Լիլիթին հանդիմանում եմ՝ Սոնային շուտ-շուտ բեր, Դավիթը կանչում է, Դավթին անհրաժեշտ է Սոնան…

— Կարող է, հայրիկ ջան, Դավթին օգտակար էլ լինի, բայց դուք օտար չեք, քեզ ու Արմինեին եմ խնայում… Սրա տեսքին մի´ խաբվեք…

Ու, ինչպես Գրիգոր Խաչատրյանը կասեր, Աստծու պատիժ-նվեր Սոնուլն Ուսուցչի օրն անցկացրեց մեր տանը… Իմ գործը հեշտ էր, ես պիտի մասնակցեի երկու հանդիսության և մեկ հեռուստահաղորդման, դիպվածով հանդիպեցի իրենց որոշումներում (բոլորն էլ Սոնուլից բխող) միջամտություն չհանդուրժող այս զույգին… Տան ինչ կա չկան որ համարում են իրենցը. Դավիթը բարձրաձայնեց.
— Սրանք ձերը չեն, մերն են, չէ՞, Սոնա։

Հավաքեցին Դավթի սենյակում, հետո էլ, իմ բացակայությամբ, ամբողջը տեղափոխել են իմ անկյունը…

Իրիկունն ութին-իննին որ տուն մտա՝ տեսարան… Քունս տարավ… Էս պիտի հավաքվի… Չինացին է, կարծեմ, ասում՝  առանց ժպիտի (հումորի) կրպակը մի՛ բացի։ Շարունակեմ՝ առանց հումորի չի կարելի երեխա ունենալ: Հումորը և սրանից ծնված երեխաներն են, որ Հայոց աշխարհն այլ կարող են դարձնել…

Ահա կիրակնօրյա պատումներ, որ պատառիկների ձևով գրի առավ, հավաքեց և, համեցեք, վայելքի է ներկայացնում Տիարը՝ տնօրեն-հայրիկ-պապիկ եռամիասնությունը։

Մի շրջան հինգ տարեկան Սոնուլ սեբաստացին այցելել է «իր Դավոյին» և գտնվել Չայկովսկի 30-ի 13-րդ բնակարանի տարածքում… Ի դեպ, Սոնուլը բերել է լիքը խելացի գրքեր՝ աուդիո-վիդեո ներդիրներով իր գրքերը, որոնցով մտածում է՝ սովորեցնի, խելոքացնի «իր Դավոյին»… Առողջություն ցանկանանք, իհարկե, Արմինե Աբրահամյանին:

Դավիթն ինքնիրեն խոսում է.
— Արևը մայր է մտել… Լուսինը դուրս է եկել… Դավիթը քնել է մուշ-մուշ. արթնացել արեգակի նման… Սպասում է Սոնային…

-Սոնան ե՞րբ է գալու, հայրիկ… Հայրիկը հո ապուշ չի, գիժ չի հայրիկը, կփախչի հայրիկը…
— Մայրիկ, դու մի՛ գոռա, գիժ ապուշներն են գոռում:

Դավիթը՝ Սոնային.
— Մաման տիպա, չէ՞… Մի´ մտեք մեր սենյակը,- դուռը երկուսով փակում են։

Էդքանը ձեզ հերիք չէ՞. եկեք, ջոկեք՝ որն է իրենը, որը՝ Սոնայինը:

— Այսօր էլ չի կարո՞ղ Սոնան գա մեր տուն, չէ՞, չի կարո՞ղ:
— Իրիկուն է (երեկոյան ժամը ութից ես վերադարձել եմ, Սոնայի հայրիկն ու մայրիկը եկել են ու գնացել, ափսոս, միասին… չնկարվեցինք)… հետո պիտի քնենք, որ գիշեր լինի…
— Ու առավոտը Սոնան գա՞, հայրիկ…
— Վաղը կարող ես տեսնել Սոնային Դպրոց-պարտեզում՝ առավոտյան:
— Չէ, ես չեմ գնա պարտեզ վաղը, ես գնալու եմ միայն դպրոց… Ես ուզում եմ առավոտը հիմա գա… Հայրիկ, Սոնան թող էլի շուտ գա…

Դավիթն արդեն անջատվել է, հանգել. ցերեկը չի քնել և գտնվել է Սոնայի մտային ազդեցութոյան ներքո… Վաստակած մեծացումն այսպիսի քնով է արտահայտվում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենասքանչելի բանն աշխարհում անվերջ թվացող ճանապարհն է

Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի

Մամ, մի ջղայնացի

Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով դեպի