Պատմել եմ, չէ՞, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում համաձանության-ավանդույթի ուժով տնօրինում են Երուսաղեմի հայոց, լատին և հույն պատրիարքարանները։ Հաստատված-հայտնի ժամանակացույցով-կարգով փակվում-բացվում են տաճարի դռները, սահմանափակվում-կարգավորվում հավատացյալների-ուխտավորների հոսքեր-մուտքեր… Մի տաճարում, որտեղ մեծ վերանորոգումը առանց այն էլ դժվարություններ է ստեղծում հավատացյալների, Տաճարի ամենատարբեր այցելուների համար… Հատկապես տարօրինակ, ինձանում մինչև հիմա չհաղթահարված տպավորություններ-զգացումներ են մնացել Տաճարից, Քրիստոսի Սուրբ Գերեզմանից… Միաժամանակ երեք լեզվով, երեք եկեղեցու՝ իրար խաչվող արարողություններ, մեկում՝ մի լեզվով, հավատացյալների մի խմբով՝ Պատարագ, մյուսում՝ ժամերգություն, երրորդում՝ մի այլ արարողակարգ։ Իսկ Տաճարի հրապարակում կարող է տարածվել-տիրական հնչել մերձակա մզկիթից բարձրախոսով տարածվող նամազը՝ մուսուլմանների աղոթքը հայտնի։ Տաճարի հայկական պատկանելության Երկրորդ Գողգոթա կոչվող բարձր սրահից, սրահի հարմար մի դիրքից երեք անգամ երկար հետևել եմ երեք քրիստոնյա եկեղեցիների ամենատարբեր սպասավորների գործողություններին… Ինձ զբաղեցրել-զարմացրել-բորբոքել են Քրիստոսի եկեղեցու սպասավորների վերաբերմունքը Տաճարում գտնվող մարդո՛ւ նկատմամբ՝ անկախ նրա ազգությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, կրոնական պատկանելությունից… հայ, հույն կամ լատին սպասավորների, Քրիստոսի ծառաների՞, ձեռքի արհարմարհական (չի՛ կարելի, անցի՛ր-գնա՛, կանգնի՛ր) շարժումները… Բա մա՞րդը, մարդու նկատմամբ խոնարհ վերաբերմո՞ւնքը, խորին հարգա՞նքը… Եվ այդ հարգանքի բացակայությունը լինի Քրիստոսի ամենատաճարո՞ւմ…

Պատմել եմ. մեր կացարանի՝ Երուսաղեմի քաղաքային հյուրանոցի, որ հարմար էր իր դիրքով, ոտքի-քայլքի կեսժամանոց հեռավորության վրա էր Սուրբ Հարության տաճարից և Հայոց Մայրավանքից, մի այլ արժանիքի՝ մերձակա ընդարձակ պուրակի մասին։ Ես ու Դավիթ Բլեյանը, երբ Արմինեն իր ուխտավոր ընկերուհիների հետ, ասենք այսպես, կանացի նախասիրություններ էր իրականացնում, հաճախ էինք զբոսնում, թափառում, մարզվում։ Պուրակը հարմար էր, գրավիչ նաև իր անաղմուկ ու բազմազան, մեզ անծանոթ վարժասարքերով մարմնամարզական… Յուրաքանչյուրը հետաքրքիր էր, հատակի ծածկը՝ հիգիենիկ, անվտանգ, Դավիթն էլ՝ առյուծ, մագլցելու-հաղթահարելու իր բնական վիճակով…

Կրթահամալիրի Հարավային դպրոցում:

