Շուշան Բլեյանն ավելի ու ավելի բազմազբաղ է, ներառված Վիեննայում… ասեք՝ ո՞ւմ քաշած կլինի… Այսօր առավոտյան վաղ իր ուսանողական գործընկերուհու՝ Թերեզայի հետ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ շարժվեցին Բուդապեշտ. հրավիրված են՝ ակումբներից մեկում հոգևոր երգեր, Կոմիտաս երգելու… Օրեր առաջ մեներգել են Վիեննայում ամերիկյան մի երգչախմբի հետ, որի հայ դիրիժորը աղջիկներին հավանել է այնքան, որ միջոցներ է փնտրում՝ նրանց Ամերիկա հրավիրելու, համերգը կրկնելու համար… Ամեն կիրակի երեք երգչուհիներով Միաբանության եկեղեցում պատարագ են երգում՝ այնքա՜ն սիրով-հետևողականությամբ, որ դրամահավաք-պարգևատրման են արժանացել… Շուշանը պատրաստվում է իրանցի կոմպոզիտորի մենահամերգին համատեղ երգելու… Մինչև հունիսի տասը բակալավրիատի համար քննություն է հանձնելու… Շարունակում է աշխատել ծաղկի սրահում… Հանդիպել է մեր լավ բարեկամ Արսեն Աղաջանյանին, հիշո՞ւմ եք, ով հիմնել է «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը… Դավիթ Բլեյանը ո՞նց կարող էր ինձ ուրախացնող այս նորությունների շարքում չցուցադրվել կարմիր ռենջերի նոր կերպարով… Օրինավոր ռենջերի կերպարը հենց այն նորությունն էր, որ պիտի ստանայի Մոնակոյի իմ ավագ ընկերոջից՝ Տիգրան Ջերջյանից, ում ես միշտ երախտագետ եմ 1998-2001 թթ քրեական-քաղաքական հետապնդման, իմ ընտանիքի համար դժվարին շրջանում ամբողջական աջակցության համար… Ինչպես հայտնի երգում. «Ով մոռանա, զույգ աչքերով կուրանա…»։

Շուշանը հիացավ իր «նոր» եղբորով… Դավիթը նոր կերպարում՝ անզուգական, թարմ, ոգևորված… Անտառում, դաշտում, գետում էլի առյուծ է, մյուս տեղերում՝ կարմիր ռենջեր… Դե, երկուսը միասին՝ Սասունցի Դավիթ… Գույնզգույն օղակը դարձավ կրակե շրջան, ու առյուծ-ռենջեր մեր տղան աչքերը փակ՝ մահճակալից ցատկեց օդի միջով՝ առանց իրեն խանձելու-վնասելու… Հատակին դեռ ներքնակն է կարմիր, բայց մի քանի օրից նույնը կկրկնի բազմոցի, սեղանի վրայից… Անհամբեր սպասում էր ռենջերի շորերով խումբ մտնելուն…
— Բա ես Օթարին-Ալեքսին ինչի՞ եմ խոստացել, որ չտանեմ… Ընկերներիս հո չե՞մ խաբի…
Ռենջեր Դավիթը… տեսնելու բան է։ Չի խոսում, միայն ականջիս շշնջում է… ռենջերն ի՞նչ լեզվով խոսի, ա՜խր…

