Հավաքը ոչ միայն ընթացքի մեջ է, հավաքը թափ է առնում, մտնում իր պատրաստության ավագ շաբաթը։ Ապրիլի 25-30-ը արդեն մեր աշխատանքների կոնկրետացման, հրապարակումների ժամանակն է։

  1. Յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ, սովորող, խումբ, ընտանիք այս փուլում խմբագիր-հրատարակիչ է, որը.
  • որպես հեղինակ՝ իր բլոգում հրապարակում է հավաքից հավաք իր անհատական, խմբային գործունեության արդյունքների հաշվետվությունը,
  • որպես խմբագիր, թարգմանիչ, խորհրդատու, գրախոս՝ մասնակցում գործընկերների-ընկերների ստեղծած նյութերի հրապարակմանը։
  1. Դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի, նախագծերի ղեկավարները փաթեթով հրապարակում են 2016թ. իրականացվող ուսումնական նախագծերը՝ իրենց նկարագրություններով, անհրաժեշտ նյութերով ու նախապատրաստական աշխատանքով, գծագրերով, աշխատակարգով.
  • կանաչապատման-բարեկարգման-նյութական միջավայրի բարելավման.
  • կրթական փոխանակումների, հանրակրթական կամուրջների
  • ամառային նախագծերի, ճամբարների
  • ինքնասպասարկման-ինքնաջակցման-պահպանության-գործարկման
  • քաղաքացիական կրթության այլ նախագծեր։

Հավաքի ավարտին ունենանք 2016-2017 ուստարվա ուսումնական նախագծերի, խնդիրների ժողովածու, ժողովածուի նախագիծը։

  1. Մայիսի 2-5-ին ներկայացնում ենք հեղինակային կրթական ծրագրերը 2016-2017 ուստարում՝ բովանդակության (ուսումնական պլանների), միջավայրի, կազմակերպման փոփոխությունները գործողության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական թեժ ամառ

Կրթահամալիրում «Ուսումնական ամառ» ամենամյա հեղինակային ծրագրով  այս օրերին ընթացող միջազգային նախագծեր 

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի

«Ասպետ». նախապատրաստական երևանյան ճամբար

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների