Արևմտյան դպրոց-պարտեզի հարգելի հավաքանի, 3-1 դասարանի սիրելի սովորողներ և ծնողներ.

 Նորից առողջ մայրության ենք ճանապարհում Մարգարիտ Թամազյանին՝ 3-րդ սեբաստացուն մեզ պարգևելու: Ինչպես մեզանում ընդունված է, որպես նախապաշարում, նրան փոխարինողի մասին որոշումը չենք բարձրաձայնել մինչև այս պահը, դրա մասին նրա դիմելը։

 Հիմա մաղթում ենք հաջողություն Մարգարիտին իր կարևոր առաքելության մեջ, և ես, ահա, հրապարակում եմ Զարուհի Առաքելյանի առաջարկով քննարկված-համաձայնեցված մեր որոշումը։

Արևմտյան դպրոց-պարտեզի 3-1 դասարանում, որ«Իմացումի հրճվանք» ծրագրի ավարտական դասարան է,  2016թ. դեկտեմբերի 4-ից Մարգարիտին կփոխարինեն.

  • — բարձրագույն բանասիրական կրթությամբ Հռիփսիմե Գալստյանը` որպես մայրենիի ուսուցիչ և դասվար, 3-1-ում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավար.
  • — մաթեմատիկա կդասավանդի Դպրոց-պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչ Վարսիկ Աթոյանը`  բարձրագույն ինժեներական կրթությամբ։

Հռիփսիմեին և Վարսիկին ծրագրային-մեթոդական (մենթորական) մշտական աջակցություն կցուցաբերեն Դպրոց-պարտեզի ղեկավար Զարուհի Առաքելյանը, Բաբկեն Փաշինյանը, Արմինե Աբրահամյանը, Սոֆյա Գրիգորյանը, Զարուհի Ոսկանյանը, Առնոլդ Միքայելյանը, մեզանից յուրաքանչյուրը. դրա կարիքը Հռիփսիմեն և Վարսիկը ամենաշատն ունեն։

Եկեք առցանց մի անգամ ևս  ծափահարենք Մարգարիտ Թամազյանին, ողջունենք Հռիփսիմե Գալստյանի, Վարսիկ Աթոյանի նորամուտը մեր առողջությամբ, առույգությամբ։
Հարգանքով` Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծում

Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի մայիսի 21-ին, ժամը 12:00-ին հրավիրում ենք մամուլի ասուլիսի, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները կազդարարեն «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն

Ո՛չ առճակատում է, ո՛չ մասնավոր վեճ…

ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանին Հարգելի պարոն Փաշայան Նորից պնդում ենք, որ ԳԹԿ-ն չի կարող ո՛չ թեստային, ո՛չ մեկ այլ եղանակով ընթացիկ գնահատում (ստուգում) կատարել, քանի որ հանրակրթության մասին ՀՀ

Արման Միքայելյանին

Հարգելի Արման Միքայելյան, որ հարցեր եք ուղղում թ. 181 դպրոցի ծնողական խորհրդի անունից, Ձեր հարցերին պատասխանել եմ մեր հանդիպման օրը բանավոր, նույն օրը՝  նաև գրավոր, համեցեք, ծանոթացեք, տարածեք. Օրվա ինքնաբուխ հավաքի