Մի փոքր ուշացումով, բայց միացա Գեղարվեստի դպրոցի Վահե Էբրահիմին, միասին նշեցինք Կոմիտասի ծննդյան օրը: Հուզվեցի-ուրախացա.

Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքի հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ: Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել բարոյախոսական, խրատական, փիլիսոփայական երգեր, որոնց իմաստն ան չի հասկնար ու չազդվիր այնպես, ինչպես պետք էր: Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարցված դասագրքերը չունինք. մեր դասագրքերը լեցուն են փիլիսոփայական, բայց ոչ ճիշտ մանկական նյութերով: Իսկական վարժապետներ չկան: Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել: 
Կոմիտաս՝ «Պարն ու մանուկը»

Գիշեր է՝ 3-ի և 4-ի արանքում, քիչ առաջ ճանապարհեցի-ծնողների ննջարան ուղեկցեցի վատ երազից արթնացած Դավիթ Բլեյանին. քնի մեջ, բայց առյուծ է… Հիմա mskh.am-ում եմ, երկա՜ր կմնամ, ընթերցանության ծավալ կա կուտակված… հետո կսկսեմ պատմել իմ օրը, իմ երեկը։

Կրթահամալիրի գրական բաց ակումբի հերթական հանդիպում-քննարկումը Գեղարվեստի դպրոցում:

Սուսան Մարկոսյանի հետ խնամքով պատրաստվում եմ այսօրվա մանկավարժական ամենամսյա սեպտեմբերյան հավաքին… Ոչինչ բաց չեմ թողնում-չեմ թողնելու. ակումբ առ ակումբ անցա: Ինչո՞ւ չկա Լևոն Աբրահամյանի անիմացիայի ակումբը: Թաղո՞ւմ եք, թաղե՞լ եք «Խաղարկային դատարանը», երբ չեմ իմացել-մասնակցել հոգեհանգստին, Վանիկ Գաբրիելյան ու ընկերներ, կամ տարատարիք գիտակներինը, Վահրամ Թոքմաջյան ու ընկերներ… Չեն լինելու՝ հանե՛ք, չի կարող անունը լինել, ամանում չլինել… Ինչո՞ւ չկան պատանեկան մարզական ակումբները… Ոգին փոխանցվում է ոգու հետ. որտեղ ոգի կա, այնտեղ և այն փոխանցելու լծակը՝ պատանեկան ակումբը՝ ֆիզիկական-վիրտուալ, թե վիրտուալ-ֆիզիկական… Կամ Սուսանի վերնագրած «խմբագրություն-ակումբները»… Կենդանի-օրգանական հավաքներ չե՞ն՝ իրենց ուրույն ինքնավար կյանքով… Ոգի ու պարզ մարդկային  կյանք՝ իրար հետ լինելու, միասին լինելուց-գործելուց՝ ապրումակցության հաճույք, շիտակ մարդկային հարաբերություններ՝ տարատարիք ավագներով ու կրտսերներով, առանց ժամի-պատարագի (ձևականության)… Ակումբները մեր որպիսության ցուցանիշներն են… Ես բաց չեմ թողնելու, հանգիստ չեք ունենալու…

Ականջիս սկսված անձրևի ձայն է. գաս-չգաս՝ Թոփչիկի հետ առավոտյան հեծանվապտույտ ունենք: Նաև քայլարշավ ունեմ, հետաքննական, Բաբաջանյանի վերգետնյայով-Բախշյան այգով-Սեբաստացի ագարակով-Հարավային դպրոց՝ Անկախ մայլա. ի՞նչ զարգացում են ապրել Շամիրամ Պողոսյանի-Հասմիկ Պողոսյանի պարտիզապուրակային նախագծերը…

Պարտիզապուրակային աշխատանքները կրթահամալիրի Հյուսիսային, Արևմտյան դպրոցներում:

Մի-մի ցուցանիշներ են և ընդհանուր պարապմունք-համերգները… Մարմարյա սրահի առավոտյան կանչը, Սյուզի Մարգարյան, Մարգարիտ-Մարթա, ներսումս կա, բայց, ահա, Մայր դպրոցից ձայներ ինձ չեն հասնում՝ միասին օրը սկսելու, միասին հրապարակավ լինելու, միասին ուրախության, ծափահարելու, միասին երգելու-շարժվելու, հրաշք անակնկալ-լուսաբաց դիմավորելու… Ամեն ինչ բերենք ներկա-բացակայի՞, սոսկ ֆիզիկական ներկայությա՞ն, բա սրտա՞նցը, բա ձեռքից բռնել-մեյդան հրելը-բերե՞լը, բա հանրայի՞նը, բա օգնե՞լը… Սա՝ Մայր դպրոցի ընդհանուր պարապմունքը, համերգ-ներկայացման, տոնախմբության, սեբաստացիական ոգեղենության-որպիսության ձայնը, գույնը, պարը, որ պիտի պարտակվեն մեր ոգու շարժման ձևով Մարմարյա սրահում՝ խնամված-մշակված որպես մեր համերաշխ լինելիության ցույց-տեսարան…

