Իրոք, երբ յուրաքանչյուրն իր կյանքում-աշխատանքում իրացնում է իր իրավունքը, շարունակ աճող փոխօգնության-ներառման-փոխադարձ հարգանքի սեբաստացիական աշխարհում… ինչո՞ւ արևին կամ անձրևին չխնդրել` հրամայելու փոխարեն… Ինչո՞ւ չխոսել-չգրել-չպայմանավորվել, երբ մշտական հաղորդակցության այս միջավայրը կա, հրամայելու փոխարեն:

Շնորհակալ եմ Նառա Նիկողոսյանին, Շարժման ընկեր Արմեն Կիրակոսյանին ու հանդիսատեսին երեկվա թամաշայի համար: Մայր դպրոցի Փոքր դահլիճում երեկոյան ուշ ասեղ գցելու տեղ չկար` մեծով-պստիկով, սկսած երեք տարեկան սեբաստացիկներից, մեկ ժամ մեզ այցելած միակ Ստվերների թատրոնում էին… Պատումի, խոսքի, թամաշայի թատրոնը ուսումնական գործիք է, որ, վստահ եմ, լավագույն հարթակ կունենա հունիսյան թատերական փառատոնում… Այս գիտակցմա՞մբ մենք ընդունեցինք Ստվերների թատրոնի պայմանը՝ յուրացնել այն, ունենալ Ստվերների մեր թատրոնը կրթահամալիրում… Մենակ Քնարիկ Ներսիսյանով չի լինի այս պայմանը, որքան էլ Քնարիկը ոգևորված է իր գործով-պայմանով… Սյուզի Մարգարյան, սեբաստացի ծնողներ, ուսուցիչներ, սովորողներ, այս՝ թատերական-համերգային միասնության ապրումը ինքնին արժեք չէ՞, որ պարբերաբար Հայաստանով մեկ տարբեր խմբեր հրավիրվեն ներկայացում-ելույթների… Կացարան հարմարավետ՝ ունենք, հյուրասիրել՝ կարողանում ենք, այսպիսի լսարանով՝ ինչո՞ւ երեկվա իրիկունը չարձանագրենք որպես մեկնարկ՝ ավելի լավ ճանաչենք թատերական Հայաստանն ու դահլիճ-լսարան-տեսարան դառնանք այդպիսի Հայաստանի համար, բայց այսպես՝ մեծով-պստիկով… Խնդրում եմ:

«Այրոգի» թատրոնը կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի։

Օրեր առաջ, երբ թոռնուհի Սոնայի ու Դավիթ Բլեյանի հետ մանկական այգում էի, մի հրապարակում այսպիսի ներկայացման ականատեսը եղա. քա՜նի օր է անցել, տպավորվել է… Նստարանին նստած, ինձ մեջքով, երկու աղջիկների համար հեծանվով ներկայացում էր խաղում մի պատանի… Վիրտուոզ խաղ․ ինձ միանգամից գամեց, ի՜նչ հնարներ-արտիստիզմ-սցենար: Տղան համառորեն փորձում էր գրավել աղջիկների ուշադրությունը, աղջիկները նույն համառությամբ չնկատելու էին տալիս, շարունակ պլանշետով ինչ-որ բան իրար ցույց տալիս, խոսում… Տղան հնարներն ավելի բարդացնում էր… Հեծանվորդային համերաշխությունի՞ց, թե՞ անհանգստությունից տղայի համար, գիտեք ոչ միայն Մարմարյա սրահում եմ ես անհանգիստ, երբ իրական է թվում վնասվելու վտանգը, ես մոտեցա աղջիկներին, նստեցի նրանց կողքին, ժպտացի… Իհարկե, խնդրելով… Մենք միասին դիտում էինք ինքնավստահությունը գտած պատանու դիտարժան ներկայացումը, ու… տղան սլացավ… մնաց իմ մտքում:

Երկրի օրը Կրթական պարտեզում:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Դավիթ առյուծը Դավիթ լողացող է դարձել: Երեկ առավոտյան ոչ միան ինքնուրույն ու շուտ արթնացավ, մտավ ցնցուղի տակ, սիրուն նոր շոր հագավ, զուգվեց-զարդարվեց, այլև խնդրեց, որ մայրիկը ոտքերի մատների եղունգները կտրի… Երկու շաբաթ համոզում-պահանջում-հրամայում էինք՝ հեչ… Տաթև Համբարյան լողի մարզիչն իր լողով- գեղեցկությամբ գերել է մեր հերոսին… Վերցրեց նոր սրբիչը, լողազգեստը, ձեռքս բռնեց, պատրաստ է, շտապում է… Տաթև Համբարյանն ու իր օգնական Նորան, Գայանե Սարգսյանն ու լողորդ-ուսուցիչ-մարզչի օգնականները ահա այսպիսի հիգիենիկ-առողջարար վիճակում կարող են պահել մեր սովորողներին՝ սկսած 5 տարեկանից… Ի՜նչ թամաշայի, մրցումների, խաղերի հրապարակ պիտի դառնա մեր լողավազան-դահլիճը…
Եվ իմ հոգսերի կիզակետում հայտնվում են մեր կրտսեր դպրոցների լողափերը… սկսե՛նք  լողափերի նախագծումից:

Մաթեմատիկական ֆլեշմոբ Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Արմինե Տեր-Արսենյանի:

Երեկ, իմացա՞ք, մենք կարևոր որոշում կայացրինք, երբ Ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետ ուսանողների մի խմբի և դեկանի տեղակալ-ճարտարապետ Արման Շատվորյանի հետ ոտքով անցանք մեր կրթական պարտեզով, հասանք մեր կրթական պարտեզի ուսումնական նախագծային արվեստանոց-լաբորատորիա, որ հարմարավետ տեղավորվել է քոլեջում… Արվեստանոցում մեր առաջին քննարկումը եղավ՝ կոնկրետ խնդրանք-պայմանավորվածություններով… Երեկ կրթական պարտեզի այցեքարտ-բացիկը թողարկեց Գրիգոր Խաչատրյանը… Երեկ կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթի կասկադի պտղատու այգու հյուսիսային կողմի կանաչ ցանկապատը տնկեցին քոլեջի ուսանողները, իսկ Գեղարվեստի սովորողները Նորվեգիայի Կրագերո քաղաքի քաղաքապետ Ջոն Բլիկրայի հետ կանաչ ցանկապատի առաջին տնկին տեղադրեցին… Որքա՜ն կարևոր իրադարձություններ, թվարկված-չթվարկված, մի օրում, մի երկրում…
Շնորհակալ եմ…

Նախակրթարանի այսօրը:
Լուսանկարները՝ Նելլի Արղությանի:

ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
#649

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծխող ու չշարժվող մարդու հակաբացիլ է իմ գիրը…

Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված

Իմ կյանքի ամենա՛ ժամանակը

Քնել եմ 11-12-ի արանքում, իմ քնի ամենա…ժամանակ, ականջս՝ Բլեյան-Հովհաննիսյան Էդիտա, Աննա, Տաթև, Շուշան, Առնոլդ, Նազենի, Լիլիթ… մոնղոլ-թաթարական հորդայի ներխուժման աղմուկին, վստահ, որ, ի վերջո, կխնայեն ինձ… Ամեն ինչ՝ հա, բայց

Հոբելյանական գրառումներ

Գրառում 1. Օգնեք ինձ… ուղղվելու