Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր մակարդակի են հասցրել գիրը՝ մանկավարժի հոդվածի, հեղինակային փորձի-ծրագրի ներկայացման… Չէ, չէ, ինձ «Դպիր» իմ ոտքով չես բերի… եթե Սոֆին մեր չի ուզում ինձ պատվել նորից… ես, Սուսան Մարկոսյան ջան, գերադասում եմ հեծանվով, մետրոյով փախուստը մանկավարժությունից՝ իմ ու ձեր կյանքից… Տեսե՛ք, ինչ ստացվեց:
Շաբաթ օրվա վերջում անձրևի սպասումը, մեդիականխատեսումները, իմ ընկերների անհանգստությունը չկանգնեցրին ինձ. ժամը վեցի-յոթի արանքում ես սլանում էի իմ ճամփով, հեծանվով, հուզված-անհամբեր… Այդպես, այո՛, գնում են ժամադրության… Պարզվեց, որ ինձ հետևել-դարանակալել ու հանդիպում է Երևանյան լճի հայտնի հարթակում, պատմել եմ, երիտասարդ-հետաքրքիր մագիստրոսուհին, որ իմ մանկավարժական կառավարումն ընտրել է իբրև հետազոտական թեմա… Ու որոշել է այսպես «ինտերվյու» անել… Լուրջ հարցերը ես բաց եմ թողնում, դրա ժամանակը չունեմ, ու ճամփորդող կառավարչի պատումը, իմ օրագիրը դրա տեղը չէ…
— Ի՞նչ է հեծանիվը ձեզ համար,- հարցնում է…
— Հիմա՞,- ճշտում եմ,- ապրիլի՞ն…
Աղջիկը-երիտասարդ կինը ժպտում է… Սրանով ես բացահայտում եմ նրա հմայքը…
— Ապրիլին մանկավարժական գործիք է հեծանիվը… Փոխադրամիջոց էր ամիսներ առաջ… Ես, գիտեք, մանկավարժական աշխատանքով եմ զբաղված անընդհատ…
— Եվ ի՞նչ է անում հեծանվով Աշոտ Բլեյան հայտնի մանկավարժը…
— Ապրիլի՞ն,- ժպտում եմ…,— ապրիլին հեծանվով մասնակցում եմ ռոդարի-աղայանական ստուգատեսին. ես խաղում էի… Կան գնդակախաղեր, ձիախաղեր… ազգային խաղեր, սեր-սեր խաղեր, ես էլ, ահա, հեծանվախաղով եմ տարված ու փորձում եմ այդ խաղի մեջ ներքաշել բոլորին՝ ծանոթ-անծանոթ, սկսած երկու տարեկանից…
— Ի՞նչը կառանձնացնեիք, որ կուզեիք պատմել-ներկայացնել, երբ միանային բոլոր խոսափողերը՝ բոլոր լեզուներով սփռվող (մոտավորապես այսպիսի հարց)… որպես գլխավոր ուղերձ Ձեր մանկավարժության…
— Ապրիլի՞ն, հիմա՞,- շարունակում եմ աղջկանից հմայք կորզելու իմ խաղը… Սրա համար ուշքս իմը չէ…
— Ահա, նայե՛ք,- ցույց եմ տալիս դիմացի մայթով իրար հետ խաղալով-ապրելով անցնող պատանի հեծանվազույգին… Տեսարա՜ն…աղջիկ և տղա… իրենք իրենցով, իրենց հեծանիվներով… Տպավորվել են, ինչպես անցյալ տարի (ավա՜ղ, միակ զույգը), և՛ սրանք, էլի միակը… Բա ասում եք՝ շատացե՜լ են հեծանվով մարդիկ… Ես չեմ տեսնում… Հեղինակային մանկավարժությամբ ինձ զբաղեցնում են իմ հերոսները, սովորական-բացառիկներն են, որ կտրվում են շրջապատից…
«Կանաչ ֆեյշն» նախագիծը մեկնարկել է:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի, Մարթա Ասատրյանի:
