Որպեսզի հասկանալի լինի իմ շփոթմունքը, նախ՝ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի վրա. շեշտում եմ՝ միասնական՝ կրթահամալիրով մեկ։

Այսօր «Սեբաստացիներ» երգչախմբին այցելելուց հետո ես 16.25-ից Բաբաջանյան պողոտայի երկրորդական փողոցում էի, երկարօրյա ուսուցմամբ սովորողներին և ուսուցիչներին էի ճանապարհում կրթահամալիրի տրանսպորտային երթուղիներով։ Փաստորեն, ով երբ ուզում է, որ դպրոցից, որ խմբով դուրս է գալի՞ս, զբաղեցնում երկրորդական փողոցը՝ Սեբաստացի ավտոկայարանը ու սպասում… Երբ ավտոբուսները չեն կարող մեկնել 17.00-ից շուտ, երբ միասնական ժամատախտակով գրված է, մեջ եմ բերում, Երթ դպրոցներից — 16.45 — 17.00։ 

Այսօր ես նայեցի ժամացույցին. ավտոբուսները շարժվում են 17.02-ից սկսած մինչև 17.05. ու բոլորը նստած երթևեկողներ էին։ Եվ նորմալ է։ Այս դեպքում մնում է պատասխանեք՝ ի՞նչ է պատահել, ո՞ւր եք շտապում, ինչո՞վ է ձեզ ավտոկայանը կես ժամ առաջ ձգում։

Հաշված է, որ Նոր դպրոցից ոտքով, Դպրոց-պարտեզից ոտքով, Գեղարվեստից և Հիմնականից ավտոբուսով մինչև ավտոկայարան 5 րոպեի ճանապարհ է։ Լուսինե Մամիկոնյանը պիտի ներկայացնի տեղափոխման սխեմա-ժամակարգը, սովորողների ցուցակները՝ ըստ ավտոբուսների։  Դպրոցների ղեկավարները ունեն ավելի կարևոր գործ այդ ժամին, քան սովորողներին ճանապարհե՞լը։ Մի՛ ունեցեք։

Բան ունեք ասելու՝ ասեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արի կրթահամալիր. սրանից էլ լավ առի՞թ:

Բարի երեկո, տիար Բլեյան։ Թեպետ ավելի քան տասը տարի է՝ չեմ աշխատում կրթահամալիրում, սակայն հետևում եմ այդ մեծ ընտանիքի անց ու դարձին։ Հիանում եմ Ձեր էներգիայով և նախաձեռնությունների անսահմանափակ «փաթեթով»։

Մի՛ զիջեք ձեր գործը, ձեր ճշմարտությունը…

22.09 Հարգելի տիար Բլեյան, անձնական խնդիրների պատճառով ստիպված եմ աշխատանքս կրթահամալիրում դադարեցնել, խնդրում եմ  լուծարել աշխատանքային պայմանագիրս: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար: Հարգանքով՝ Մարինե Մարտիրոսյան Մարինե ջան, հնարավո՞ր է արտահայտվես՝ կարճ, բայց

Կարևորենք գրելու-կարդալու մղումը, ասելիք ունենալը…

Լազեան Ենովք Պարոն Բլէեան, ներող եղէք որ առանց ինքզինքս նախապէս ներկայացնելու ձեզի կ’ուղղեմ հարցումս։ Համաձա՞յն էք որ մեր ազգը մէ’կ ուղղագրութիւն ունի, եւ այդ ուղղագրութիւնը դարերէ եկող մեր ազգային ուղղագրութիւնն