Հետևեք ինձ, հիմա ես մտնում եմ իմ ու ձեր երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ… Հիշո՞ւմ եք Դպրոց-պարտեզի (Բաբաջանյան 38/1) այսօրվա մուտքը մեկ տարի առաջ… Գոհար Եղոյանից ու Տաթև Բլեյանից լավ ո՞վ կհիշի, չէ՞… 2014-ի մարտին, Հանրակրթական էկոտուր 2014-ի ապրիլյան շնչառությունն զգացվում էր, Դպրոց-պարտեզի՝ այսօր արդեն նախկին մուտքը շրջանցելով եկա ետնամուտք՝ այսօրվա գլխավոր մուտքը… Գյոզալ քարափը՝ Բ-4-ի, Բանգլադեշի, ալամ աշխարհի ամենագրավիչ բազալտե բնական թեքալանջը, որ օտարվել էր՝ աշխարհից ու կրթական ծրագրից, մեր պատասխանատվությունից դուրս մնացած, մետաղե անճոռնի-անիմաստ մեր ցանկապատով մեզնից մեկուսացած, ամեն օր ավելացող կեղտի մեջ կորած… Հիմա գնացեք, կանգնեք, զմայլվեք… չեք կշտանա՝ որքան կյանք, թովիչ, գրավիչ բան կա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է

Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում,

Որոշված է. հուլիսի 7-ին՝ երեկոյան ժամը 7-ին

Բաթումի քաղաքը, պատմե՞լ եմ, իմ քեռիներ Հակոբի ու Արտավազդի, մորաքույր Արևի քաղաքն է… Գուցե հիմա՝ իրենց ժառանգների… Վերջին անգամ ե՜րբ եմ եղել Բաթումում, այն էլ՝ թռուցիկ… Սեբաստացիների համերգը Բաթումիի թիվ

Մարդու՝ իր գործի, իր անելիքի տերը լինելու ժամանակը չէ՞

Գարունը հրեն, հա՜, մի քանի օրական փետրվարը մնաց. դրսում էլ՝ արև, չոր, էս համաճարակը չլիներ էլ, կստեղծեինք, որքան էլ որ հակահամաճարակությունը նույնքան կարգապահ-գրագետ աշխատանք է ենթադրում, ինչպես ուսուցման առցանց կազմակերպումը… Շաբաթ