Դավիթ Բլեյանին կանչում եմ իրիկունը, տանը.
— Արի, արի, նոր գործիքներդ ցույց տուր, մայրիկի հետ էս ի՜նչ լավ բաներ եք առել… Տեսնեմ՝ ի՞նչ եք անելու…

Դավիթն իր մեքենաների հետ է, մեքենաների աշխարհում, կա՛մ հեծանվի վրա, կա՛մ մուլտիկի առաջ… Չի արձագանքում: Մայրիկի հետ գնել են մեծերի խումբ տանելու խոհարարական թաս, դանակ, փայտե տակդիր, բանան… Կոկիկ դասավորել են թղթե տոպրակի մեջ: Մրգի աղցան պիտի պատրաստեն խմբում:

— Դավիթ, փոքրերի խումբ էիր խոստացել մտնել, քո հին ընկերներին տեսնես, նվեր տանես, ընկեր Նորային փաթաթվես, ընկեր Գոհարի հետ ծանոթանաս, օգնես…
— Չեմ գնա, հայրիկ, փոքրերի խմբում ղժժում են, բարձր լաց լինում…
— Դավիթ, բա ո՞նց անես, որ լացի ձայնը կտրեն փոքրերը…
— Վրաները բարձր գոռամ…- «հմայիչ սրիկայի» նշանավոր ժպիտով…- կկտրեն…
— Ո՞նց,- շարունակում եմ,- բարձր գոռալով՝ կլինի լացի ձայն կտրե՞լ…
Էլի է պայծառանում Դավիթը…
— Հա, որ շատ բարձր գոռամ, իրանցից էլ բարձր, ի՞նչ պիտի անեն, ձայները կկտրեն… Մեծերի խմբում ոչ ոք չի լացում, չի գոռում, վաղը ես գնալու եմ իմ խումբ, հայրիկ:
— Այդպես կեղտոտ, առավոտյան չես լողացել…
— Կեղտերը հավաքվել են մի օրում… գլխիս վրա ու փորիկիս մեջ… գնամ՝ հայելու առաջ տեսնեմ…
— Որ չլողանամ, ի՞նչ կանես, հայրիկ…
— Կտխրեմ, շատ կտխրեմ ու չեմ իմանա՝ էլ ինչ անեմ…
— Հիմա մրսում եմ, հայրիկ… գնամ քնեմ… Առավոտն այսպես կանգնեմ ցնցուղի տակ (ցույց է տալիս), դու տեսնես, ուրախանաս… Կտանե՞ս ինձ քնելու…
Լավ առաջարկ է: Ու կարդալով Թումանյանի տողերը՝ բարի գիշեր.

Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ, ես չեմ կորել… ուղղակի վերցրու, կջերմանաս…

Կորել է իմ այս վերնագրի հեղինակը։ Ո՞վ կդնի հղումը՝ որտեղի՞ց եմ վերցրել այս տողը։  Ավագ դպրոցի մեր սովորող Կարինե Կիրակոսյանին՝ «Անպատ դպրոցի սովորողը» հրապարակման հեղինակին, արձագանքում եմ՝ խիզախե՛ք որպես ուսանողներ՝

Մանկավարժությունը մեր` թիթիզության հարթա՞կ….

Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում…

Թուր կեծակիով կրթական աշխարհներ նվաճող 5-6 տարեկանները մեր

Ոչինչ չփրկեց ինձ ջախջախումից, որքան էլ ես, առաջին անգամ չէ, կանխազգում էի այն ու ձեռիս տակ եղած միջոցներով փորձեցի դեմն առնել. վերջինը Դավիթ Բլեյանի ուրախությունն էր, որ պիտի պատճառվեր նոր