Ո՛չ աշունը՝ իր անձրևով, ո՛չ ձմեռը՝ իր ցրտով, իմ հեծանվա-արշավային առօրյան-աշխատանքը չեն փոխի՝ մարզական-ոտքի վրա, անխոնջ-անընդհատ շուրջ տարի… Ցուրտ-անձրև, ինչպես շոգ-արև, սիրում եմ:

Կրթահամալիրի տնօրենի՝ շիլա ուտելու վարպետության դասը Հիմնական դպրոցի հինգ տարեկանների հետ:

Շնորհակալ եմ Սուսան Հովհաննիսյան քույրիկիս՝ օգնականին իմ օրագրի, երեկվա գրիս հղումների համար… Այո՛, ես վերադառնում-կարդում եմ իմ գիրը վերջում հենց հղումների համար… Չգիտեմ՝ կարդացի՞ք, անցա՞ք, ո՞ւր. վերադարձե՛ք, Սրվանձտյանց Գարեգինի հայուն այս աղոթքին ու Կոմիտաս Վարդապետի՝ հայ մանուկին դաստիարակի այս պատգամ-ուղեցույցին. առանց կարդալու ձեզ չեմ թողնի, տեղս չեմ գտնում, ահա ձեզ իմ իդեալ-գործիչները, ովքեր իմ հերոսի՝ Խաչատուր Աբովյանի կանչով վեր կացան, տրեխները հանեցին, անցան գործի… Քաջության նորություն, հաղթության նորություն. պառկել ու սպասելը մեծ հիմարություն է… Թվում է՝ «Խաչատուր Աբովյան» նախագծի հրապարակում-շրջանա՞կ տվեցի, Սոֆյա Այվազյան, Քնարիկ Ներսիսյան և ընկերներ։ Կկարդա՞ն-կարդո՞ւմ են մեր պատանիները Բակունցի վեպը… 

Պատիվ ունեմ, քաջություն՝ մեծ ուխտից առաջ, սեպտեմբերի սեբաստացի մեծ մանկավարաժական ժողովին հրապարակել-ներկայացնելու նորությունները մեր գործի: Առաջիկայում, 2017-ին, մենք մայրաքաղաքում, մարզերում կբացենք սեբաստացիական (հեղինակային կրթական ծրագրով) նախակրթարաններ (պարտեզներ) կրտսեր դպրոց (դպրոց-պարտեզներ), միջին դպրոց, հանրակրթական համալիր… Ի՞նչ հերթականությամբ ու որտե՞ղ, որքա՞ն… ինչպե՞ս կստացվի-կառաջանա. սկսում ենք, ահա սկսեցինք:

Տաթև Բլեյանի Վահանի հետ, Վահանի շուրջ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Կատյա Գրիգորյանն այսպես խոսեց «Այսպիսին է իմ մասնագիտությունը, զբաղումը. մանկավարժությունն ու դրա հետ երաժշտական մանկավարժությունը: Մի Բան , որ առանց մենք-ի չի հնչում: Միայն ես- ով չի հնչում, ինձ ու քեզ- ով չի սահմանափակվում: Տարածություն է սիրում. կերպարվեստի պես»։ Հասկացա: Իսկ վերջը՝ Կատյա ջան, ոչ: Ես որ չեմ հասկանում, ասում եմ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 804

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորեցնելու առաջին նախապայմանի մասին է իմ գիրը

Ցայտնոտի մեջ եմ. այդպես է միշտ, երբ իմ էլ. փոստը կես օրով-մեկ օրով բրախում եմ, մեր Նունե Մովսիսյանի պապի հորդորով՝ ա՛յ տա, բրախի՜, բրախի՝ թող գնա… Չի գնում, մնում է,

Բավական է սկսել, և բառերը հաջորդում են իրար… պատմում եմ…

Օրը՝ դեկտեմբերի 7-ը, սկսեցինք ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ լեցուն սովորողներով տարատարիք, ուսուցիչներով, մեզ հետ՝ և հանրապետության դասվար-դաստիարակներ, կազմակերպիչներ, տեխնոլոգիա-երաժշտության ուսուցիչներ, գրադարանավարներ՝ «Բլեյան» կրթական ցանցով վերապատրաստվողներ։ Ուրբաթ է, համընկավ, ու ժամերգությամբ

Գովք հուլիսի

Դավիթ Բլեյանը երկու օր պարտեզ չի գնացել (խնդիրներ՝ ականջի ու կոկորդի),  ու «Պապա, ես պարտեզին կարոտել եմ: Ես Արամին չեմ ծեծում: Արամն իմ ընկերն է: Ես Արամի հետ խաղում եմ: