Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ», «Սեբաստացու գործատու հուլիսին»…

Մնաց վերնագրի «կոչեմ ապրողաց»-ը… Ես կապացուցեմ, որ ինձ չեք ճանաչում, կնահանջեմ, որ սկսվեմ նորից, կնահանջեմ, բայց կնահանջեմ սիրով… Կնահանջեմ այնքա՜ն ու այնպես, որ սկսվեմ այնտեղից, որտեղ վերջանում են ձեր պատկերացումներն իմ մասին: Ու ձեզ եմ կոչում՝ ապրողաց, բեկանե՜ք շանթեր… սկսեք նորից, ձեր արտա-սահմանից… Ես ձեզ՝ մշտական ուղեկից-օգնական։ Մի բան կա սոսկ, որի համար ձեր օգնության կարիքն ունեմ՝ ցասման հաղթահարումը, որ պատում է ինձ ամեն անգամ, ամեն տեղ, ինչպես Խաչատուրին Աբովյան.
«….երբ ինքը մի գյուղացու ուզում էր սառցապատ ճանապարհից գցել, որովհետև այդ բութ գյուղացին համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը, բայց հասցրել էր իրենց անդունդի»…
 Ահա այս պահերին «….դեմքով բարի, և՛ հարազատ, և՛ սառը, խստաբարո, բարեկամի նման մտերիմ, և՛ անհողդողդ, և՛ մեղմ, և՛ անսահման ներող — նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց նրա հոգու խորքը — և մարմարի պես նուրբ» ձեռքով բռնի իմն ու ասի՝ կաց, ինչպես Ուսուցիչը Խաչատուրի… Եթե ոչ՝ այդ փինաչին-տգետը-անհոգին մի անգամ ինձ իր հետ անդառնալի կտանի… անդունդը… Տեղն է, ասեմ՝ «Գիրք ճանապարհի» «Դեպի լյառն Մասիս»-ը Չարենցի ամենագործն է, որին ես վերադառնում եմ և՛ իմ ոգևորության պիկերին, և՛ իմ անկումների հատակին։

Սեբաստացիները, կենդանիներն ու ագարակը:
Լուսանկարները՝ Շողիկ Սահակյանի:

— Հիմար, ոչխար, անասուն,- բարձրաձայնում է Դավիթը վերջերս հաճախ…
— Դավիթ, էդ ո՞ւմ ես ասում՝ հայրիկի՞ն, մայրիկի՞ն,- գոչում եմ ես…
— Ո՛չ հայրիկին եմ ասում, ո՛չ մայրիկին, մեծերին չեն ասում՝ հիմար, ոչխար, անասուն…
— Ինչո՞ւ, Դավիթ…
— Որովհետև նրանք բարկանում են, կռիվ են անում, ես իրենց հավեսը չունեմ…
— Բա ո՞ւմ ես ասում, ինչի՞ համար են էդ բառերը…
— Իմ ընկերներին եմ ասում՝ փոքրերին…
— Էդ ո՜նց,- իբր զարմանում եմ ես…
— Որովհետև ընկերները չեն բարկանում, մե՛կ ես եմ իրենց ասում, մե՛կ իրենք՝ ինձ, մենք իրար հետ խաղում ենք…
— Ուրիշ բառեր չգիտե՞ք, ուրիշ բառեր ասեք, այնպես, որ մեծերն էլ լսեն, չբարկանան…
— Բոլոր բառերն էլ ասում ենք… հայհոյում ենք, պապ, ի՞նչ կա որ…

— Պապա, գիտես՝ ինչու լուսինը երկնքից վայր չի ընկնում… որովհետև երկիրը ձգում է լուսնին, այնպես, որ  պահում է երկնքում, իր կողքին, թե չէ, պատկերացնո՞ւմ ես, լուսինը վայր ընկներ, ու մենք մնայինք առանց գիշերային լուսատուի…
— Երկիրը ձգում է բոլոր մարմիններին, պապ… Ֆիզիկայի մասին ֆիլմ եմ նայում, որ քեզ հարցեր տամ…
Դավիթ Բլեյանն ինքնուրույն աստղագիտություն, տիեզերք, ֆիզիկա է ուսումնասիրում… Հետևե՛ք իմ օրագրին, Դավիթը ժամ առ ժամ է առաջադիմում, մեծանում…