Այցելություն Ռոքսիի քոթոթներին:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Կիրակի օրվա մեր երեկոյան զբոսանքը մետրոյով մեզ տարավ նաև մանկավարժական համալսարանի տարածք՝ Խաչատուր Աբովյանի արձանի մոտ… Մոտեցանք… Դավիթն ուզեց. մենք՝ խոնարհված աշակերտների պես, ես ու իմ ժամ-ժամ հասունացող տղան… Հուզվեցի հիմա, ինչպես այդ պահին…
— Որ էս արձանն էստեղ չլիներ՝ մեր տան ու մետրոյի ճանապարհին, ես չէի ճանաչի քո ու մայրիկի, բոլորի ուսուցչին… պա՜պ… Պա՛պ, Խաչատուր Աբովյանը իմ ուսուցի՞չն էլ է…
Հնարավոր է, որ այս օրերին քննական կենտրոնի վերածված մեր տան անցուդարձի արձագանքն է՝ կյանքի դպրոցի թերապիան մեր… Թե չէ՝ Արմինեի բարձրագույն կրթության պետականորեն հավատարմագրված թերթիկը չէինք մարսի… Մամա՜ ջան… Արմինեն իր ուսանողական բարեխղճությամբ ու աղջկականությամբ, իր ընկերուհի, Դավթի դաստիարակ Մարինեի, զարմանալի Մանուշակի հետ, աղջիկներով գնում-գալիս-քննարկում… ապրո՜ւմ են: Իսկ Արմինեի քննական նախապաշարմանը Դավիթը հագուրդ է տալիս «ի՞նչ կստանամ» հարցին մի քանի անգամ աջ ձեռքի հինգ մատները վեր տնկելով… Հայոց լեզվից հինգ է ստացել՝ բարձր նիշ, մայրենիի մեր ոգևորված ուսուցիչը… Իսկ ա՛յ, մաթեմատիկայի դեպքում նույն պատասխանը նշանակում է հիսունից վաթսուն հարյուր միավորից… Մի տա՜սը միավոր էլ՝ Բլեյանի կինը լինելու համար. որ շարունակում ես լինել-տոկալ… Հասնո՜ւմ է… Այդքան էլ ստացավ… Իմացա՞ք՝ իմ ռենջեր տղայի հետ ինչով ենք զբաղված…

Հիմնական դպրոցի հարակից բարձունքից:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Իսկ ես քանի՞ բալ նշանակեմ Շամիրամին ու Հիմնական դպրոցին, բոլոր նրանց, որ այս նախագիծն այդքա՜ն արագ սկսեցին… Երեկ խոստացա, այսօր ես Հիմնական դպրոցում անշտապ կծանոթանամ նախագծի ընթացքին, շարունակությանը։ Սա գործ է՝ մեր բոլոր դպրոցներին վերաբերող։ Դպրոցի բակը, հասկացանք, բայց մի՞թե այն սահման ունի, ավարտվո՞ւմ է… բնակելի շենքերի բակով, թաղամասի տարածքով, Հիմնական դպրոց-Դպրոց-պարտեզ-Մայր դպրոց ճամփեքով… Չի ավարտվում… Տեսնենք՝ ի՜նչ մաքուր-ծաղկուն գործ կարվի, ի՜նչ կանաչ պատ կստացվի… Չե՞ն նկատի հարևանները… Հունիսյան նախագծերը, ամառային ճամբարները հենց դրա համար են՝ այլոց հետ մեր մանկավարժությունը որպես կյանք ապրելու…

Առվույտի դաշտի աշխատանքները:
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

Օրագրի լուրեր

Վրաստանը, իհարկե, հետաքրքիր է, եղել է և կա իմ ուշադրության կիզակետում, մեդիայի ամենաընթերցվող-առանձնացվող շարքում… երեք լուր.

# 681

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարով ես գալիս, տարե՛րք, երկար մնա…

— Ինչո՞ւ ես շորերով չեմ լողանում,- առավոտյան լողի հետ զրույցն սկսում է Դավիթը Բլեյան: — Չգիտեմ, ասա՝ իմանամ… — Դու ես հանում, դու ասա… — Ես հանում եմ, դու էլ

Խոստումները ցփնելու համար չեն

Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, անիմացիայի, կոմպոզիցիայի, նախագծման,դերասանի վարպետության արվեստանոցների նորացման-նորոգման աշխատանքներն իմ բացակայությամբ, ինչպես կայքում պատշաճ ներկայացվել էր, ավարտին են մոտեցել. կեցցես, Գեղարվեստ, որ ամբողջական տեսքի ես գալիս… Ինձ բռնացնում

Երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ

Հետևեք ինձ, հիմա ես մտնում եմ իմ ու ձեր երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ… Հիշո՞ւմ եք Դպրոց-պարտեզի (Բաբաջանյան 38/1) այսօրվա մուտքը մեկ տարի առաջ… Գոհար Եղոյանից ու Տաթև Բլեյանից լավ ո՞վ կհիշի,