Ուժեղ քամին օրեր առաջ տարավ մեր «Մեդիակենտրոն» մեծ ցուցանակը և լավ առիթ տվեց այս պահից կրթահամալիրի՝ Րաֆֆի 57 հասցեում մասնաշենքը կոչել ճիշտ իր նշանակությամբ՝ կրթահամալիրի «Կենտրոն»։ Կենտրոնում է մեր հեղինակային կրթության մանկավարժության լաբորատորիան, կենտրոնում  է գործելու մեր աշխատանքի ճամբարի դիզայն-տեխնոլոգի ջոկատը` Աննա Սմբատյանը և ընկերները. հունիսի 16-ին ակումբ-ցուցասրահի 2016-ի ամառային գործունեության մեկնարկը կլինի, այստեղ հունիսի 17-ին ես օրագրի իմ ընթերցողների հետ կնշեմ կրթահամալիրի տնօրենի բլոգի հերթական տարեդարձը…
Գևորգ Հակոբյանի՝ մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հետ երեկ՝ օրվա վերջում, մենակ էինք, մեկ ոգևորությամբ, մեկ անհանգստության մտքեր էինք փոխանակում մայիսի 30-ին՝ ամենասեբաստացիական ուսումնական ամռան մեկնարկի շուրջ։ Ժամեր հետո ես կրթահամալիրի Ավագ դպրոցի 2016թ. շրջանավարտների հետ կանգնած կլինեմ Մարմարյա սրահի կենտրոնում՝ տոնականորեն-հանդիսավոր… Ի՞նչ. կհնչեն վերջին զանգեր-հրաժեշտի- բարեմաղթանքի խոսքե՞ր, ինչպես հանրապետությունով մեկ 1400 դպրոցներում, ու դպրոցական շենքերը ևս կդառնան միայն քննակա՞ն կենտրոններ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանցիների համար, քննություն չհանձնող սովորողների համար դռները ավելի փակ-կողպված-արգելված կդառնա՞ն, մուտքը՝ դպրոցական շենքեր՝ հատուկ թույլտվությա՞մբ…

Ցտեսություն-ցնծությունը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Untitled-99Ո՛չ, ես կհայտարարեմ Ամառ-2016-ի մեկնարկը… Ահա այս թերթիկը-հիշեցումը-բացիկը կտարածվի աշխարհով մեկ՝ համեցեք մայիսի 30-ից, երկու տարեկանից սկսած, առանց տարիքային, աշխարհագրական, դպրոցական սահմանափակման, առանց լեզվական-ազգային-պետական սահմանների, համեցեք կրթահամալիրի Բանգլադեշ՝ միասին ամառային ստեղծագործական, աշխատանքի, ռազմամարզական, նախասիրությունների ճամբարների, պլեներների, պարապմունքների… մեդիա թե ֆիզիկական միջավայրում մեր… անմահանա ուսուցման, «ջան ամառ»-ի շրջանը միասին ապրելու… լողալու և հեծանիվ քշելու, արշավելու, կյանքի ամենաբարդ-հետաքրքիր-բազմաբնույթ խնդիրներ լուծելու… Սա ոչ սեբաստացու համար նաև մուտք է կրթահամալիր, սեբաստացի կարգվելու հնարավորություն… երկու տարեկանից սկսած, 5-6 տարեկաններին, 9-րդ դասարանների և 12-րդ դասարանների շրջանավարտներին, մեծահասակներին՝ մենք աշխարհ ենք կրթական ստեղծված ու բանուկ շուրջ տարի, ցկյանս անընդհատ-անմահանա սովորողների համար: Մենք կյանքի դպրոցն ենք ու կյանքով-ճամփորդությամբ սովորողի… Իսկ իմ խոսքը՝ 12-րդ դասարանի շրջանն ավարտող սեբաստացիներին մեկ խորհրդի տեսքով կորզեց «Սեբաստացի TV»-ի ղեկավար, 2009-ի շրջանավարտ սեբաստացի Անի Սարգսյանը, երեք րոպե մի քանի վայրկյան լսեք իմ խոսքը մեր եթերում

