«Անհաղթ» բառը Դավիթ Բլեյանն ընկալեց-ստուգաբանեց որպես առանց հաղթանակի մնացած, հաղթանակ չճաշակած… Իմ այս գիրն ընկալեք որպես ճանապարհին գրվա՞ծ գիր, ճանապարհի՞ց վերադարձողի, թե՞ «գիր ճանապարհի»՝ ճանապարհ գնացողի գիր։

Հորդանան գետը, արդեն գիտեք, ստուգաբանվում է՝ իջնող, ահա իջնում է Տիբերական կամ Գալիլեայի կամ Սինարի՝ քնար իմաստով լճից, մնաց իմ ուխտի խորհրդանիշ… Նունե Մովսիսյան, ձեր նոր նախագծում ինչպե՞ս անդրադառնաք ուխտի այդ և մյուս խորհրդանիշներին, ուխտավորի՝ ուխտից բերվող արժեքներին։ Իջա Սիոնից դաշտ Արարատյան, թե՞ բարձրացա լյառը վեհանիստ, փառավորվեցի… Ի՜նչ խիզախ մեկնարկ է ուսումնական նախագծի։ Ես էլ, տեր Զենոնն էլ, տո, Դավիթ Բլեյանն էլ՝ բոլոր ուխտավորների հետ պատրաստ ենք ուխտը հեղինակային կրթական ծրագիր բերելու։

Հորդանան գետի սկզբնավորումից սկսած՝ ուշադիր հետևում էի նրա ընթացքին, աչքիս առաջ Հրազդանն ունենալով, Սևանա լճից սկիզբ առնելը… Մեկը մյուսին հաջորդող, կպած հանգստի գոտի-լողափերի շարան… համեստ, հարմար, մատչելի, տասնյակ ու տասնյակ… Ուխտավոր-ոչ ուխտավոր, պաղեստինցի-իսրայելցի կանգնեցնում են իրենց մեքենաները գետափի կայանատեղիում, մեկ-երկու-երեք ընտանիքի համար, Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղուց պարզ երևացող… Որևէ մեկն անցե՞լ է Հրազդան գետի սկզբնավորումից մինչև… ուզում եք՝ Քանաքեռ, ուզում եք՝ Երևանյան լիճ, թե Արաքս գետ թափվելու ճանապարհը։ Չի անցել՝ ինչո՞ւ. ասել է թե՝ անմատչելի է Հրազդանը յուրաքանչյուրիս համար կամ մատչելի է այնքան, որ դարձել է այսքա՜ն անխնամ-անտեր-անհոգի… Հորդանանը, տեսե՛ք, սուրբ գետ է յուրաքանչյուր ուխտավորի համար, այդ թվում՝ մեր՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երեսունյոթ ուխտավորից յուրաքանչյուրի համար։ Այնպես որ եղանք և՛ ակունքում, և՛… , հատուկ շապիկներ առանք, հագանք, մտանք… Ինչո՞ւ սրբացված չէ Հրազդանը, երբ Արևելահայաստանը՝ այսօրվա Արարատի երկիրը, կա նախ և առաջ Հրազդանով։ Լսում եմ ընդդիմախոսին՝ ողջ քրիստոնյա աշխարհում Երուսաղեմն ու Հորդանանը սրբացնում են Քրիստոսի հետքերը… Հենց սկսեցինք մենք էլ սրբացնել Արարատի երկիրը, հյուսեցինք պատմություն առ պատմություն, տարբեր պաշտամունքային կոթողներ, իրադարձություններ, հաղթանակներ, գյուղ առ գյուղ, շեն առ շեն… կկենդանանա Հրազդանն էլ, ոգի կառնի, կմաքրվի, կդառնա մեր հայաստանցու կնքատեղի, սուրբ ավազան։ Համայն հայությունը թող և՛ Երուսաղեմ գնա Քրիստոսի հետքերով, և՛ գա Հայաստան՝ Հրազդան… Հորդանան գետը՝ վերևից ցանցապատ մանգոյի պլանտացիաներով, աչք շոյող հանգստյան գոտիներով, այգիներով, սրբազան գետ, որ թափվում է Իսրայելի ամենացածր կետում։ Գալիլեայի շուրջը Երանիների բարձունքով, նավապտույտով, Տիբերիա ափամերձ քաղաքով… սրա զուգահեռը ո՞ւր տարավ, Սևանա լի՞ճ ու Սևան քաղա՞ք։ Զբոսնե՞լ եք Սևան քաղաքում, անցկացրե՞լ եք ձեր ամառը, ձեր ընտանիքով ծովամերձ այս քաղաքում… Ինչո՞ւ։ Ես չտեսությունից կամ ընթերցողին զայրացնելու համար չէ, որ պատմեցի ափին անվախ մոտեցող, աչքով պարզ տեսանելի ձկների, Դավթի ու մեր՝ լճով հիացումի մասին։ Ջուրը, ափը այնքա՜ն մաքուր էին Գալիլեա-Հորդանանի իմ տեսած ափերով, մարդկային, ձգող, պարզ, այդպես՝ տասնյակ ու տասնյակ կիլոմետրեր… կանաչ, ծաղկի ու այգիների ու հանգստի գոտի լողափերի մեջ կորած, Քրիստոսի հետքերով սրբացած։

