Ինձ սկսում են դուր գալ դեկտեմբերյան տոնական շունչը, ամանորի ուսումնական նախագծերի համն ու ամանորյա այս իրարանցումը, հոտը, գույնը, ձայնը… Ամանորի-Սուրբ Ծննդի՝ 2016-2017-ի, հին ու նորի այս սահմանագլխից էլ հավես, ոգևորող բա՞ն… Ձմեռ պապը մեզ տարին հեքիաթով ավարտելու, տարին հեքիաթով ստեղծելու է մղում, աջակցում, թև տալիս… Միայն, մեծերի նման, սովորույթի ուժով մի՛ կենցաղայնացրեք այս շրջանը, վե՛ր կանգնեք, կտրվե՛ք կենցաղից, թոթափե՛ք առօրյան. ստեղծենք մեր ձմեռային հեքիաթը… Ես՝ ձեր հեքիաթի խենթը անբաժան. ասեք՝ անեմ, ձեր կողքին կանգնեմ, մոռացածը գտնեմ… Էլ ի՞նչ…

Ի՜նչ լավ պուրակներ ենք ստեղծել անցնող տարում՝ որպես ձմեռային հեքիաթի կացարաններ թե ինկուբատորներ… Մաշալլա… Կրթահամալիրի Բանգլադեշի հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք- խառնարանով, իհարկե, երեկվա շրջայցը քանի՜ նվերների տոպրակի գաղափար տվեց… Գիտեք, որ շռայլ եմ՝ որպես Ձմեռ պապ: Դուք եք բացելու պարկերը՝ ձեր գործերով։

  • Առաջին պարկը՝ «Ձմեռային հեքիաթ սեբաստացի պուրակում» նախագծի համար անհատին, խմբին, դպրոցին… Շամիրամն ու հոբելյար-տեխնոլոգ Աննա Սմբատյանն այսօր տվեցին մեկնարկը՝ իրենց հեքիաթի…
  • Երկրորդը՝ Կրթական պարտեզի բարձրահարկերից դեպի անհունը հարթակներ բացելու համար… Բացահայտենք Բանգլադեշի շենքերի նոր հնարավորությունները իրենց տանիքներից… Այս օրերի Արարատի, Արագածի, Արայի, Հատիսի պատկերներն այնպես են ձգում, կանչում իրենց սարսուռով, ուրվագծով, որ երեկ ես մեջքով կանգնեցի… որ չտանի… Անհատներ, խմբեր, վերցրեք ձեր ունեցած օբյեկտիվներն ու դիրքավորվեք՝ նկարելու-նկարվելու… Ստեղծենք ձմեռային հեքիաթ մեդիաաշխարհի համար…
  • Երրորդ պարկի վերնագիրը Հյուսիսային դպրոցի սաների ամանորյա իրարանցումը հուշեց… Ցանկությունների նկուղ… Արենի կողմից էլ՝ ցանկությունների տանիք… Քնարիկի կողմից՝ Իմ շունը… կամ որ Արևիկի սրտով էլ լինի՝ «Ավելի վատ նրանց համար…», նախակրթարանից էլ՝ «Պատրաստում ենք»…

Ամանորյա եռուզեռ Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներում:
Լուսանկարները՝ Հայարփի Տոնոյանի, Հասմիկ Թոփչյանի:

Իմ օրագրի ընթերցարանը մեծ ընդհատում ունեցավ, որն ինձ իրավունք է տալիս տնային հանձնարարության ծավալն ու բարդությունը մեծացնել:

Միջին դպրոցի ամանորյա տեխնոլոգիական խոհանոց:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

  • 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցումով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը, ըստ էության, սպառվեց… Հայաստանի վերջին երեք տարիների ներքին օրակարգի և թելադրանքի բացակայության պայմաններում քաղաքական կյանք կոչվածից հասարակության օտարացումը ո՛վ չի զգացել իր ընտանիքի վրա…
    Կարդացեք Արամ Ամատունու «Կարևոր անցում նախընտրական Հայաստանում» վերլուծությունը…

Սրանցով ես պատասխանեցի ուղղակի-անուղղակի ինձ ուղղված լրագրական հարցերին… Այսպիսիք էլի կան ու կլինեն ամանորյա դեկտեմբերին… Իմ կյանքը, որ նաև ձեր ժամանակն է, տնօրինեք խնայելով…

Արևելյան դպրոցի տոնական բուխարին:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
# 861

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ե՛վ պահք է, և՛ վայելք…

Օրն իմ ավարտվում է բնապահպանական պահքով. NatGeoWild-ում՝ Վայրի բնության աշխարհում, կեսգիշերին մոտ, Դավիթ Բլեյանի հետ անվտանգ ու հիմնավոր ճանաչում ենք մամբա օձին… Դավիթը մեզ բաց չի թողնում. հարցեր ունի անվերջ,

Իմ կենսագիրը… ձեր հիշողությունն է…

Բարի հիշեք չեմ ասում, Տերյան Վահանի պես, ու դրան հաջորդող Մնաք բարով, մնաք բարովը… Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, կենսագիր չունեմ. կամ, ինչպես իմ 1503-րդ գրի վերնագիրը՝ իմ կենսագիրը ձեր հիշողությունն

Նոյեմբերին դեռ աշուն է դրսում, նրան մեղսագրվող ցուրտը՝ Դիլան դայուն համակած սարսուռը

Յուրա Գանջալյանը՝ կրթահամալիրի անգլիախոսների ակումբի ղեկավարը,  մանկավարժության լաբորատորիայի մասնագետը, այս անգամ իմ առաջարկով  ուսումնասիրել է «օժտված» կամ «արտակարգ ընդունակություն» դրսևորած սովորողներին առաջարկվող գործունեությունը։  Կրթական համակարգում հազիվ թե հաճախ արվի այսպիսի