Հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին, հայտարարել է, որ ժամանակավորապես կկասեցվի սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը: Այս առնչությամբ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ ժամանակին, երբ կառավարությունը սոցիալական փաթեթը ստեղծեց՝ իր բաղադրիչներով, սա կարծես աշխատավարձի փոխհատուցում էր. բացի նրանից, որ մարդու համար օգտակար էր, դա նաև խթան էր առողջապահության, տուրիզմի ոլորտների զարգացմանը:
«Վերջին՝ առնվազն հինգ տարիներին մանկավարժների աշխատավարձերը չեն բարձրացել»,- մտահոգություն արտահայտեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, եթե հրապարակվեր սոցիալական փաթեթների՝ հանգստի ոլորտում  կոնկրետ չարաշահումների մասին, հասկանալի լիներ, թե ինչու ենք շտապում:
Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ այս պարագայում պետք է սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչով նախատեսված գումարի չափով ուսուցչի, բյուջետային հաստատության աշխատողի աշխատավարձի բարձրացում կատարվի: «Չի կարելի մանկավարժին ստորացնել այս ձևով և ասել՝ դու յոլա գնա, դու ինչ-որ ֆոկուս գիտես՝ ինքդ քեզ և ընտանիքդ արժանապատիվ պահելու»:

Աղբյուրը՝ 1in.am

Մանրամասները՝ տեսանյութում:
[youtube https://www.youtube.com/watch?v=7XGsftySzFs]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուզում եմ տեսնել առաջադեմ մարդկանց

Այս մեկ տարում երկրորդ պլանից եկե՞լ են առաջին պլան առաջադեմ մարդիկ։

Անկախությունը՝ պաթետիկ ճառերից ու կենացներից անդին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Կլոր սեղան» հաղորդաշար:

Ելույթ «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» մրցանակաբաշխության ժամանակ

Դեկտեմբերի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունն էր: