Միշտ եղել է ու կա՝ մեզանում-ձեզանում… Նախ՝ «ողջույն» ու հետո՝ «շնորհակալ եմ»: Մեզանում բարյացակամության մեծ պակաս՝ ընտանիք, հավաքանի, հասարակություն ստեղծող այս ատաղձի… Առանց առիթների, որպես առօրյա ծանոթի-անծանոթի նկատմամբ բարյացակամ լինելու պարտքեր՝ ամեն օր մեծացող, ո՜վ չի կուտակում… Հետո՝ հիացումը ծանոթով-անծանոթով… արարքով, տեսքով… Ողջո՜ւյն, ու շնորհակալ եմ: Հիացիր ինձանով: Առիթ-անառիթ: Առիթները բաց չթողնելու հերթը եկավ… Երեկ, օրինակ, Դավիթ Բլեյանը իր ավագ քույրիկ Լիլիթի ծննդյան առիթով խմբի ընկերներին գնդակներ նվիրեց ու ելակ հյուրասիրեց:
Միջին դպրոցը «Ժայռ» ռազմամարզական ճամբարում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:
Հիմա, շարունակությունը իմ խոսքի իմ խոստումից է, որ անկատար չմնա… Պատմել եմ. Թումանյան ընտանիքը Կալիֆոռնիայից իր եզակի այցելություններով եկել էր իր հիացումը մեզ հայտնելու. չէ՛, ո՛չ սովորողներ են ունեցել, ո՛չ ունեն, ո՛չ այլ կապեր… Հեռու հեռվից հետևել են, գնահատել իմ-մեր գործունեությունը, իրենց հիացումը բերել՝ ողջույնն ու շնորհակալությունը սրտից, նաև իրենց աջակցությունը ունեցածից՝ դրամական… Ընտանիքի հայրը՝ նախկին երևանցի, հազար կապերով Երևանին կապված, համոզեց՝ խոստացա, որ կրթահամալիրին նվիրատվության առիթներ լինեն՝ որպես հասարակական տուրք-պահանջ, հասարակական առողջության համերաշխության պահպանման գործուն միջոց, կարգավորենք-կարևորենք-գործածենք… Ժամանակը պատեհ է, ձիու վրա ենք, հին ու նոր ուսումնական տարվա արանքում, բազում հայտնի-հրապարակային նախագծերով, որոնց շարունակումը առանց ծանոթի-անծանոթի, ունեցածից՝ շատը, չունեցածը՝ սրտից՝ քիչը, ո՞վ է չափել շատն ու քիչը, երբ գումարվում են, ամբողջական դարձնում ազդեցությունը, զորակցությունը:
Այո, հիմա, երբ ընթացքի մեջ են տասնյակ` մեկը մյուսից կախված, մեկը մյուսով պայմանավորված նախագծերը… Հունիսի 10-ին՝ հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով ընդհանուր պարապմունքների ավարտի օրը, ուսումնական ճամբարների երկշաբաթյա գործունեության հանրայնացումն է, հունիսի 10-ից հետո հունիսի 13-ի բանգլադեշյան ամենամյա պլեները մեկնարկում է որպես սեբաստացի սովորողի-ծնողի-ուսուցչի ազատ որոշումով որևէ տեսակի պարապմունք՝ ստեղծագործական հավաքի-ճամբարի, դպրոցի տեսքով՝ արտագնա թե երևանյան, աշխատանքային թե ուսումնական-ստեղծագործական… Բոլոր տարիքի սեբաստացի սովորողների՝ 2015-2016 ուստարվա ամփոփում-ամբողջացումը հունիսի 10-ով դառնում է օրվա հրամայական. սրանից էլ լավ առիթ-ազդակ-կազմակերպի՞չ երախտագիտություն-շնորհակալություն հայտնելու… Հունիսի 10-ին՝ մեր ուսումնական ճամբարների համերգ ներկայացման օրը… շաբաթը, ամիսը, ամառը… Ամեն նախագիծ՝ մեզ միավորող, մեր երախտագիտության, մեր նվիրատվության առիթ… Էլի ենք խոսել այդ մասին։ Այստեղ ընդհատեմ, սկսեք-միացեք-ներկայացրեք. կրթահամալիրի տնօրենի օրագիրը-բլոգը հարմար միջավայր է ու կազմակերպիչ…
Դեպի Արա լեռ:
Լուսանկարները` Հռիփսիմե Առաքելյանի:
«Ճամփորդ» անվճար շաբաթաթերթին սկսել էի կապվել, հետևել որպես մշտական ընթերցող, երբ նրա խմբագիր Մհեր Դավոյանի մահվան լուրը հասավ… Չգիտեի անհաղթահարելի հիվանդության մասին Մհերի… Հազար ափսոս, որ ընդունակ գործիչ գնաց իր ստեղծումի շրջանում… Ահա մեր Սյունե Սևադայի կարճ խոսքը.
