Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ մեր շենքի մոտ, փողոցում հանդիպել են մեր հարևան-ընկեր-ուսուցիչ Արամ Մկրտչյանին, ով հատուկ գնում էր գնումների՝ իր ուղեկից-ընկեր Դավթի՝ մրգի շաբաթվա պահուստը կազմակերպելու համար… Արամը հա՛մ շատ ուշադիր է, այսպես, մրգով-բանջարեղենով, հա՛մ նախանձելի մանկավարժ-ընկեր Դավթի համար… Իսկական Դավթի ընկեր Արամը… Դավիթը հենց ելակով տոպրակը տեսել է, առյուծի պես հարձակվել-խլել-բարձրացել է չորս հարկը մի շնչով, նույն շնչով, մինչև մայրիկը կհասնի ետևից, դրել ու ո՜ղջ ելակը կերել է… Այնքա՜ն ու այնպես, որ իրիկունը մեր բախտից հորաքույր Նեկտարի հարսիկ Գայանեի հյուրասիրած ելակները փրկվեցին… Դրա փոխարեն Դավիթ-առյուծը Համաշխարհային երկրորդ պատերազմի մասնակից Արտաշես պապիկի ու «շյուղ» դարձած հորաքրոջ՝ Նեկտար քույրիկիս գլխին իսկական շքերթ կազմակերպեց՝ մեկ առյուծով կրկես…

Տայոց աշխարհի վանքերը՝ Օշքվանք, Խախովանք:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Էլեկտրոնային նամակ մեր Գեղարվեստի չորրորդ դասարանցի Դավթի՝ հարգելի Մարտիրոսյանների ընտանիքից… Մեջ եմ բերում.
«Ես և եղբայրս սովորում ենք Գեղարվեստում, կուզենայինք վաղը ժամը 7-8-ի սահմաններում իմ ընտանիքի անդամներով սեղանի թենիս կազմակերպել Մայր դպրոցի խաղասրահում, խնդրում եմ ձեր օժանդակությունը. մենք բոլոր անհրաժեշտ պարագաները մեզ հետ բերելու ենք։ Շնորհակալություն»:
Իմ պատասխանը չուշացավ՝ նույնքան անմիջական.
«Դավիթ ջան, միայն ձեր ընտանի՞քն է լինելու, թե էլի մարդիկ կլինեն: Գրիր, խնդրում եմ, որ ես զգուշացնեմ շենքի հերթապահ-պահակին»:
Այսպիսի հարաբերությունները, որ ինչ ունի կրթահամալիրը, նաև սեբաստացի ընտանիքներինն են, դրանք՝ մեր կրթական միջավայրը-միջոցները-գործիքները, կարելի է անարգել գործածել տարբեր ընտանեկան խմբերով, նաև շաբաթ-կիրակի, տոն-արձակուրդի օրերին, բնութագրական է՝ ողջ կրթահամալիրով մեկ… Լսվե՞ց: Համեցե՛ք ընտանիքներ սեբաստացի… Աշխատանքից հետո ազատ-հարմար ժամանակ ինչո՞ւ հայրերը-մայրերը չգան՝ իրենց երեխաների համար մեծ հեծանվահրապարակներում-մարզադահլիճներում դպրոցի հեծանիվներով խաղեր կազմակերպելու, սովորող-երեխայի կարողություններն անհատական-խմբային պարապմունքներով լավացնելու… Ծնողների գիտությամբ մեր սովորողներն օգտվում են նաև ինքնուրույն. երեկ ես ու տիար Գևորգը Գեղարվեստում ականատես եղանք՝ ինչպես են հեծանվային պարապմունքն անցկացնում Գեղարվեստի չորրորդ դասարանցի Մերին, Անահիտն ու Մարիետը՝ իրանական «Լավ զրույց» հեքիաթի ներկայացման փորձերից հետո… Իսկակա՜ն հեքիաթ, թատրոն հեծանիվների վրա, սինխրոն հեծանվախաղեր, ինչպես սինխրոն լողը... Ահա ինչու ես կատակով չէ, որ ասում եմ, ընտանիքները՝ հայրիկ-մայրիկով, ավագ եղբայր-քույրիկով, երիտասարդ պապիկ-տատիկով մեր սովորողների ո՛չ միայն առաջին կրթիչն են, այլ նաև սրա մեջ մտնող հեծանվի, լողի, քայլքի, մարմնամարզության, խաղերի, բնապահպանության, ստեղծականության մարզիչներն են…

«Հնգյակ» ֆոտոցուցահանդեսը Գեղարվեստի ցուցասրահում:
Լուսանկարները՝ Էրիկ Բաբաջանյանի, Մարինե Մկրտչյանի:

Իսկ Ձորաղբյուրի «Նաիրի»-ում, թե Աշտարակի «Այրուձի»-ում մեր անընդհատ ձիամարզումները վերածվում են ընտանեկան հանդիպումների-հավաքների… Սեբաստացիական կրթական բաց համայնքը՝ համերաշխ ու փոխօգնող, ձևավորվում է արագ, ինչպես հիմա կրթահամալիրյան զարգացումները՝ բոլոր ուղղություններով… Երկու հարթակ՝ «Բարձունքի նվաճում» նախագիծն ու մայիսի 30-ին սկսվող Բանգլադեշյան ուսումնական ճամբարները, սրան շարունակող ստուգատեսային ճամբար-փառատոնը, սրան հաջորդող ուսումնական ամառային այլ նախագծերը գալիս են ջնջելու որևէ խտրություն-անհարմարություն՝ մեր սովորողների ծնողների ու մանկավարժական աշխատողների միջև… Մանկավարժական աշխատանքի կազմակերպման խնդիր է, որ օրակարգում է վաղուց, ու այսօր շոշափելի են ներկայանում լուծումները… Մենք ընտանիքներից՝ մեր պատվիրատուներից, մեր գործընկերներից՝ կրթական ծրագրի կազմակերպման, ասել եմ, տանը թե դպրոցում, դրսով-ներսով՝ չունենք որևէ բան՝ թաքցնելու, եթե դա սովորողի՝ մանկավարժին պահ տված անձնային գաղտնիք չէ, օտարելու, խնայելու, իմ ու քոնը անելու: Համեցե՛ք, լիուլի մասնակիցը դարձեք մեր համատեղ կյանքի…

Գեղարվեստի սովորողները հյուր են Ռոքսիի մեծ ընտանիքին:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Իսկ ամենասեբաստացիական հունիսը՝ իր կազմակերպմամբ, պարունակելով բազում, նաև հընթացս բացահայտվելիք խթաններ՝ հավեսի-իմացումի, համատեղ գրավիչ կյանքի, իր մեջ նաև վտանգներ ունի մանկավարժական աշխատողի համար… Հանկարծ չմնա դասարանական-առարկայական ուսուցիչն առանց նոր՝ ուսումնական-ճամբարային իրական գործունեության… առանց տարատարիք սովորողների հունիսյան բնական ընտրության ու կենդանի գործունեության… ասել է թե՝ իրեն դուրս դնի դպրոցից, կրթահամալիր-կազմակերպությունից… հետո էլ մեր վրա բարդի իր աշխատանքից ազատումը: Մենք հասել ենք մի աստիճանի՝ ճամբարային ուսումնական ամառվա կազմակերպման փորձով-կյանքով, որ արհեստականության-բովանդակազուրկ «ներկա» ստանալու որևէ դրսևորում ինքնաարձանագրվելու է, ցցուն է դառնալու… Ահա ինչու կոչը՝ սկսե՛ք, եթե որոշել եք 2016-17-ին շարունակել ապրել-սովորել-սովորեցնել, ոչ միայն մարդկային-տեղին է հնչում, այլև իմ՝ գործատուի հիշեցումն է՝ աշխատանքը կորցնելու մասին… Լսվե՞ց: Սկսե՛ք, որ ես էլ անելիքս հասցնեմ՝ տնօրենի բոլոր ծառայությունների-պարտականությունների ուժով-միջոցներով բազմաձայն-բազմանախագիծ հունիս-հուլիս-օգոստոսը սպասարկելու համար… Ամեն օր ստանում եմ հայտեր ու ասում եմ՝ քիչ է… Էլի՛… Գիտե՛ք, ես հայտնի ագահն եմ, հիմա՝ հայտեր խժռողը…

# 667

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա դեկտեմբեր է՞, հայրիկ

— Հիմա դեկտեմբեր է՞, հայրիկ,- ավելի ու ավելի հաճախ է հարցնում Դավիթ Բլեյանը:— Դեկտեմբերը գա, հետո դեկտեմբերի 12-ը. ծնունդ անենք, մոմեր վառենք, դնենք տորթի վրա… Իմ մեքենա-մոմերով շնորհավորե՞նք…  Два, три,

Հայ մա՜րդ, հայ գաղափա՜ր… Հայի ճանապարհ

Շնորհակալություն «Սեբաստացի TV-ին», Անի Սարգսյանին, ով չնայած Դավիթ Բլեյանի հնչեցրած լուրջ սպառնալիքին՝ «աչքերդ կհանեմ, կուտեմ», եղավ Դավթի հետ հեծանիվների աշխարհում… Տեսեք՝ ի՜նչ ֆիլմ է նվիրել մեզ մեր Անին։ Շուշանը Վիեննայում քանի՞անգամ

Գրիչը քոնն է, թուղթը՝ քոնը, գրողն էլ դու, գործիչն էլ՝ դու… 2015-ին

Այո, Գոհար Սմբատյան, Աիդա Պետրոսյան ու նախակրթարանների սեբաստացի գործընկերներ, խելամիտ ու խիզախ օգտագործեք հունվարյան ստուգատեսների հնարավորությունները՝ մեր 350-ի չափ 2-6 տարեկանների մարմնամարզական, բնագիտատեխնիկական գործունեությամբ նրանց զարգացում-կյանքը՝ տանը և պարտեզներում լիարժեք