«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հոգևոր համերգներով հանդես է գալիս Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում:

Առաջին համերգը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:30, Երևանի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի «Սեբաստացիներ» ուսուցչաց երգչախումբը գործում է 2012 թվականից։ Խմբավար՝ Երևանի կամերային պետական երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյան: Քառաձայն այս երգչախումբը հայ հոգևոր, կոմիտասյան և ժամանակակից երգը տարածելու վսեմ առաքելությամբ հիմնադրման օրվանից բազմիցս հանդես է եկել Հայաստանի և Արցախի քաղաքներում ու գյուղերում, գործող և խոնարհված եկեղեցիներում, թանգարաններում և հրապարակներում:

Համերգաշարը նվիրված է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին, իրականացվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու օժանդակությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 17.30-18.30։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Let’s Get off the Ground; Let’s give New Impetus and Lightness to our Actions, our Movement

Ashot Bleyan I am thankful to my elder brother. As far as I remember I always had a bicycle in our yard in Yerevan. I spent my childhood on bicycles…

Ծառուկյանը վերադառնում է որսի

Այս օրերին հետաքրքիր, սակայն մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։

Զրահապատ «Վարդան զորավար»

Եղիշե Զարենց «Գիրք ճանապարհի» Հեռագիրը եկել էր տասնևհինգ ժամ առաջ Ցերեկը, ժամը տասներկուսին: Նա վերցըրել էր թուղթը, կարդացել էր արագ, Եվ, հազիվ նկատելի, ցնցվել էր ուսը: — Հեռագրում գրված էր