Սովորողների համար ուսումնական պարապմունքների նոր շրջան է սկսում հոկտեմբերի 31-ին` աշնանային արձակուրդից հետո առաջին ուսումնական օրը։ Հրապարակում եմ կրթահամալիրի սովորողների տեղափոխման երթուղիները, դրանց պատասխանատուներին,  պարզաբանումները` այս գործի համակարգող Լուսինե Մամիկոնյանի ներկայացմամբ։ Դպրոցների ղեկավարները կհրապարակեն ամեն երթուղու սովորողներին ընդունող, նրանց հետ քայլող աշխատողների անունները, աշխատակարգերը։

  • Կրթահամալիրի Մայր դպրոցի կանգառում (Բաբաջանյան պողոտա) իջնում են Միջին, Ավագ, Նոր դպրոցների, քոլեջի սովորողները։ Նաև` Մայր դպրոցում առաջին պարապմունքը ունեցող Դպրոց-պարտեզի, Գեղարվեստի, Հիմնականի  5-րդ դասարանցիները։ Նրանք դպրոց են գնում ոտքով` դպրոցների ղեկավարների որոշած կարգով, պատասխանատուի ուղեկցությամբ։
  • Դպրոց-պարտեզի սովորողները ըստ երթուղու իջնում են Բաբաջանյան պողոտայի վերնանցումի մոտ (Բ-1 թաղամասի կողմում) կամ Բ-4-ի «Food» խանութի կանգառում։ Դպրոց հասնում են ոտքով, առանց սպասելու` դպրոցի ղեկավարի որոշած կարգով, պատասխանատուի ուղեկցությամբ։
  • Գեղարվեստի դպրոց-պարտեզի սովորողներն իջնում են Րաֆֆու փողոցի. ABB բանկի դալանի կանգառում, այդտեղից գնում են ոտքով, առանց սպասելու` դպրոցի ղեկավարի որոշած կարգով, պատասխանատուի ուղեկցությամբ։
  • Հիմնական դպրոցի սովորողները դպրոցի կանգառ հասնում են որոշված երթուղու տրանպորտային միջոցներով, դպրոցի ղեկավարի որոշած կարգով, պատասխանատուի ուղեկցությամբ։

Ունենալով սովորողների տրանսպորտային տեղափոխման սեպտեմբերի-հոկտեմբերի փորձը` առաջարկում եմ ձեր դիտողությունները, պահանջները, հարցերը, լրացումները, առաջարկությունները ներկայացնել անձամբ ինձ, հարգելի գործընկեր` կրթահամալիրի դասավանդող, կրթահամալիրի դպրոցներում սովորողի ծնող, սովորող։ Վստահեցնում եմ Ձեզ, որ մինչև մեկնարկող մեր տոնը` «Սեբաստացու օրերը», կունենանք հեղինակային կրթական ծրագրով ներառական, բոլորիս համար ընդունելի` սովորողների դպրոցից դպրոց տեղափոխում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ. հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են

Այսպես Ավագ դպրոցը կլինի՞ բոլոր տարիների շրջանավարտ սեբաստացիներինը…

Խաղաղ-գոհ Տիարի ողջ սիրով սեբաստացի յուրաքանչյուր պատանու, շրջանավարտի, ուսուցչի, դիմում եմ՝ պահանջելու պես։ Եկեք մեր պատանեկան դիմակահանդեսով ոչ թե դիմավորենք (համ դիմավորում ենք) ու ճանապարհենք՝ երկար, այլ հանդիպենք նորի-հնի Սուրբ Ծննդյանին՝

Ողջույն, սեբաստացի ուսումնական ամառ

Ես գրկում եմ քեզ ու որպես ճամբարական կյանքի մենթոր՝ ընդառաջ գալիս.  հասցեատերերին դուք որոշեք, որպես հասցեատեր ինքնորոշվեք։ Տիար մենթորի կարգավիճակը չի փոխել իմ վերաբերմունքը ամենասեբաստացիական հունիսի, ուսումնական ամառի բացառիկության նկատմամբ։