Ես, գիտեք, տպավորվում եմ այնպես, որ ազդեցությունն ինձ չի լքում երկար, ինչպես երեկ՝ կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 24 դպրոցի պատանիների ջրագնդակի խաղը մեր ծածկած լողավազանում: Եվ գիտեք, ամենաշատը թբիլիսցի հասուն տարիքի կնոջ պատկերն է անջինջ, ով առավելագույն ջանքեր գործադրեց, որ հարմար դիրք գրավի խաղը դիտելու համար. նա, որ գլխավոր խոչընդոտն էր թվում խաղի կայացման: img_3649

Ես, իմ հսկա օրվա մեջ աննշմար թվացող մի բան կարող եմ զգալ այնպես, ինչպես Անդերսենի հայտնի արքայադուստրը՝ սիսեռի հատիկը: Հետո ամբողջ օրը կարող եմ փնտրել այդ սիսեռի հատիկը…

Երեկ Յու. Բախշյանի այգում մեր Բանգլադեշյան պլեների հրապարակային ներկայացումից անմիջապես հետո փնտրում էի օրվա այդ աննշմար մի բանը: Ոչինչ չօգնեց. չգտա։ Երեկոյան այցելեցի մեր Բանգլադեշի Բ-4 թաղամաս, Շուշիի քոլեջի պլեների մասնակիցների հետ թեյ խմելու (ջա՜ն, Սոֆյա Այվազյան)։ Եվ իրիկնային այգու լույսերի մեջ (վատ չէ, վատ չէ) ես այդ հատիկն էի որոնում։ Գտա մեր տան ճանապարհին՝ Խանջյան փողոցի վերնանցումը հաղթահարելիս (հաղթահարել եմ ասում, քանզի Դավիթ Սեբաստացու հետ սա, որպես կանոն, մի ամբողջ ընթացք է՝ ամեն աստիճանի վրա իր զարմացած հայացքը փողոցին, իրեն համառորեն ամենաշատը զբաղեցնող մեքենաներին…)։ Այգու արտ-միջավայր նախագծի ղեկավար Արման Գրիգորյանի սաների և Շուշիի քոլեջի սովորողների ձևավորած պատը իրադարձություն է ոչ միայն Բանգլադեշում. համեցեք, գնահատեք։ Իսկ այգու մյուս հատվածում կանգուն է թշվառ «բեսեդկան»։ Ահա, կերած-խմած մեկը այս «բեսեդկայի» տիրոջ իրավունքով հասցրեց սպառնալ ինձ՝ Բլեյան, բուդկիս չկպնես…

Իսկ բոլորը պիտի անցումով անցնեն, որպես քաղաքային բարեխղճության ավանդույթ, որպես երեխայի անվտանգության ապահովում։ Անցումները, ինչպես բլբլում է Դավիթ Բլեյանը, լինում են նշագծված, վերգետյա, ստորգետնյա: Տեսնելու բան է, թե որքան հանդիսավոր-դանդաղ ենք ես ու Դավիթը հաղթահարում անցումները՝ Խանջյան փողոցի մեր տանից, անհարմար, բայց մայթով, Չայկովսկու փողոցի նշագծված անցումով, երաժշտական դպրոցի մայթով, կիրակի օրը այցելում ենք վերնիսաժ՝ ցուցադրվող շներին ու կատուներին, գետնի տակով, աստիճան-թեքահարթակով (տեսարան է խենթացնող, այս փոքրիկ մարդուկը՝ միայնակ, բոլորի ուշադրության կենտրոնում) հայտնվում ենք «Մամիկոնյան սպարապետի» հրապարակում, հետո խաղալով շատրվանների հետ, այգով, պաղպաղակ ուտելով, Գետառը ուսումնասիրելով («Ո՞վ էկեղտոտել Գետառը` մարդիկ, ո՞վ պիտի մաքրի` ես) այգու լճակով, Խանջյանի փողոցի վերգետնայով, դպրոցի մայթով վերադառնում ենք տուն: Որքան քիչ զբոսնող մարդիկ են ինձ հանդիպում, հատկապես՝երեխայի հետ քայլող մեծահասակներ: Ախր, ո՜ւր ենք շտապում, ախր, սրանից էլ մատչելի ու կարևոր գործ. ինչպես Սոկրատեսը իր՝ սրանով հանճարեղ դարձող սանի հետ, պարզապես քայլեք միասին ու զրուցեք հենց քաղաքի մասին… Ինչո՞ւ հիշեցի՝ 1904-ին Հ. Թումանյանը Օշականում գրել է.

Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,

Մենք հույսեր ունենք պահված մեր երկրում…

Ինչո՞ւ ուզեցի մեր այսօրվա համերգ-ներկայացման առիթով այս տողերը հնչեցրել…

Սա երաժշտություն բերեց. մոտեցա համակարգչին։ Գովազդ եթերում։ Այսպիսի Կարինե Բաբուջյան, Գեղարվեստի կրտսեր դպրոցի ճամբարի ղեկավարը….

img_3597

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-հայտարարություն, իրազեկում

Ուզում եմ՝ իմանաք, որ սովորողների հետ շարունակում եմ ինձ լավ զգալ, ավելի քան առաջ, քան երբևէ… անկախ տարիքից՝ իմ չէ, սովորողների: Ես, ինչպես այս օրերին աջ ու ձախ սովորողներն են

Օրհնանքի ու ծաղկի ռոդարի-աղայանական մանկավարժություն է մերը…

Այսպիսով մեր Սոֆին, որ որոշել էր ծանոթ-անծանոթ տատիկներին բոլոր ծաղիկներ նվիրել ու հավաքել օրհնանքները յուրաքանչյուրի, բայց այնպես, որ դրանք չկրկնվեն, տատիկներին մղելով ստեղծական-որոնողական բանահավաքչական-բառարանագիտական աշխատանքի, մտածեց ու ստեղծեց տատիկների օրհնանքի

Օրինակները կանոններից օգտակար են…

Նազենի կրտսեր Հովհաննիսյանն ու Դավիթն առցանց ուսումնական շաբաթի շրջանակում կիրակի օրը լավ նախագիծ սկսեցին. «Կերպարվեստ-տեխնոլոգիական հմտությունների զարգացում իմ ջիգյարով եղբոր հետ»… Դավիթը հաստատ ջիգյարով է. նախ՝ ամբողջ մի օր սպասում