Այս համաճարակը գտավ-խոցեց Արմինեին, Դավիթ Բլեյանին, ինձ․․․ հենց օդանավակայանի ճանապարհին։ Ժամը 4-ն է գիշերվա, սովորական մի ժամ, առօրյա` ոչ առօրեկան տրամադրությամբ․․․ Երկու ժամ հետո ես կլինեմ Երևան-Մոսկվա ինքնաթիռում, ևս երկու ժամ հետո՝ Մոսկվա-Համբուրգ ինքնաթիռում․․․ Ոչինչ փոխել չի կարելի․ հարկ է ժամ առաջ վերականգնել այս կիրակիի առօրեականությունը․ թող դառնա աշխատանքային գործուղման ճամփորդի կիրակի, իսկ աշխատանքը, հարկ է, որ բարեխիղճ կատարվի․ պայմանավորվե˜լ ենք․․․

Ամենահետաքրքիրն ինձ համար, այս ամենին Դավիթ Բլեյանի արձագանքն է․․․  Մեր տանը, երեկ իրիկունով հարազատաշատ էր։ Արմինեի հատուկ տոլմայի սեղանը հավաքել էր մեծ խումբ Բլեյան-Հովհաննիսյան-Գալշոյան աստղերի․․․Երբ կարոտում ես, ուրեմն հարազատություն է և դա լավ է․․․

Դավիթը պտտվում է իմ շուրջ, մտնում ճամպրուկի, խուրջինի դասավորության մեջ․
— Էս խաչը ( իր նորածնային շրջանի փոքրիկ, կապույտ խաչը) դնենք, թող հայրիկին պահապան լինի․․․ բոլորիդ պահապան։

Լուսանկարում են երկարացված օրվա խմբի 2-րդ դասարանի սովորողներ Ալեքսը, Մանեն, Մարին, Նարեն, Հրաչյան: Կազմակերպիչ՝ Նունե Խաչիկօղլյան:

Մեր շնորհակալությունը, երախտագիտությունը․․․ Բարի կիրակի, կրթահամալիր։ Մնացածը՝ գործուղման էջում, իմ բլոգում, օրագրում․․․ Ես չգիտեմ` թվային այս նոր գործիքը, որ թափանցեց իմ կյանք համաճարակի նման, այս համաճարակից առաջ, կավելացնի՞ իմ մոբիլություն-ստեղծականություն-համերաշխությունը․․․ Առայժմ իմ օգնականների հետ ծիծաղում ենք Կենտրոնում․․․ էս ի՜նչ զուլում էր․․․ հանկարծ կրճատումների չբերի՞, չխաթարվի՞ մեր ստեղծական հավաքանիի համերաշխությունը․․․ Հիվանդ-հիվանդ բաներ եմ ասում․․․

Պիտի անցնի՜մ ես այս գիշեր`
երկյուղիս սեպ ճամփաներեն…

Որտեղից-որտեղ Մեծարենցի այս տողն իր բերած բանաստեղծությամբ ձայն դարձավ․․․ Կոչնա˜կ, ճանապարհի ժամն է․․․

Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,
ոսկի երիզ մը բանալով
ու զանակներ անձրևելեն
թըռան, գացին, երամ-երամ.
անցան, գացին դարուղիեն,
կիսաթափանց մշուշներու ապրշում քողքը պատռելեն
և հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին…

Կրթահամալիրի եռամարտի ակումբի մասնակցությունը «Gobble Hobble» վազքի մրցմանը:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

# 854

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հա´մ, հա´մ, հա´մ, քանի՞ ժամ, ախպեր, ես էսպես մնամ…

Ամեն ինչն է կարևոր, բայց ամենակարևորը… արհեստն է: Սա, իհարկե, մեր իրականությունից չէ, այլ սերբական հեքիաթից, որ կարող եք կարդալ մեր կրթահամալիրի Բանգլադեշյան «Արհեստագործ» ամսագրում… Քանի՞ հոգի ունի ամենակարևորի՝ կարևորի

Պատմության մի էջի առաջ…

Սա բոհեմ է… իմ բոհեմը…  Գիշերվա չորսն է դառնում՝ 2-3 ժամ իմ կարդալուց-գրելուց-թերթելուց-դասավորելուց-քայլելուց հետո… Գրելու-պատմելու, անընդհատ ցանկությունը՝ օրագրի 1500-րդից հետո, առարկայացավ… Քոլեջում մեր ատամհատիկի աիդապետրոսյանական ծեսը Սոնա Կարապետյանի ֆիլմով ինձ մինչև

Ինձանից ու ձեզանից կախված կյանքից մեր

Գրառում 1․ Մուտք իրականություն նկուղից