Հիշեցնեմ, որ մենք ամենաերիտասարդ մանկավարժական հավաքանին ենք Հայաստանում, երբ աշխատողների 60%-ի տարիքը չի գերազանցում 40-ը։ Լավ է, որ սկսել ենք շատ քայլել, շատ ճամփորդել, մարզական հագնվել։ Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը ֆիզկուլտուրայով պիտի զբաղվի ոչ որպես միջոցառում-իրադարձություն, ինչը որ երեկ տեղի ունեցավ: Սրանով կարող են ուրախանալ, ներկայանալ այլք, բայց ոչ մենք: Խոսքը և՛ սեբաստացի սովորողի, և՛ մանկավարժական աշխատողի վարք ձևավորող, առողջապահական խնդիրներ լուծող, առօրյայի մաս կազմող մարզական անվճար պարապմունքների մասին է: Ցավոք, մենք այսպիսի համակարգ չունենք, բայց ի պատիվ մեզ, ունենք մարզաառողջարարական զարգացող նյութական միջավայր: Ամիսը մեկ անգամ, որպես միասնական սեմինար անցկացվող մարզական պարապմունքները, առանց շախմատ-շաշկիի, իհարկե, ես կարևորում եմ: Դա պիտի շատ արագ ձևի բերել: Դա ինձ համար ստուգատեսի նշանակություն ունեն: Համարեք, որ ես սկսեցի հեռանկարային խոսակություն:

Առնոլդ Բլեյանի հետ հեծանվի գնում ենք իրականացնում. աշխատանքի առաջիկայում գալու-գնալու եմ հեծանիվով։ Ողջունում եմ քաղաքի օրվա առիթով Մատենադարանից մինչեւ Էրեբունի թանգարան հեծանվուղու բացումը և հոկտեմբերի 14-ին նշանակում եմ մեր առաջին հեծանվահրապարակի բացումը Դպրոց-պարտեզում։ Պատրաստվեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավազե ծածկով մարզահրապարակներում

Երեկ էլ, ինչպես ամռանը, առտու ժամը 08-ին իմ օրը սկսվեց մարզադաշտում. Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի և Մայր դպրոցի ավազե ծածկով մարզահրապարակներում այցնող մեկ օրում նկատելի աշխատանք է կատարված.

Բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն

2022թ. օգոստոսի 16, կլոր սեղան Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային մանկավարժական ճամբարում Ժամը 15։00-16։30 Քննարկումը վարում է Աշոտ Բլեյանը։

Մարդու ապրելու իրավունքի ապահովումը Մուհամեդին ու Քրիստոսի՞ն…

Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի