Հիմա ժամանա՞կն է…

Պրահայում առաջինը արթնանում ենք, իհարկե, ես և․․․ տրամվայները: Մեր պատշգամբից հրաշալիորեն բացվող Կառլովի հրապարակում ամեն ինչ, ինչպես ափում, երևում է․․․ Տրամվայների աշխույժ- երթևեկն ու մեքենաներից-մարդկանցից դատարկ փողոցները առավոտվա․․․ Երկու տասնյակից ավելի (հաշվեցի-կորցրեցի) գմբեթներ-աշտարակներ, խաչերով-սուր ծայրով․․․ հրես՛, մի կառուցվող հսկա եկեղեցի` ողջը տախտակամածի մեջ․․․

Հրապարակը ողջ պուրակների մեջ է առնված, ամենատարբեր չափերի, պարզ բնության կտորներ, որ աչք են շոյում, կանչում․․․ Ես ու Դավիթը սպասել չենք տա ո՛չ տրամվայներին, ո՛չ պուրակներին․․․ Իսկ Պրահայի ծառերը ներկա են ու պամություն` վաղեմի հսկա կաղնիներ, ամենատարբեր շագանակիներ (կաշտաններ), ազնվական, ինչպես նյութական հուշարձանները, որ միջավայրն են Պրահայի․․․

Տունս լցվեց Շուշոյով, կասեր մայրս․․․ Առավոտը Պրահայի Կառլովի նշանավոր հրապարակում Դավթի և Շուշանի հետ, երկուսն էլ քնած, ուղղանկյուն դասավորությամբ մահճակալներին․․․ Տեսնեք Շուշանի խնամքը, Դավթի հիացումը Շուշոյով — հնազանդումը Շուշանին․․․
— Շուշոն օպերային երգչուհի է, պա՜պ․․․
Իսկ Շուշոյի ձայնը Վլտավայի պատմական կամրջի տակ, ինչպես խորանում է հնչում․․․

Որքան էլ ուշադիր, Ավստրիան աննկատ անցանք-բաց թողեցինք, Բժեցլավում, Չեխիայի փոքրիկ, մեր չորսժամյա գնացքի ճանապարհի տասնյակ ու տասնյակ կայարաններից մեկում, մարդիկ անաղմուկ-աշխույժ նստում-իջնում են, ու ես մտքերով Երևանում Թբիլիսի-Երևան-Գյումրի գնացքում եմ․․․ Պատմել եմ․․․ Ես չեմ կարողանա մի սովորական-հերթական շրջան սկսել իմ կյանքում-աշխատանքում` 2017-ի հունվարով կրկին սկսվող․․․ «Նա, որ դուրսն է տեսնում, երազ է տեսնում, ով իր ներսն է նայում, արթնանում է…» : Այո’, «Թարգմանիր» mskh.am ու Գուստավ Յունգին հայերեն փոխանցող սեբաստացի Նինա Կարապետյան: Իսկ Կարլի հետ մեր հանդիպումը եղավ-կայացավ 2000-ին, Նուբարաշենի Կլոր բերդի կալանախցում… Կարդացե՛ք  Կարլ Յունգ:

Մեզանում այդ ճանապարհին 25 տարում ի՞նչ է փոխվել, բայց մեռյալությունը այնպես է հաստատուն, որ ես չգիտեմ, թե ինչպես ենք  հաղթահարելու կառուցապատման հանրային անճաշակությունը… Չեմ պատկերացնում…սրա արմատները որտե՞ղ փնտրես… Լավ է, որ իմ հասցին շարունակում են գալ Արեն Շահնազարյանի լանդշաֆտային-լանջային (լանջիկայի՞ն) լուծումների նախագծերը, Քնարիկ Ներսիսյանի շրջանավարտների ողջույնը, Նունե Մովսիսյանի Հայկական կակաչի՞ց բխող մտքերը… Վանուհի Բաղմանյանին mskh պորտալում լսեցի. իսկապես ինչո՞ւ Քնարա, ինչո՞ւ ոչ Քնարիկ կամ Քնար: Մինչ Շուշանն ու Արմինեն կանացի առանձնության մեջ են, Դավիթը` մեկ քուն, մեկ արթուն, ինձ շարունակում են զբաղեցնել քաղաքական հարցադրումներն ու դրանց լուծումները…

Մայր և Նոր դպրոցների մուտքերի էսքիզներ։ Արեն Շահնազարյան։

Արմինեն օգնում է ոչ միայն ճամփորդի իմ օրագիրը հրապարակելու, ինչպես Թոփչյանը Երևանում, այլև լրացնում է իր բլոգում, իր դպրոցի կայքում, իր պատումով և տեղին-ճիշտ է անում։ Կարդացե՛ք, դիտե՛ք, իհարկե, հատկապես որ ո’չ միայն տպավորություններն են իրենը, այլև լուսանկարները։ Շուշանն էլ` իր օպերատիվ մեդիայում․․․Դավիթը հերոսն է մեր ճամփորդության․պահում-պահպանում ենք։ Բարի կիրակի․․․

#823

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոփոխությունները հնարավորությունների հոմանիշ են…

«Ազգ» օրաթերթի  «Վերջին հաշվով պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա նախագահն է» վերնագրով այս հրապարակումը մինչև վերջ կարդացեք, ծանոթացեք նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մի քանի՝ իրեն բնորոշ հումորով ասված

Մեր Աշխենի արջ տեսած պապերի մասին է իմ գիրը

Շարունակեմ իմ մանկության ուժեղ հիշողությունները բլոգապատում բերելը… Ինձ հաճախ դիմում են որպես ծնունդով սիսիանցու և զարմանում, երբ ես հերքում եմ։ Իմ նախնիք Բլե իշխան նախապապի առաջնորդությամբ 1828-29 թթ. ռուս-թուրքական, ռուս-պարսկական

«Երբ ես փոքր էի», կամ «Դու մի լսի, բարկացի, պապ»

Դավիթ Բլեյանը վերջին օրերին հաճախ է գործածում «Երբ ես փոքր էի, հիշո՞ւմ ես»… Երեկ ձեռքին հայտնվեց ծծակով ջրի շիշը, այն դեպքում, որ երբեք ծծակ չի գործածել… Ծծակով շիշը, չամաչեց, տանից