Նարնջե իմ օրերում
Վրնջում է երգն իմ,-
-Ի՞նչն է, ի՞նչն է քեզ տանջում,
Վերք իմ մտերիմ։
-Շուտով անդարձ կը թռչի
Կապույտ թռչունը․․․
Ե՛րգ իմ, երգ իմ դեռ չերգած,
Որ վրնջում ես․․․
Գ․ Մահարի, 1926

Գիտեք, պատմել եմ։ Ես ծնվել, մշտապես ապրել եմ Երևանում, իսկական երևանցի եմ․․․ իսկ իմ Շամխալբեկ հայրը` իմ մշտական հիացմունքի-կապի աղբյուրը, ծնվել և մինչև աքսորի 1937թ․ապրել է Գավառի Լանջաղբյուրում (նախկինում Քուզաջզ)․․․Լանջերի աղբյուր, աղբյուր լանջին՝ չգիտեմ, թվում է՝ աղբյուր, ակունք լանջերի․․․ ասել է թե՝ լանջառա՞տ․․․Չնայած, որքան էլ քիչ եմ եղել և՛ մանկության, և՛ պատանեկության, և՛ հասունության տարիներին գյուղում, լանջերը չեն տպավորվել․․․ Ա՜յ, Լուսինե Աբրահամյանի Վարդաձորն ուրիշ՝ լանջառատ է, տպավորվել է, եզակի է․․․

Հիմա Բանգլադեշն է իմ «Ամառ 2016» նախագծով Լանջաղբյուր դառնում․ ամենուր լանջեր են առաջանում-տարածվում-շարունակվում․․․Լանջագործությունը, նկատե՞լ եք, վարակիչ զբաղմունք է դառնում․․․ Թող լինի այսպես, իմ հոր հիշատակին, մեր գյուղի անունով, բայց վստահեցնում եմ, խորքում համոզմունքն է՝ լանջերը կփրկեն Բանգլադեշը, նրան կհաղորդեն յուրատիպ լանդշաֆտ-բնություն․․․

Բանգլադեշի մուտքերը հարավից, հարավ-արևմուտքից, Սեբաստիա փողոցով, թե Բաբաջանյան պողոտայով, տպավորիչ լանջեզրերով է․․․Հա, ես չեմ արել․․․Եղել է, ստացվել է․․․ Ահա ինչու, ես հետևողական զարգացնում եմ լանջագործությունը․․․ Գեղարվեստից Քոլեջ, հիմա՝ Նոր դպրոց, ու Դպրոց-պարտեզն իրենց շրջակա միջավայրերով-աշխարհներով․․․ Այնքա՜ն սովորելու, հմտանալու նոր լանջային լուծումներ գտնելու ճամփա կա, պիտի անցնենք՝ իրար օգնելով, յուրացնելով, իրար սովորեցնելով․․․

Օրվա գործը Քոլեջ-Կասկադում:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

Շաբաթվա ամենահաճույքը չեմ մոռանա․․․Գեղարվեստի արևելյան լանջերի առաջացումն էր․․․ Վհատ էի առավոտյան․․․ ի՞նչ պիտի անեմ այս քարուքանդի հետ․․․ Իսկ օրվա վերջում աչքս չէր կտրվում․ քանի՜ անգամ գնացի-եկա, նայեցի-վայելեցի․․․ Վերջապես ինքնավստահություն գտա․․․ Ինքնավստահությունը կորցրա՞ծ Բլեյան․․․ Խի՜-խի՜․․․ օխտը կորածի մինը․ ձեզ չհանդիպի։ Կիրակին վայելեք։

Կիրակնօրյա գիր է՝ իր ընթերցարանով.

Դավիթը Ռուզան մորաքրոջ բակ-այգում:
Լուսանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի:

Կարմիր բլուրով-Զանգվի կիրճ երթուղին, որով մանկական ճամբարը ամփոփեց իր շաբաթը, պատանեկան աշխատանքային ջոկատի հեծանվային արշավը Երևանյան լիճ-ակադեմիական թիավարության դպրոցի լողափ, պատանիների լողը  Զանգու գետում․․․ Քանի՞ սեբաստացի կարող է գլուխ գովել, որ նայել է Բանգլադեշին գետի ձախ ափից, բարձունքից, քանի՞ սեբաստացի պատանի` որ մկրտվել է Հրազդան գետում․․․ Կեցցե՛ք, Մարալ ու Անահիտ Մելքոնյան, դուք ընդարձակում եք մեր կրթահամալիրյան Բանգլադեշն իր ճամփորդական քարտեզով․․․

#761

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որքան մոտ ու կպած, այնքան այդ անդունդը-չիմացումը-թյուրիմացումը՝ մեծ-անհաղթահարելի՞…

Դեռ որքա՜ն կա մինչև Շուշան Բլեյանին հանդիպելը… Մեր արանքում մի ամբողջ Երուսաղեմ կա, իսկ ես այսօր երեկվանից շատ ավելի կարոտել եմ։ Այս «վայբրը» միայն բորբոքեց աղջկաս կարոտը. միայն տեսնեի՜ք Շուշոյին…

Պարտավոր ենք, ասել է՝ կարող ենք

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —  Մոռանալով աշխարհային չարը, բարին՝  Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —  Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…  Լրագրող Սիրանույշ Պապյանի հեռախոսազանգն ինձ բռնեց հոկտեմբերի

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,