Չնկատեցի` ինչպես կիրակի եղավ, ու իմ գիրը՝ վեց օր շարքայինից հետո կիրակիի գիր, թվով 787-րդը դարձավ։ Հիմա ի՞նչ անեմ, հաղթահարեմ այս անակնկա՞լը, սովորական մարդկային ծուլությո՞ւնը, որ ինչպես մարդկային մի բան խորթ չէ ինձ․․․ Դադա՞ր առնեմ, այսօր-էգուց, ճամփորդեմ-լցվեմ․․․թափվեմ։

Թե ինձ հայտնի մեկ ընթերցողի համար գրեի, կընդհատեի որպես փաստ, թե անանուն-անհամար ընթերցողների․․․ Հրանտ Մաթևոսյանի նման՝ պիտի օրագիրը տեսնեի կիսաբաց, որևէ կարգավիճակով, սեբաստացու ծնկներին, էկրանին․․․վաղո՜ւց չի երևում․․․ թե դիտավորյալ տոնական մի թվի՝ ասենք 1000-րդ գրի նվաճման, որպես բարձունքի նվաճում․․․ Գիտեք, ես ամեն օր այն չեմ, այն չեմ ու բարեխիղճ ամենակարևոր՝ իմ աշխատանքում։ Գիր է գործ է։ Իսկ կրեդոն որպես խաչափայտ, որ ուղեցույց է դառնալու, չի թողնելու շեղվեք, որպես ներառականություն-բաց հասարակություն-հանրակրթություն, համարենք, ձևակերպված է հանրակրթության մասին օրենքով. «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք ….(հոդված 4, կետ 2.1), «….անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցություն…(հոդված 3, կետ 10.3)»։ Դոգման էլ, դոգմատիկ կյանքն է մեր` իներցիոն անշաժ-յոլան. վերջին ձևակերպումը Էմմա Իսախանյանինն է։

Հինգ տարեկան Դավթի շաբաթօրյա տրամադրությունը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ռազմամարզական ճամբար՝ հավեսի հանրգրվան․․․ Մարալ-Բուշ Լուսինեի այսօրվա նախագիծը, թե Հասմիկ Թոփչյանի 6-րդ դասարանցիների ներառման՝ երեկ մեր կրտսեր դպրոցներում  ինքնավստահ գործողների, այսօր․․․ Միջին դպրոց-Մայր դպրոցում․․․ կյանքով ներառման՝ Սևանի «Ժայռ»-ով, մեդիայով, ռազմամարզականով, ֆլեշմոբով․․․ Իսկ Յուրա Գանջալյանի անդրադարձը դարձավ կիրակիի վերջին գիր․․․ երբ կարդացի Մարգարիտ Սարգսյանի ու Մարթա Ասատրյանի պարզաբանումները` ուսումնական պլանի ինքնասպասարկման վերաբերյալ իմ առանձնացրած տողերին. «Կրթական պարտեզ նախագծային էջում կան և´ հերթապահ խմբերը՝ սովորողներ, դասավանդողներ, և´ նախագծերը, և´ աշխատանքը՝ ըստ օրերի և ժամերի։ «Տեխնոլոգիա» դասընթացի կազմակերպման մեջ, ըստ ուսումնական պլանի բաղադրիչների, ներառված են և´ բույսերի խնամքը, և´ տնային տնտեսվարություն բաղադրիչները»…․ Բա Կարինե Մացակյանի անհատական պլա˜նը՝ ամբողջական-հավես փոխանցող․․․ Այսօր-էգուց հենց սրանով եմ զբաղված լինելու. ներառվելու եմ ձեր ուսումնական կյանք, տարատարիք սովորողների և դասավանդողների` հրապարակված անհատական պլաններով։

«Ժայռ» ռազմամարզական ճամբարում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներն են:
Լուսանկարները՝ Մարալ Կարապետյանի:

Ներառման խնդիր ենք լուծում՝ կրթական պարտեզով, մեր թաղերով․․․ նախագծային ուսուցմամբ․․․ ո՛չ մի դոգմա այս ճանապարհին, ո՛չ մի  «երբե՛ք», ո՛չ մի «անհնար է», ո´չ մի «յոլա», ո´չ մի չափար-մեկուսացում, ոչ մի չներառվող բան․․․Բարի կիրակի։

#787

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Անկախության իմ հոմանիշը՝ ինքնուրույնություն…

Ասել է թե՝ ինքնուրույնության քսանհինգ տարվա կյանքը մեր, որպես անհատական ու հավաքական ինքնադրսևորման հարթակ… Հարավարևմտյան թագավորությունով (կրթահամալիրի Բանգլադեշի՝ նույնն է թե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, ժողովրդի լեզվով ասած Բլեյանի դպրոցի) ես

Երկու լուսնոտ՝ քնաշրջիկ, լուսնահար…

Մեր տանն ամենաքիչը երկու լուսնոտ կա… Քնաշրջիկ Դավիթ Բլեյանն ու ես՝ լուսնահար, միաժամանակ արթնանում ենք (ձայն ենք տալիս-լսո՞ւմ ենք իրար) գիշերվա 3-5-ի արանքում, իրար ուղերձներ փոխանցում՝ միայն մեզ ամբողջությամբ հասկանալի