Դպրոցների հարգելի ղեկավարներ, դասավանդողներ, այլ աշխատողներ.

Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, հատկապես որ, ինչպես տեղեկացանք, առաջիկա չորս օրերին ոռոգման ջուր չենք ունենալու: Հիշեցնեմ, որ ճիմապատված տարածքներ կան քոլեջում, Գեղարվեստի դպրոցում, Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում և Մայր դպրոցում:

Այսօր ես անցա բոլոր այդ դպրոցների բակերով, հատկապես կանգ առա ճիմապատ տարածքներում: Վստահեցնում եմ ձեզ, որ առավելագույն ջանքեր են գործադրվում մեր արտաքին (բաց) տարածքների կանաչապատման աշխատանքների նախապատրաստական փուլը (հողային աշխատանքներ) ավարտելու, օր առաջ փոշին, անցումների (արահետների) անհարմարությունը վերացնելու համար: Լուծվող հարց է: Անդառնալի կարող է լինել ճիմապատ տարածքների ոռոգման ռեժիմի և որակի անտեսումը՝ թեկուզ մեկ օրով:

Դպրոցների ղեկավարների որոշած պատասխանատուներն ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, բարեխիղճ, այնպես, որ ջուրը ճպճպա, խմելու ջրով ցնցուղով ոռոգում են ճիմապատ տարածքն ամբողջությամբ: Այս աշխատանքը պիտի գրանցում ստանա դպրոցի գրասենյակում: Դպրոցի ղեկավարը պիտի անձամբ ամեն օր համոզվի, որ պահանջը կատարված է:
Ակնկալում եմ, որ սուրհանդակն ստանալուն պես դպրոցների ղեկավարները անհապաղ արձագանքեն, ներկայացնեն պատասխանատուներին, աշխատանքի կազմակերպումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայիսյան ու աշխատանքային…

Սեբաստացիներ, մայիսի 13-17-ը հեղինակային կրթական ծրագրերով ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքն է։ Մայիսի 8-12-ի օրերն օգտագործում ենք հավաքի խնդիրներին համապատասխան՝ հավաքի նախապատաստությունն ավարտելու համար։ Այդ նպատակով մայիսի 10-ին ոչ միայն աշխատում ենք, այլև կազմակերպում

Ապրիլմեկյան սուրհանդակ

Ապրիլի 1-ին վերսկսվում են գարնանային արձակուրդով, ուսումնական ճամբարներով ընդհատված ուսումնական պարապմունքները։ Մեր ուսումնական տնտեսությունը՝ շենք-շինությունները՝ իրենց սրահներով-կաբինետներով, փակ լողավազանը, բակ-պարտեզները, Ագարակը, խնամքով-մանրամասնությամբ պետք է պատրաստել ապրիլմեկով սկսվող նախագծային շաբաթին։ Մարտի

Մինչև կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր պաշտոնի համար մրցույթը

Այսօր հանդիպեցի կրթահամալիրի խորհրդի նախագահի հետ, քննարկեցինք կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղերի մասին հայտարարության,  մրցույթի հետ կապված հարցեր։ Պայմանավորվեցինք, որ խորհուրդն այդ նպատակով նիստ կանի նոյեմբերի 10-ին։ Ուզում եմ նորից