«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հոգևոր համերգներով հանդես է գալիս Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում:

Առաջին համերգը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:30, Երևանի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի «Սեբաստացիներ» ուսուցչաց երգչախումբը գործում է 2012 թվականից։ Խմբավար՝ Երևանի կամերային պետական երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյան: Քառաձայն այս երգչախումբը հայ հոգևոր, կոմիտասյան և ժամանակակից երգը տարածելու վսեմ առաքելությամբ հիմնադրման օրվանից բազմիցս հանդես է եկել Հայաստանի և Արցախի քաղաքներում ու գյուղերում, գործող և խոնարհված եկեղեցիներում, թանգարաններում և հրապարակներում:

Համերգաշարը նվիրված է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին, իրականացվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու օժանդակությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 17.30-18.30։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընտրությունը պիտի լինի սովորական բան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Իմ հոգեբանական պրոֆիլի մասին

Կիրակի՝ ապրիլի 19-ին, Ղազարավանում եմ։ Ես ու Էլյան մեր կանաչող այգու հոգսերով, խնդիրներով, լուծումներով ենք։ Հեռախոսով ստանում եմ Մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանող Անի Սահակյանից խնդրանք՝ ժամանակ հատկացնել, օգնել իրեն

Ազգային կրթությունը անձի կրթվածության չափանիշ

Հայոց ավանդական դպրոցի նորոգման ծրագիր Ընդունվել է «Հայոց համազգային շարժում»կազմակերպության հիմնադիր համագումարի մասնաժողովի կողմից Մեր իրականության բացահայտ ճգնաժամը հետևանք է նաև կրթության ու մշակույթի գործի անհաջող դրվածքի: Ազգային, պետական, հասարակական