Հուլիսի 4, ընդունելություն, պայմանագրերի կնքում Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի:

sportivnyj-ugolok-v-detskoj-3Արմինե մայրիկը՝ նախկին դասվարը, մայրենիի ուսուցչուհին, առաջարկում է կրթահամալիրի կրտսեր դպրոցների պարտեզային խմբերում ունենալ այսպիսի մարզական անկյուններ… Поехали՝ կասեր Դավիթ որդին, ես ասում եմ՝ սկսեցինք, մշակեք, զարգացրեք առաջարկը, սկսեք իրականացումը… մեր նահանջող նկուղ-պահեստներում դեռևս այնքա՜ն նյութ կգտնեք: Փայտ, ցանց, ճոպան, օղակ, աստիճաններ, հիգիենիկ ներքնակներ գտեք-գործեք-գնենք-սարքենք… Վստահ եմ, շատ ընտանիքներ ևս կշահեն մեր լուծումներից, նախաձեռնության թափից… Իսկ ընտանիքներ կլինեն, որ կօգնեն և՛ մշակումներով, և՛ միջոցներով, գործիքներով… 2-5 տարեկանների խմբասենյակը մարմնամարզական սրահ է ամենից առաջ՝ պարզ-անվտանգ-հետաքրքիր-ծավալվող-փոփոխվող. մարմնամարզությունն ուղիղ կապ ունի երեխայի մտավոր զարգացման հետ… Ահա ինչու՝ մենք հանդիպելու ենք մի մեծ խմբով առաջիկայում:

Հուլիսի 4-ին ես սկսեցի գրել ու մուտքագրել ինքնուրույն՝ լրիվ, մեկ անգամով. իմ գիրը հոգս չդառնա, որքան էլ՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում է հրապարակվում…
Հուլիսի 4-ին սկսեցի իմ պարապմունքները մարմնամարզական, որքան էլ՝ հեծանիվն ամեն օր վարելն իր բարերար ազդեցությունը գործում է, որքան էլ՝ ահա լայն տեղ եմ բացում ամենօրյա լողի համար, մեկ է, տեղ կա… մի բան էն չէ…

Հուլիսի 4-ին, հաջորդ, իհարկե, կնստեմ մեքենայի ղեկին, և ուսապարկով՝ հայդե լեռները… Այսպես, այո… ես կթողնեմ և իմ Բանգլադեշը… եթե ոչ այս վաթսուն տարում… Հո ես անընդհատ, այս բեռի տակ իմ իննաձև մարմինը քարշ չե՞մ տալու ութաձև… Այսպես ես չեմ ճամփորդի… Իսկ այնպե՜ս ուզում եմ… Ճամփորդել, որքան էլ՝ որպես մանկավարժություն՝ հանգել եմ-բերել ձեզ ճամփորդությամբ ուսուցման, ու ճամփորդությամբ աշխատում եմ ես… Մեկ է: Ես իսկապես ճամփորդել եմ ուզում: Կարելի՞ է…

Իսկ իմ հեծանիվն ինձ ներքևում, մեր չորս հարկանի շենքի առաջին հարկում սպասում է: Գալիս եմ:

Հուլիսի 4-ը կրթահամալիրի ճամբարում:
Լուսանկարները` Սուսան Ամուջանյանի:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
#720

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լսեցեք-դիտեք մեզ… մեր եթերում…

Հավատացեք, «Հյուսիսափայլի ռադիոյի» և Կարինե Խառատյանի դասարան TV-ի ուղիղ եթերը ֆեյսբուքով ես ամբողջությամբ-մի շնչով առավոտվա 4-ից դիտեցի… Շնորհակալ եմ, Քնարիկ Ներսիսյան, Քրիստինե ու ընկերներ, ողջ գեղարվեստի… ուրախ, հարազատ-ընտանեկան միջավայրի համար:

Դիմում եմ քեզ, ապրի՛լ Հայաստանի

Իմ մեջ մարել է մի լույս արեգակ, Մահու գիշերն է մթնել իմ հոգում,— Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ, Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում… Վահան Տերյան 

«Բրոյի-բրոյի» նորաստեղծ հայ-վրացական համույթը

Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ոգևորվածությունն անափ է, խոսքը՝ հայրական ասելիքով-կյանքով… Թեմին կից գործող«Հայարտան» բազմամարդությունը, Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցու ներսի-դրսի մարդկային մեծ աշխույժն այնքան տպավորիչ են. չգիտեմ՝ այսպե՞ս պիտի լիներ