Դավիթ Բլեյանը մեծ պատրաստակաությամբ հավաքեց-մաքրեց իր սիրելի մարզական ներքնակն ու իր սիրելի մորաքրոջ ամուսին Վահրամի միջոցով ուղարկեց Արևմտյան դպրոց՝ իր ուսուցիչ- ընկեր Մարինեին ու ընկերներին հինգ տարեկան… Մարինեն կեցցե, իրեն բնորոշ խնամքով-շնորհքով իմացիկների մոլորակ է ստեղծում…

– Պա՜պ, արի Քրիստոսի հետքերով գնանք Գեղարվեստ… Գեղարվեստը Մեդիային կպա՞ծ է, պա՜պ…
Րաֆֆու փողոցն անցնելիս որոշեց դադար առնել Մեդիայում…
– Պա՜պ, տիար Գևորգը քանի՞ տարեկան է… արի գնանք, հարցնենք…

Մի՛ նեղացեք ու ուրիշ տեղ, ուրիշ բան մի՛ փնտրեք․ Դավիթն ու իր մետաքսի ճանապարհը․ ճամփորդությամբ՝ քալելով ուսուցումը-հիացումը-մեծացումը… Ով ձեռքից քաշեց, հետը գնաց, մտավ հարցերի՝ Դավթի հետ զրույցի-խոսակցության բեռի տակ, հալալ է իրեն, ես էլ՝ շնորհակալ-երախտապարտ… Հիշեցնեմ, որ այս հինգ տարեկան ճամփորդը անծանոթ տատիկ-ուխտավորների հետ տասնմեկ օր քայլեց ու խոսեց իրեն անծանոթ Երուսաղեմով՝ իր Քրիստոսի հետքերով, ո՞վ գիտի (կիմացվի) ինչպիսի հայտնագործություններ արեց…

Արեն Շահնազարյանի «Հակաճնշում» խորագրով առաջին անհատական ցուցադրությունը նշանավոր «Դալան» ցուցասրահում բերեց ինձ Երևանի աշխարհագրական կենտրոն… Ասենք շնորհավո՜ր ի՛նձ էլ, իմ օժտված սանիկին էլ։ Ինչքան վաղուց չէի քայլել Աբովյանով… Ո՛չ միայն քայլեցի․ Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա ջազ-համերգ ունկնդրեցի, զարմացած ծանոթացա հե՛նց փողոցում, բարձրության վրա, ապակու մեծ մակերեսներ մաքրող ռոբոտիկերի ցուցադրությանը… Մեր ամեն դպրոցին այսպիսի մի քայլող- մաքրող պետք է։ Մեդիակրթություն իրականացնող մեր մանկավարժությունը, կեցցե՛նք մենք, չդառավ մթնեցումի տարածք, այլ, տեսե՛ք, արևելք-հարավ-արևմուտքի լույսի-արևի-ջերմության, առատ ողողումի, ապակու թափանցիկ աշխարհ… Իսկ ապակին շարունակ մաքրել է պետք… Ես, որ միշտ փախել-անփույթ եմ եղել տնային հոգսերում, ավելի ու ավելի թաղվում եմ ուսումնական տնտեսության խնամքի ճահիճը… Իսկ «Դալան» կոչվող միջավայրը միշտ հավանել եմ։ Երևանը կարոտ է նման պարզ-մարդամոտ միջավայրերի…

Հայոց Երուսաղեմն ինձ համար Մայրավանքն է՝ իր Սրբո Հակոբյանց տաճարով ու նրան կից-շրջակա տարածքով։ Այս ամբողջին անվանում ենք Մայրավանք, ու որքա՜ն ջանքեր գործադրենք, որ այն գործի որպես վանական համալիր՝ վանքապատկան բոլոր ծառայություններով, գիշեր-ցերեկ բաց եկեղեցիներով-աղոթատեղիներով, ժամերգություններով, ուխտավորներով…
Հայկական Երուսաղեմի ուխտավորը հենց վանքում պիտի ապրի-մաքրվի, որ Հաղորդություն ստանա… Մայրավանքը ինձ համար եղավ ու մնաց․ տեսե՛ք՝ կա․ գիշերը, առտու ժամը 5-ին, ես նրա կարոտը քաշեցի… Առանց վանական կյանքով առանձնացումի-ապրումի մի տևական շրջան` ի՞նչ ուխտ… իսկ Մայրավանքի` Սրբ․ Հակոբյանցի 22 խորաններով տաճարում, Ժառանգավորացի-Ընծայարանի ուսանողների մատուցած պատարագը (իսկական պատարագամատույց), մեխվեց-մնաց… Պատարագին ներկա բոլոր ուխտավորներով, Դավիթով ու յոթ տարեկան Արմենով, դարձանք Պատարագի մասնակիցներ, ստեղծող-արարողներ՝ շարժում կար սրահում, որպես գեղարվեստ… Պատարագը, գիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է, նրա անսահման սերը մարդկանց հանդեպ, որոնց համար ինքը զոհվեց․ Սուրբ պատարագը Սիրո Խորհուրդն է… Դպիրները ներկայացնում են ժողովուրդը, և այն, ինչ երգում են, արվում է ժողովուրդի անունից…
Կկարողանա՞նք միշտ ուխտի մեջ գտնվող սեբաստացի ուսուցիչ-սովորող-ծնող-բարեկամներով ակումբ հաստատել` որպես Հաղորդություն՝ շարունակելով քայլել միասին Քրիստոս Ուսուցչի հետքերով… 

Կիրակնօրյա ընթերցարան

Ես հակադրեցի՞ ընթերցանությունն ու սմարթֆոններով ժամանակ անցկացնելը, թե՞ այդպես ստացվեց… Սմարթֆոնը այդպես էլ ընթերցանության գործիք-կազմակերպիչ չի ՞ դառնում… Սրա մասին կրթահամալիրի գիտնականների ուսումնասիրությունը որտե՞ղ կարդանք…

#816

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խնամք դարձած սիրո մանկավարժության գիրը…

Դավիթ Բլեյանն իր Լիլիթ ավագ քույրիկին, նրա ամուսին Վահեին ու իր Սոնա կրտսեր քույրիկին ճանապարհեց Բախի «Տոկատա ֆուգա»-ի սեփական կատարման ներքո… Լիլիթը աստիճաններից վերադարձավ, հուզված գրկեց բոյ քաշած-հասունացած եղբորը… Դավիթը

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա

Մեր կոնկրետ-խելամիտ-համարձակ գործելու ամենատարի…

Գեղարվեստի դպրոց-ուսումնական կենտրոնում անցկացրի իմ օրվա մեծ մասը՝ համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիայի, 2-4 տարեկանների խմբասենյակի, քանդակի-դիզայնի նորացված լաբորատորիայի բացման աջակցություն, Գերմանիայի մասնագետների և Հայաստանի գործատուների միության համագործակցության առաջարկի հետ կապված՝  Գեղարվեստի