Սիպորա Սեբագա․«Դու ասում ես» ֆրանսիական պոեզիայով, մեր Ադելի բլոգով սկսեմ իմ կիրակնօրյա գիրը․․․

Ավագ դպրոցի 10-րդ դասարանցի մեր նորեկ Վանուհի Ազատյանը Ուջանից կենտրոնական ընթերցարանում հետաքրքրվում էր բլոգային ուսուցումից, նրա կրթահամալիրային պատմությունից․․․Հե՜յ, բլոգեր ուսուցիչներ-սովորողներ, լավ առաջարկ է մի կարգին-թարմ ուսումնասիրություն անցկացնել` Յուրա Գանջալյանի և Սոֆյա Այվազյանի «օտար» աչքերն էլ գումարած․․․ Սկսել է պետք այսօրվա վիճակից․ 2016-ի բոլոր նորեկնե՞րն են գործածում, սովորող, թե ուսուցիչ, լաբորատորիայի մշակած պարտադիր պահանջները ուսումնական բլոգին որքանո՞վ կենսական են դարձել․․․ ի՞նչ նոր զարգացումներ ունենք սեպտեմբերյան հավաքի արդյունքներով․․․

 Բջնի: Բարձունքի հաղթահարում, էկո նախագիծ:
Դպրոց-պարտեզի 2.1 դասարան:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Գյումրիից, գյումրիոտ․․․ Լավ է, որ այսպես հանդիպեցինք իմ սիրելի Մարիա Պախուցկայային իմ ու իր բլոգում․․․ Դու ասում ես․․․ «Այս մեկօրյա այցով մենք շատ սիրեցինք գյումրեցիներին ու բաժանվեցինք մեր ընկերներից այն պայմանով, որ էլի հանդիպելու ենք անպայման՝ կամ մեզ մոտ, կամ ՝ իրենց», ու ես քեզ հավատում եմ․․․Այդ հանդիպման երաշխավորներից է Լուսինե Մանուկյանը, ով արագ-շնորհքով վերականգնեց կրթահամալիրի Ավագ դպրոցի ու Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցի գործընկերային հարաբերությունները, երկու լրագրող ընկերուհիներ՝ Դոնա Թովմասյանի ու Մարիա Պախուցկայայի Գյումրիով թափառումը մի քանի ժամյա, որ իրենց գյումրիոտ է դարձրել, հոկտեմբերը կդարձնեն Միջին ու Ավագ դպրոցների պատանիների թափառումների կանչեր․․․Գնացքով, ոտքով, մեքենայով․․․

Այս կիրակին, իհարկե, Առնոլդ Բլեյանինն է, իմ Ստեփան եղբորինը, Առնոլդի մայրիկ Մարինեինը, Անուլիկ սքանչելի քույրիկինը, բոլոր Բլեյան-Հովհաննիսյան-Բազեյաններինը․․․Առնոլդը եղել ու մնում է սիրելին մեր ու իր ինքնուրույնության, իր ընտանիք-ընտրյալի հետ շոշափելի-ավանդական նշան է բերում․․․ Տաթև Բլեյանի Վահանից հետո, Արման Բլեյանի կարգապահ ծառայությամբ, Բլեյանները հրապարակ են հանում 25-ամյա Անկախ պետականության շքերթի օդուժը․․․ Ես առաջ չեմ ընկնում․ ճիշտ հակառակը, բոլորս քայլ ետ ենք արել, որ վստահ, իր ողջ ուժով ու հմայքով առաջին պլանում հանդես գա ճերմակ ձիավոր մեր փեսացու տղան, կողքին՝ այնքա՜ն սազող-դեռատի, մամա ջան, տեսա ես ճերմակ շորերով հարսին, աղջիկը մեր, որպես փերի․․․

«Դու ասում ես, որ սիրում ես քո մտերիմներին, բայց այնուամենայնիվ դու պատերազմում ես․․․ ես վախենում եմ, երբ ինձ ասում ես, որ ես քեզ սիրում եմ»։

Արևելյան դպրոցում ընդմիջում է…:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Մեր Էդուարդ Գավալյանը նոր է վերադարձել Վրաստանից` Փոթիից, իր նոր գնված մեքենայով. տղայի հետ անցել ու հիացած պատմում են անընդհատ փոփոխվող  Վրաստանից: Վրաստանը տնտեսական ազատությունների մակարդակով 5-րդ տեղում է աշխարհի 159 երկրների շարքում․․․2012-ին՝ 53-րդ տեղում էր․․․ 

Վրաստանի մայրաքաղաքում բացվել է «Թբիլիսիի սիլիկոնային հովիտ» բարձր տեխնոլոգիական կենտրոնը Ամիսներ առաջ սա հավաստի չէր թվում, ես անդրադարձել եմ իմ գրում, բայց տեսեք՝ ինչպիսի թափ…

Հռոմի Պապը Ուկրաինայի համար 8 մլն եվրո է հավաքել  Անկախ Ուկրաինան տեսեք՝ որքան կարևորություն է ստանում, որ սկսում է կրել Հռոմի Պապի աջակցությունը ևս…

Իսկ Աշոտ Տիգրանյանը շարունակում է ընթերցանության կարևորության մասին իմ բլոգային սեպտեմբերյան շեշտադրումը, բերում գիտնականների պատմությունը ընթերցանության յոթ առավելությունների մասին․․․ «դու ասում ես», Աշոտ Տիգրանյան։

Կիրակնօրյա ունկնդրում:
Տաթևի վանքում. հատված կոմիտասյան պատարագից՝ Երաևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#794

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա գիրը՝ օրվա մեջ

Այսպես Գևորգ Հակոբյանն ասաց, ու այդպես էլ եղավ։ Կա Մեծարենց, կա Տերյան,- և բազում ուրիշ պոետներ կան, Բայց — Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Մենք այսօր՝ ժամը 10։00,

Երկիր, որտեղ բոլորի խոսակցությունները սկսվում են Նիկոլով…

– Էս հայրիկը մեր գրող ա․․․ – Ո՞նց չի հոգնում, որ ամեն օր գրում ա․․․ – Ինչքա՞ն պիտի գրի անվերջ․․․ Մինչև բոլորը վերջանա՞ն․․․ Բլեյան Դավիթն է պարբերաբար հետաքրքրվում իմ գրով։

Նույն կերպ ճանապարհում ենք 2014-ն ու դիմավորում 2015-ը

Սվետա Ճաղարյանը՝ իր երաժշտության ուսումնական կենտրոնով, այս անգամ` Լիլիթ Առաքելյանով, Հասմիկ Մաթևոսյանով, Լիլիթ Գրիգորյանով, Տաթև Աղաջանյանով, ամանորյա իսկական նվեր մատուցեց մեզ երեկվա համերգով… Երաժշտությունը, եթե հանրակրթություն է, կարող է ուսուցանվել-յուրացվել-ազդել մարդու