Երեկո էր խաղաղ, ու այգում-պուրակում, թվում էր, մենք էինք ու հատուկենտ անցորդներ շներով… Մենք այգու մի հատվածից անշտապ անցնում էինք մյուսը. ես իսկապես հանգստանում էի, Դավիթը՝ մարզվում։ Վարժանքների-սարքերի մի նոր խմբաքանակի մոտեցանք. ես չեմ շտապում, Դավիթն էլ՝ ինքնուրույնության, նախաձեռնության սովոր, առաջին պլանում է… Քիչ այն կողմ լավ լուսավորված մի հատվածում սքանչելի տեսիլք է՝ պաղեստինցի մի երիտասարդ սևամորթ կին, ենթադրում եմ՝ դայակ, սլացիկ, ճերմակ հագնված, զարմանալի արտաքինով, քիչ հանդիպող գեղեցկությամբ, իսկական արձան։ Դավիթն ասաց.
— Սևամորթ գեղեցկուհի, տես, պապ…
Ձեռքին գիրք էր բացած, կողքին՝ նստարանին թիկնած 8-10 տարեկան գեղանի ճերմակ հրեա՞ աղջիկ, ու երկուսն էլ՝ մինչև վերջ խնամված, ընդգծված սև ու սպիտակ երուսաղեմցի, կարծես արձանացած… Անհնար էր աչք կտրել։ Մեկ էլ սպիտակը թեթև շարժվեց, մոտեցավ մարզական սարքերին, Դավթին, անձայն սկսեց գործիք առ գործիք ցուցադրական ելույթներ ունենալ, Դավիթն էլ՝ կրկնելով նրան, ճերմակ տեսիլքի ետևից։ Սևամորթ հմայիլը նույն դիրքով շարունակում էր կարդալ։ Ես մի հեռավորության վրա էի, որ ամեն ինչ տեսնում էի, չէի լսում, չէի ուզում լսել, ըմբոշխնում էի մե՛կ սևամորթին, մե՛կ ճերմակին, նրան կրկնող, նրա ետևից գնացող Դավթին… Որքա՞ն՝ տա՞սը րոպե… Աղջիկը սովորեցրեց վարժությունների շարքը, վերադարձավ մեկնարկին, Դավիթը՝ ետևից, ու նորից անցավ սարքերով… Կրկնեց Դավթի՞ համար, անխոս, իհարկե. այգում հաստատ ուրիշ ոչ ոք չկար… Հետո վերադարձավ իր դիրքին անշարժ, ունկնդրի… Երուսաղեմի-Իսրայել-Պաղեստինի տպավորություն-խորհրդաանի՞շ, որ մնաց… Այնքա՜ն բարձրաձայն, աղմկոտ տեսարան ջնջվեց-կջնջվի-կոչնչանա անհետք… Իսկ սա, տեսեք, իր ուժգնությունից-ազդեցությունից ոչինչ չի կորցրել…

Ներկայացնում եմ Դավթի վկայագիրը՝ հայերեն և անգլերեն՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում… վկայում է, որ Դավիթ Բլեյանը որպես ուխտավոր այցելել է Սուրբ Երկիր, քայլել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքով ու առաքելությամբ սրբագործված զարմանահրաշ ճամփաներով և վկա եղել Սուրբ Երուսաղեմում հայկական ն պատմական և մնայուն ներկայության։

#815

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սպասել. ընտրանք։ Չէ´, պարտադրանք։ Գործենք…

Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝

Քշված հողմի կատաղությամբ…

Ուզում եմ Դավիթ Բլեյանի ուսումնական ողջ օրը ունենալ աչքիս առաջ՝ որպես ուղիղ միացում, առավոտ 8։30-8։40-ից, երբ ինձ թողնում է Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու կողմը, ես անցնում եմ Մեդիակենտրոն, ինքը Արմինեի հետ

Ոնց որ այլ մոլորակում, բայց մեզ գտած…

Սեբաստացի այս տարվա շրջանավարտներ, հայտնի Մարտին-Արբի դուետը հայտարարված երգացանկով ելույթ է ունենում Մայր դպրոցի մեծ պուրակի նոր բացօթյա էստրադայում… Նրանց անդրանիկ խտասկավառակի շնորհանդեսն է, կրթահամալիրի ավագ դպրոցի համար՝ հերթական։ Ես