Ես մտնում եմ տուն Կենտրոնից (Րաֆֆի 57) ժամը 8-ին՝ անձրևի ու քամու հետ… Մեր տան թեման իրիկնային, իհարկե, Ադրիանայի կարմիր ծամկալն է, որ Դավիթը, պատմել եմ երեկվա գրում, ընտրել-տարել է պարտեզ… Կարմիր ծամկալ՝ Ադրիանային և ալ կարմիր վարդ՝ իր քույրիկ Տաթևիկին… Իր աճեցրած-ընտրած վարդը… Բոլոր քույրիկներին էլ նվիրելու է վարդեր, մեծ ու փոքր, անվանական։ Արևիկ-քույրիկը խելացի է, հումորով, ինքը կգա իր վարդի ետևից. այս շաբաթ մենք սպասում ենք Տաթևիկին-Արևիկին… Իսկական երջանկություն է այսպիսի երեխաներ-թոռներ ունենալը. ու դեռ ծնվում են… այս ամառ ու էլի ու էլի…

Վեց տարեկանների շախմատային մրցաշարը:
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի:

Դուք գիտե՞ք՝ ինչ ապրումներ ունեցա երեկ մեր տնտեսությունում, երբ Լուսինե Աբրահամյանը, ինձ համար այդ պահին աշխարհի ամենաԼուսոն, Ռոքսիի քոթոթներին մոտեցրեց ինձ… Շնորհակալ եմ, Թոփչիկ, այս կադրերի համար… Ես հիմա թիվ 1 շնասերն եմ, այս ազնվացեղ շների թիվ 1 պահապանը, Լուսինեի թևն ու թիկունքը… Կեցցեք, Լուսինե ջան, մեզ Ռոքսի նվիրած Նազենիի ու Սաթենիկի մայրիկ Նաիրա ջան, մեզ քոթոթների հայրիկ Մայքի նվիրած Խորեն ջան… կենդանասեր Քաջիկ ու բոլոր կարգի սեբաստացիներ։ Այս ծնունդը՝ քառյակը, ամենախորհրդանշականն է գուցե 2016-ին բոլորիս կյանքում, ամենախոսունն է կրթահամալիրի որպիսության…
Հայր ու որդի զրուցում ենք լողարանում, ցնցուղը Դավթին պահում է լույսի տակ.
-Դավիթ,- հարցնում եմ,- դու ո՞նց կարողացար միայն Ադրիանային առանձնացնել:
— Պապ, դու մոռացել ես, ես Աննային ու Վարդուշիկին էլ եմ նվիրել ծամկալ…
— Աննան բայց իր ծամկալը կոտրել է, վաղն էլի կնվիրեմ…
— Մարիին եմ ուզում ծամկալ նվիրել…
Ծամկալներ՝ իր ընտրած, ու իր աճեցրած վարդերը աղջիկներին բոլոր ու քույրիկներին նվիրում է մեր ծիրան ուտող ու շահած-պահած Դավիթը…

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 684

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ընթերցարան

Վեցերորդ օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից: Հեղինակային

Ինչու է պոպկորնն աղմուկով պայթում․․․

Հոբելյանական հազարհարյուրերորդը՝ Աբուլից առաջ Պոպկորնը բառացի, թարգմանաբար, նշանակում է պայթող եգիպտացորեն։ Այսպիսի՝ գիտական-հանրամատչելի հրապարակումները ես կարդում եմ Դավիթ Բլեյանի հետ, որքան էլ անմեղ-անվտանգ վիճակ չէ Դավիթ Բլեյանի հարցախույզում հայտնվելը․․․ Շուշանը

Առաջ ընկած, արագ-արագ, ո՛չ վախ, ո՛չ հոգնել

Տաթև Բլեյանին զանգում ես, խոսում, մեկ տարեկան դարձող Վահան Սերոբյանի ձայները-կանչերը չեն թողնում․․․ Այս ե՞րբ մեծացավ, Տաթևը ամենալավը գիտի, բարեխիղճ-անդադրում-հավեսով ջանքի մեկ տարի, ու տեսեք-տեսե՜ք, լսեք-լսե՜ք, աչքդ չես կտրի, որ