Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով դեպի Գլխավոր պողոտա՝ մինչև Հանրապետության հրապարակ: Փոքր-ինչ անհարմարություններ կան բոլոր տարիքի հեծանվորդների համար, բայց հեծանվորդներ էլի հանդիպեցին, որոնք իրենց համերաշխությունը բուռն էին արտահայտում, ոգևորում Դավթին։

Գլխավոր պողոտայի բարեկարգ սկիզբը, որպես հրապարակամերձ հրապարակ, հարմար էր մեր տոնական զբոսանքի համար. պետք էր տեսնել՝ որքա՜ն սատանա աղջիկներ հրապուրվեցին մեր հերոսով, իսկ սա իրեն պահեց գույքից կառչած արուի պես, որի հոմանիշը խոզն է: Փուչիկներով չես հրապուրի, զգույշ է, չի մոռացել պայթյունները, հեծանվից ողջ ընթացքում չիջավ, լավ է, սիրում է դժվարություններ, խելքը տեղն է՝ դժվարությունները որպես վարժություններ կրկնում է, շարունակում, հմտանում։ Դավիթ Բլեյանն ինչպես ինքնուրույն հետիոտն է, կարելի է հետը ճամփա գնալ, այնպես և հուսալի ինքնուրույն հեծանվորդ է. Առնոլդ Բլեյան, եղբայր իմ, արագացնենք իմ հեծանվի ձեռք բերումը:

— Վերջը՝ գալիս ե՞ք գնանք ման գալու,- հայրիկն է կանչում:
— Դավիթ, գալի՞ս ես դուրս գնանք՝ ման գալու,- մայրիկն է կանչում:
— Հա գալիս եմ. հայրիկ, ես դրսում ինձ լավ եմ զգում. նորմալ: Հեծանիվով եմ գալիս: Մեքենաներիս ձեռք մի տվեք,- Դավիթն է կանչում:
— Հայրիկիդ նման. որտե՞ղ եք դուք ձեզ վատ զգում.- մայրիկի եզրակացությունը:

— Մամ, մի ջղայնացի, ես պահանջում եմ, սիրի ինձ:
Մեքենաները նորից շարել է. այս անգամ միջանցքը փակել է:
— Դավիթ, ինչպե՞ս մայրիկն անցնի:
— Թող թռչկոտելով ման գա… Մեքենաները շարված մնան այստեղ, որ ես գնամ հանգիստ քնեմ, առավոտյան գամ, տեսնեմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ վարդը բացվում է մայիսի՞ն

Մեր տան պատշգամբում այդպես է… Դավիթ Բլեյանն օրեր առաջ հաշվել է քսանութ կոկոն, հիմա ես զբոսնում եմ-վերահաշվում կոկոնները… Շատացել են… Այլ ծաղիկներ… Թող արթնանա հերոսը մեր ու հաշվի. ով իր

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ

Իսկական գազան է մեծանում

Դավիթ Բլեյանի հետ վերընթերցում ենք  «Սասունցի Դավիթը». ժամը 7.00-7.15 առավոտյան ես նստում եմ Դավթի մահճակալի եզրին, կարդում Թումանյան Հովհաննեսի՝ մեզ հիացմունք պարգևող էպոսի մշակումն այնտեղից, որտեղ նախորդ օրը դադար էինք