«Մհերը ֆանտաստիկ մարդ էր ու անսահման պրոֆեսիոնալ խմբագիր։ Երբ գուժեցին կորստի մասին, տանն էի։ Ինձանից անկախ նայեցի գրասեղանիս ու տեսա շոկոլադների այն տուփը, որը նա էր ինձ նվիրել, երբ առաջին անգամ հանդիպեցինք խմբագրությունում։ Անգամ արցունքների միջից չեմ կարողանում նրա մասին առանց ժպտալու հիշել։ Ցավում ենք ու արդեն իսկ կարոտում»:
Կդառնա՞ «Ճամփորդը» մեր բանգլադեշյան պլեների գաղափարակիցը, աջակիցը, կազմակերպիչը, մասնակիցը: Մենք պիտի կարևորենք ընդունակ-խմբերի-անհատների-կազմակերպությունների մասնակցությունը, նրանց համերաշխությունը մեր Պլեներին:
«Ճամփորդի» մայիսի 24-30-ի համարում մոտիկից ծանոթացա երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի հետ, ում «Որբանոց» գիրքը փնտրում էի: Հարցազրույցից այս, որ ներկայացնում եմ օրագրի ընթերցողի ուշադրությանը, իմացա գիրքն էլեկտրոնային կարդալու հնարավորության մասին… Միասին կարդանք. կկարողանա՞նք Էդգարին հանդիպել Բանգլադեշյան պլեների հարթակներից մեկում…
Այսպես արդեն քանի տարի, մի խումբ հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Երևանում է հայտնվում, մի խումբ՝ Թբիլիսիում… Թբիլիսիից տպավորված վերադարձել է կրթահամալիրի միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի՝ սեբաստացիների ընթերցողական մի խումբը՝ Շոթա Ռուսթավելի նախագծով… Նրանք պատմող են. նրանցից լավ ո՜վ կներկայացնի Թբիլիսին այսօր…
Թբիլիսյան պատկերներ: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Ես իմ ուրախությունն արտահայտում եմ այս լուրով. Վրաստանում 2016-ին գրանցվել է զբոսաշրջիկների ռեկորդային ցուցանիշ… Մենք էլ մեր կամուրջներով նպաստել ենք այդ ռեկորդին: Ես այսօր հերթական տարին հրավիրված ու մասնակցելու եմ Վրաստանի օրվա պետական ընդունելությանը… Կրթահամալիրում են Մասնագիտական քոլեջի, թթ 174, 132 դպրոցների, թ. 100 մանկապարտեզի ուսուցիչների մեծ սովորողների մեծ խումբը։ Այսօր նրանց կողջունենք Մարմարյա սրահում մեր ուսումնական ճամբարների առաջին շաբաթվա տոնախմբությանը…
Մեր «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը բարձունք է նվաճում՝ «Պատարագը», ինչ թափով-հավեսով սկսել են իսկական հունիսյան-ամառային նախագիծ: Ի՜նչ էլ խելամիտ ինքնակազմակերպվում են, Մերի Առաքելյանը ու Հասմիկ Մաթևոսյանը մասնագիտորեն արտահայտվելու-աջակցելու հնարավորությամբ անհատական բարձունքներ են նվաճում, բարձունքի նվաճում է՝ ճշգրիտ վերնագրով նաև Գեղարվեստում կատարվողը այսօր, երբ աշխատանքի ջոկատը, ֆիզիկական բարձունքի վրա է նկարում-գործում, երբ արդեն ոչ միայն չեն վախենում, այլև ճախրում են… Իմ բլից-հարցազրույցը Ադելի, Շուշան Ճշմարիտյանի հետ…
Իսկը իմ ուզած հունիսն է…
Միայն կակաչ:
Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
#690