Կրթահամալիրի Ավագ դպրոցի հարգելի շրջանավարտ, ծնող, դասավանդող, տնօրեն, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ որ եք

Մայիսի 27-ին՝ ժամը 11.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում սկսվում է 2015-2016 ուսումնական տարվա 12-րդ դասարանի շրջանավարտների «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբությունը: Մեզնից յուրաքանչյուրն առավելագույնը կանի տոնն ամենաուրախ-հիշարժանը դարձնելու, այն որևէ միջադեպով չփչացնելու համար: Դրա համար խնդրում եմ սովորողին՝ ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելուց, ծնողներին՝ ավտոմեքենան, եթե դրա խիստ անհրաժեշտությունը կա, կայանել Մայր դպրոցի դիմաց՝ Ա. Բաբաջանյան պողոտային հարող երկրորդական փողոցում, բոլորին՝ Մայր դպրոցում, նրա տարածքում բացառել ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը, տոնին մասնակցել ոչ միայն որպես հանդիսատես. շրջանավարտներին ոգևորենք մեր երգելով-պարելով-ծափահարելով։

Տարիներ ձևավորված ավանդույթով շրջանավարտներն այդ օրը զբոսնում են, մեկնում ճամփորդության։ Վստահ եմ, որ այդ ժամանակ էլ կդրսևորվի նույն սեբաստացիական համերաշխությունը, բարեկրթությունը, չեն լինի ծխախոտ ու ալկոհոլային խմիչք, կերուխումի այլ ատրիբուտներ. տոնը կկազմակերպվի հեղինակային կրթական ծրագրի հեղինակ սովորողին վայել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական տարիների սահմանագծին

Հարգելի գործընկերներ, մինչև 2017թ. օգոստոսի 21-ը Ձեր բլոգում խնդրում եմ համառոտ, անհրաժեշտ հղումներով, հրապարակել հեղինակային կրթական ծրագիր մշակող-տարածող ուսուցչի Ձեր ամառային ուսումնական աշխատանքը՝ «Ուսումնական ամառ» նախագծերին Ձեր մասնակցությունը, 2017-2018 ուսումնական տարվա սովորողների  ընդունելության, դասարանների-խմբերի ձևավորման ուղղությամբ Ձեր

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ. հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են