սպասում-վայելքով…

Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» աշխատությունն արձակուրդում գտնվող մայրենիի ուսուցիչ սեբաստացի Մարինե Ամիրջանյանը թարգմանել, mskh.am-ում երեկ հրապարակել, նվիրել է մեկ տարեկան որդուն՝ Գրիշա Իսախանյանին՝ մեր Միջին դպրոցի Նարեկի,