Դավթի հետ մետրոյով զբոսանքն իմ մյուս խաղն է ռոդարիական, որ ինձ դուրս հանեց տանից… կիրակի կեսօրին… Մեր տան ուսանողուհին՝ Արմինե մայրիկը, ո՛չ հարցազրույցի հավես ունի, ո՛չ էլ որևէ ձևով մեր ներկայության… Նահապետական մյուս քննությանը պատրաստվելու համար ավելի լավ օգնական, քան մետրոյով խաղ-զբոսանքը, չես գտնի Երևանում, ինչպես և ռոդարիական ստուգատեսի շարունակման համար… Մի քանի անգամ փորձել ենք, չի ստացվել, Աիդա՛ Պետրոսյան, Մայիսյան հավաքի առաջադրանք կընդունե՞ք…
Մի՛ շտապեք փակել ստուգատեսը, խնդրում եմ:
Կինո-ֆոտո գործունեության ցուցադրություն Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:
«Եթե չկա մշակույթ, ապա ինչի՞ համար ենք պատերազմում»,- այսպես, ըստ Mskh.am-ի «Առականի»-ի հիմնադիր Արտակ Նշանյանի, պատասխանել է հայտնի անգլիացի Ուինսթոն Չերչիլը…
Երկուշաբթի առավոտը՝ տնտեսությունում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Մետրոյում մենք, կարծես, մենակ լինենք… Դավիթ Բլեյանի՝ բա՜րձր ձայնով տրված հարցերը լսելի են բոլ ու բոլ՝ բոլորի համար…
— Այս ի՞նչ ապուշություններ են գրված-կպցված…
— Դավիթ, մեծերն են արել, մեծերի համար…
Կարդում եմ. «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը երեսունհինգ տարեկան է»…
— Թող մի կայարան կառուցեին, որ ուր գնայի՝ մետրոյով գնայի՝ այգի, դպրոց, Արևիկենց տուն…
Մեր հերոսը չի ուզում մետրոյից դուրս գալ, բայց ուզում է ամեն տեղ լինել, ինչպես ես՝ հեծանիվով: Ահա ռոդարիական մի բինոմ՝ իմ հեծանիվն ու երևանյան մետրոն…
Մետրոյի երեսունհինգամյակը Ռոդարիա-աղայանական ստուգատեսով չնշանավորե՞նք… Մենք՝ ես, Դավիթն ու իմ գիրը ակտիվ կմասնակցենք ստուգատեսին… Իսկ Գյումրի համերգ-ճամփորդության համար միկրոավտոբուս-ավտոբուսները դարձնենք վագոններ՝ Քնարիկ Ներսիսյանի նկարած գնացքը… Շարժվեցի՜նք:
Թիվ 181 դպրոցի սաների համերգ ակցիան՝ նվիրված Երկիր մոլորակին:
Լուսանկարները՝ Սյուզի Մարգարյանի:
— Ինչո՞ւ են մետրոյում մարդիկ այսքան տխուր, ինչո՞ւ չեն ծիծաղում… գոռում,- հարցնում է Դավիթը…
Իսկապես, ինչո՞ւ կիրակի օրով այսքա՜ն անհաղորդ է այս ընտանիքը ևս՝ երիտասարդ, արանքում թողնելով միայնակ իրենց գունատ աղջնակին… Թե՞ հայերը ոգևորվում են միայն, երբ ինչ-որ բան անում են ուրիշի համար…
Իսկ ինձ ոչինչ չէր մնում, քան մետրոյի «Հանրապետության» կայարանից հասնել «Գարեգին Նժդեհ», հետո առնել ավազագործիքներ ու մետրոյով հասնել Սիրահարների այգի՝ ավազով խաղալու… ի՜նչ լավ խաղացինք, մինչ այդ բո՜լ զբոսնեցինք, Արման Բլեյանի հետ «Շողակաթ TV-ի» հարևան ընդարձակ, կանաչ պուրակում… Դավթի՝ մետրոյի հարցերը, ավազախաղերի ու նրանց հանգրվան այգիների արկածները մի գրով չես ներկայացնի… հետևե՛ք իմ գրին, ես ավելի ու ավելի հավեսով եմ պատմում:
# 659