Վերադարձ:

Այո՛, ձեզ պատմում եմ ուխտի, իմ սարսուռների մասին ու սկսում եմ Գալիլեա-Հորդանանով։ Մենք՝ հայաստանցիներով, ուխտավորի աչքով, սրտով, մտքով չենք անցկացրել մեր երկիրը՝ իր Սևանով ու նրանից սկիզբ առնող Արաքս թափվող Հրազդանով։ Առանց այսպիսի ներքին ուխտագնացության՝ ի՞նչ քաղաքական ծրագիր պիտի կարգավորի մեր կյանքը։ Այո՛, ուխտագնացություն Հայաստանով, նրա ամեն մի բնակավայր մեր սրբացման, արժևորման պահանջն ունի, որ հրեաները, արաբները, ուղղափառ, թե կաթոլիկ դավանանքի քրիստոնյա ժողովուրդները գան ուխտի մեր երկիր… Քրիստոսի, Նոյ նահապետի հանգրվան։

Եթե ասում ես՝ սիրում եմ քեզ, դրա պատասխանն էլ կա, հայր սուրբ Թեոդորոսի խոսքերը արդարացան՝ եթե սիրում ես, արի իմ հետևից, պիտի գնա՞ս իր հետևից…

#813

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնում եմ պարտեզ՝ ընկերներիս… շաշացնեմ

Ահա այսպիսի ծրագրով է մեր առյուծ տղան փետրվարին պարտեզ գնում. Արմինե մայրիկն անհանգստացած է, ես՝ ոգևորված… Գլխավորն այն հավեսն է, դրական ձգտումը դեպի ընկերները, դաստիարակները… Օրեր առաջ չորս-հինգ տարեկանների ծնողների

Մի բաց նամակ ամենքին․․․

Բոլոր կարգի սեբաստացիներին՝ ներկա ու նախկին ուսուցիչներին, սովորողներին, սաներին, նրանց ծնողներին, մեր բարեկամներին, որտեղ էլ որ լինեք-կաք․․․ Նոյեմբերի 14-19-ին եղեք «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնի մասնակիցը` մեր mskh.am-ում, մեդիայում, թե ֆիզիկական

Իսկական շաքարաքլորի սպասում-վայելքով…

Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» աշխատությունն արձակուրդում գտնվող մայրենիի ուսուցիչ սեբաստացի Մարինե Ամիրջանյանը թարգմանել, mskh.am-ում երեկ հրապարակել, նվիրել է մեկ տարեկան որդուն՝ Գրիշա Իսախանյանին՝ մեր Միջին դպրոցի Նարեկի,