Բանգլադեշյան ամենամյա բաց պլեների, կրթահամալիրի դպրոցներում լրացուցիչ կրթության, պատանեկան աշխատանքի, մեր հեղինակային մանկավարժության ամառային ճամբարների մեկնարկն է հունիսի 13-ին։ Ամեն օրը սկսվում է մարզական պարապմունքներով՝ հեծանիվ, ընդհանուր ֆիզպատրաստություն, բացօթյա մարմնամարզություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, հնգամարտ, ինչ կուզեք։ Փառատոների ծրագրում վերջին ճշգրումներն են անում կազմակերպիչները, ծրագրերն ամբողջական և օր-օր հրապարակվում են, հետևեք, բաց մի՛ թողեք ծափահարելու-հիանալու-ոգևորվելու առիթը։ Եվ սա, իհարկե, ամբողջը չէ, շրջանը բաց է. Բանգլադեշյան պլեներից դուրս նախասիրությունների, լրացուցիչ կրթության-ինքնակրթության այլ ջոկատներ ստեղծեք, ոգևորվեք ու ոգևորեք սովորողներին, ծնողներին, երևանցիներին։ Կյանքի դպրոցում հավեսն անընդհատ է, ամենուր է։

Իսկ ես ասել եմ-հիշեցնեմ, որ նոր ճամբարները նոր պայմաններ, նոր միջավայր են պահանջում։ Ստուգատես-փառատոների պատասխանատուներ, ճամբարների-ջոկատների ղեկավարներ, որևէ փակ տարածքի պարապմունք-հանդիպում-քննարկում-ներկայացում… չեմ հանդուրժի։ Դպրոցների բաց մեծ սրահները միայն կարող են օգտագործվել, բակը-պարտեզը, հարակից այգին, զրուցարանը… Բեմ եք ուզում՝ խնդրեմ Գեղարվեստի էստրադան, թատերասրահը, Մեդիակենտրոնի բեմը, Մարմարյա սրահը…

Եվ քաղաք դուրս եկեք, քաղաքային ու քաղաքի շրջակա բնությունն է ձեր պլեների, պլեներային պարապմունքների տարածքը։ Երեկ պատմել եմ արտ-պլեներին ու ներկայացում-համերգներին պատշաճ հարթակների մասին։ Չե՞ք ուզում դրանք, գտեք հետաքրքիր, թարմ, հանդիսատեսով այլ տարածքներ, ներկայացեք, ներկայացրեք, տեսարաններ քանդակեք, հեծանվով ու ոտքով, արշավային, հավեսով։ Եվ չմոռանաք ճամփորդությամբ ուսուցման մասին պատմելը, ճամփորդի ձեր խոսք-պատումը, ֆոտոն ու տեսանյութը ձեր բլոգներում, կայքում, դրա ընթերցումը-տարածումը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

22. 06. 2014թ.

Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա

Տոնն իր մրցանակով ու յուրաքանչյուրիս սովորական աշխատանքով

Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», ընդհատումներով անցկացվում է 1994-ից: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին: Մեր այս տոնին են ամփոփվում համաշխարհային համացանցում սեբաստացիների գործունեության

Մեր տոնը՝ բարձունքներում

Ինձ ոգևորում են Հայաստանի Անկախության տոնի առթիվ բարձունքի հաղթահարման նախագծերը։ Ովքեր չեն հասցրել ավարտել նախապատրաստական աշխատանքը, սահմանված ժամկետներում հայտագրել իրենց ճամփորդությունը, հոգ չէ, կարող եք ճամփորդել նաև հաջորդ շաբաթ-կիրակի օրերին։