Լավ է, որ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» նախագծին միացել են Փափազյան Սոնան ու Դպրոց-պարտեզի իր ընկերները։

Ես շատ ջանքեր գործադրեցի, սեբաստացիներ բոլոր տարիքի, որ կրթահամալիրի բրենդը, նրա կենտրոնը, դառնա ոչ թե Մարմարյա սրահը (լա՜վ՝ ոչ միայն), այլ նախ և առաջ՝ «Սեբաստիա» մարզադաշտը… հիմա նաև՝ դպրոցական բակերն առանց բացառության… Տնօրեն-կազմակերպիչ-ուսուցիչներ մեր, սեբաստացիները բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք, կա՛մ միացել եք, կա՛մ կմիանաք մեր այս ջանքերին, որ մեր բակերն իրենց ներթաղային պատշաճ անցումներովլինեն ամենահետաքրքիր, մատչելի, գրավիչ անկյունները՝ ոչ միայն կրթահամալիրի մեր Բանգլադեշի, այլև քաղաքի, մեր կյանքի՝ որպես կրթական միջավայր ու բակային դպրոց… Մեր միասնական տոնին հարկ է, Առնոլդ Բլեյան, գալ այսպիսի նվերով, ու դրա համար փողոցից տուն չգնալ… Հոկտեմբերը, նոյեմբերը, ո՜ւխ, ի՜նչ շրջան են այս ծրագրված գործն առաջ տանելու համար… Իսկ այսօր «Սեբաստիա» մարզադաշտերում միասնական մարզական պարապմունքի են սեբաստացի ուսուցիչները, բոլորը… Սրան, իհարկե, կանդրադառնանք։

Գեղարվեստի դպրոցում վարպետության դասերի շարքը շարունակում է էլի մեր հայրենակիցը ու էլի Գերմանիայից՝ Սամ Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ դարձած գիշերն այս…

Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ է գիշերն իմ կյանքում, ինչպես մեր 9-րդ դասարանցի Նորայր Ասատրյանի կյանքում… Դե, չեք կարող համառել հին տարում-նոր տարում ու չկարդաք, ձեր օրը չսկսեք կամ չավարտեք մեր պատանեկան

Ընտրեք արահետը և իմացեք, ինչ է Ձեզ սպասում

Հասկանալի է՝ մայիսի 1-ի տոնական օրվա երկրորդ կեսին Գևորգ Հակոբյանի հետ հեծանիվներով դուրս ենք եկել շրջայցի… Առաջին կեսն էլ շատով, շատ-շատով միասին ենք Մայր դպրոցում՝ ակումբում, հետո Մարմարյա սրահում. նշում